Ռայմոնդ Քարվեր (անգլ.՝ Raymond Carver, մայիսի 25, 1938(1938-05-25)[1][2][3][…], Clatskanie, Կոլումբիա շրջան, Օրեգոն, ԱՄՆ - օգոստոսի 2, 1988(1988-08-02)[1][2][3][…], Port Angeles, Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի բանաստեղծ և նովելների հեղինակ[5]։

Ռայմոնդ Քարվեր
անգլ.՝ Raymond Carver
մոտ
Ծնվել էմայիսի 25, 1938(1938-05-25)[1][2][3][…]
ԾննդավայրClatskanie, Կոլումբիա շրջան, Օրեգոն, ԱՄՆ
Վախճանվել էօգոստոսի 2, 1988(1988-08-02)[1][2][3][…] (50 տարեկան)
Վախճանի վայրPort Angeles, Վաշինգտոն, ԱՄՆ[4]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, սցենարիստ, վիպասան, արձակագիր և ուսուցիչ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան, Հարվարդի համալսարան, Չիքո քաղաքի Կալիֆորնիայի պետական համալսարան, A.C. Davis High School? և California State Polytechnic University, Humboldt?
Ժանրերպատմվածք
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՍիրաքյուսի համալսարան
Պարգևներ
ԱմուսինTess Gallagher?
 Raymond Carver Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռայմոնդ Քարվերը ծնվել է 1938 թվականի մայիսի 25-ին ԱՄՆ Օրեգոն նահանգի Քլեթսքենի քաղաքում։ Հայրը եղել է սղոցարանի աշխատող, հարբեցող, մայրը` մատուցողուհի։ Ռայմոնդ Քարվերն ամուսնացել է 18 տարեկանում, փորձել է բազմաթիվ բարդ մասնագիտություններ։ 1959 թվականին սովորել է գրական վարպետության դասընթացների Ջոն Գարդների մոտ, այնուհետև՝ Կալիֆոռնիայի Հումբոլդտի համալսարանում, Այովայի համալսարանում։ Գրական ասպարեզում իր առաջին քայլը կատարել է 1961 թվականին՝ գրելով «Հրեշավոր եղանակ» պատմվածքը։ Պոեզիայի և արձակ ստեղծագործությունների առաջին հրապարակումներից հետո նա 1970-1980-ական թվականներին դասավանդել է Ամերիկայի տարբեր համալսարաններում։ Իր ընտանիքը պահելու համար Ռայմոնդ Քարվերը կատարել է ցանկացած գործ։ Նա սկսել է շատ խմել, մի քանի անգամ բուժվել է ալկոհոլամոլությունից։ 1977 թվականին ծանր ուղեղային կոմայից հետո հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից։ Ամուսնացել է երկրորդ անգամ, գրել է բազմաթիվ ստեղծագործություններ։ Մահացել է 1988 թվականի օգոստոսի 2-ին թոքերի քաղցկեղից[6]։

Ստեղծագործություն և ճանաչում խմբագրել

Ռայմոնդ Քարվերն իրեն համարել է Հեմինգուեյի, Ուիլյամ Ֆոլքների, Անտոն Չեխովի ժառանգորդը, պատմվածքի արվեստը հասցրել է առավելագույն մինիմալիզմի։ «Կեղտոտ ռեալիզմի» դպրոցի խոշորագույն ներկայացուցիչն է, գրական մի քանի մրցանակների, այդ թվում՝ Օ. Հենրիի (1983 և 1988), «Poetry» ամսագրի (1985) մրցանակների դափնեկիր։ Նրա պատմվածքների հիման վրա ստեղծվել է Ռոբերտ Ալթմանի «Կարճ պատմվածքներ» ֆիլմը (անգլ.՝ «Short Cuts», 1993): Նրա մասին նկարահանվել է «Գրել և մնալ բարի» հեռուստատեսային ֆիլմը (անգլ.՝ «To Write and Keep Kind», 1996), գրվել է Մարկ Մաքսվելլի «Նիսոնքարվեր» վեպը (1998)։ 2014 թվականի «Բըրդմեն» ֆիլմում Քերվերի «Ինչի մասին ենք խոսում մենք, երբ խոսում ենք սիրո մասին» պիեսի բեմադրություն ֆոնին է ծավալվում հերոսի դրաման։

Հարուկի Մուրակամին Քարվերի արձակ ստեղծագործությունները թարգմանել է ճապոներեն։

Ընտրյալ մատենագրություն խմբագրել

Բանաստեղծությունների ժողովածուներ խմբագրել

  • Winter Insomnia / Ձմեռային անքնություն (1970)
  • At Night The Salmon Move / Սաղմոնը դուրս է լողում գիշերը (1976)
  • Where Water Comes Together with Other Water / Այնտեղ,ո րտեղ ջուրը հանդիպում է ուրիշ ջրի (1985)
  • Ultramarin / Ուլտրամարին (1986)
  • A New Path to the Waterfalls / Նոր արահետ դեպի ջրվեժը (1989)

Պատմվածքների ժողովածուներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118853627 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Wood, Gaby (2009 թ․ սեպտեմբերի 26). «Raymond Carver: the kindest cut». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  6. Kellerman, Stewart. «Raymond Carver, Writer and Poet Of the Working Poor, Dies at 50». Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմոնդ Քարվեր» հոդվածին։