Ոչխարների որս (ճապ.՝ 羊をめぐる冒険 , անգլ.՝ A Wild Sheep Chase), ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի վեպը` գրված 1982 թվականին։ «Առնետների եռագրություն» շարքի երրորդ ստեղծագործությունն է, «Լսիր քամու երգը» և «Պինբոլ 1973» վեպերի շարունակությունը։ Գիրքը պարունակում է պոստմոդեռն ոճով խաղարկվող միստիկայի և ֆանտաստիկայի տարրեր։

Ոչխարների որս
ճապ.՝ 羊をめぐる冒険
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրsurrealist fiction? և magic realist fiction?
Ձևվեպ
ՀեղինակՀարուկի Մուրակամի
Երկիր Ճապոնիա
Բնագիր լեզուճապոներեն
Գրվել է1982
ՆկարազարդողMaki Sasaki?
ՀրատարակչությունԿոդանսյա
Հրատարակվել էհոկտեմբերի 15, 1982
ՆախորդPinball, 1973?
ՀաջորդՀրաշքների աշխարհ առանց արգելակների և աշխարհի վերջ

Ստեղծագործության համար նյութը Մուրակամին հավաքել է 1981 թվականին, Հոկայդոյում։ Նրա համար որպես օրինակ են ծառայել Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա»[1] և Ռեյմոնդ Չանդլերի «Երկարաձիգ հրաժեշտ» վեպերը[2]։

Սյուժե խմբագրել

Հիմնված է Ոչխարի հոգու` մարդու մեջ տեղափոխվելու մասին չինական հին լեգենդի վար։ Ոչխարն ամբողջությամբ փոխարինում է անհատին, փոխարենը` մարդուն տրվում են անսահմանափակ հնարավորություններ ու ուժեր, որոնք ուղղվում են անարխիայի համաշխարհային գերակայության հաստատմանը։

Այս նպատակին հասնելու համար Ոչխարն օգտագործում է տարբեր մարդկանց մարմիններ։ Վեպում այն ապրում է պրոֆեսորի մարմնում, այնուհետև տեղափոխվում է Սենսեյի ժառանգի մարմնի մեջ և նրան դարձնում է ինչ-որ Կազմակերպության ամենակարող առաջորդ։ Օգտագործելով և սպառելով բոլոր հնարավորությունները` Ոչխարը մտնում է գլխավոր հերոսի ընկերոջ մարմնի մեջ, որը հասկանալով իրեն պատահած դժբախտությունը` օգնության է կանչում ընկերոջը, սակայն չսպասելով, ինքնասպան է լինում` այդպիսով սպանելով իրեն և հուսալով, որ սպանում է իր մեջ տեղավորված Ոչխարին։

Կերպարներ խմբագրել

Վեպի որևէ հերոս անուն չունի.

  • Գլխավոր հերոս
  • Նրա ընկերուհին
  • Աղջիկ, որ քնում էր ցանկացածի հետ
  • Առնետ, հերոսի լավագույն ընկերը
  • Մարդ-ոչխար (առկա է նաև Մուրակամիի մանկական հեքիաթների «Ոչխարի Սուրբ ծնունդը» գրքում)
  • Սենսեյ
  • Սենսեյի քարտուղար
  • Պրոֆեսոր Ոչխար
  • Պրոֆեսոր Ոչխարի որդին` «Դելֆին» հյուրանոցի դռնապանը
  • «Ջեյ'զ Բարի» սեփականատերը
  • Սենսեյի վարորդը

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել