Հանս Էպինգեր կրտսեր (գերմ.՝ Hans Eppinger junior, հունվարի 5, 1879(1879-01-05), Պրահա - սեպտեմբերի 25, 1946(1946-09-25)[1], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[2]), ավստրիացի բժիշկ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է նացիստների կողմից մարդկանց վրա բժշկական փորձարկումներին։

Picto infobox med.png
Հանս Էպինգեր
Ծնվել էհունվարի 5, 1879(1879-01-05)
ԾննդավայրՊրահա
Մահացել էսեպտեմբերի 25, 1946(1946-09-25)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[2]
Մահվան պատճառԹույն
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունԳրացի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, ներքին հիվանդությունների բժիշկ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՎիեննայի համալսարան[3], Ֆրայբուրգի համալսարան և Կյոլնի համալսարան
ԱնդամակցությունԼեոպոլդինա
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Հանս Էպինգերը ծնվել է Պրահայում՝ բժիշկ Հանս Էպինգեր ավագի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Գրացում և Ստրասբուրգում։ 1903 թվականին Գրացում դառնում է բժիշկ և աշխատում հիվանդանոցում։ 1908 թվականին տեղափոխվում է Վիեննա, որտեղ մեկ տարի անց՝ 1909 թվականին սկսում է մասնագիտանալ ներքին հիվանդությունների ուղղությամբ, հատկապես սկսում է ուսումնասիրել լյարդը։ 1918 թվականին Հանսը դառնում է պրոֆեսոր, որից հետո 1926 թվականին դասավանդում է Ֆրայբուրգում, իսկ 1930 թվականին՝ Քյոլնում։

1936 թվականին այցելում է ԽՍՀՄ՝ Մոսկվա, որպեսզի բուժի Իոսիֆ Ստալինին[4]։ 1937 թվականին մեկնում է Միացյալ Թագավորություն՝ Էդինբուրգի դքսուհի Մարիային բուժելու։

Բժշկական փորձարկումներԽմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պրոֆեսոր Վիլհելմ Բայգլբյոկի հետ կատարել է բժշկական փորձարկումներ Դախաու մահվան ճամբարի կալանավորների վրա։ 90 գնչու կալանավորի հետ թեստ է կատարել՝ նրանց որպես հեղուկ տալով բացառապես ծովի ջուր[5]։ Փորձերի պատճառով կալանավորների օրգանիզմը այն աստիճան է ջրազրկվում, որ սկսում են նույնիսկ նոր լվացած հատակները լիզել՝ հույսով որ մի քիչ ջուր կխմեն։ Փորձի հիմնական նպատակն էր պարզել, թե կալանավորները որևէ լուրջ ֆիզիկական բարդացումներ կստանան, թե՞՝ կմեռնեն։ Յուրաքանչյուր փորձարկման տևողությունը կազմել է վեցից տասներկու օր։

Պատերազմից հետոԽմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բժիշկը թույն ընդունելով՝ ինքնսպանություն է գործում։ Դա կատարվեց Նյուրնբերգյան գործողությունից մեկ ամիս առաջ, որտեղ պետք է վկայություն տար։ Նրա գործընկեր Վիլհելմ Բայգլբյոկին դատապարտում են 15 տարվա ազատազրկման։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Ernst Klee: Das Personenlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945. 2. Auflage. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 2007, ISBN 978-3-596-16048-8.
  • Eppinger Hans d. J.. In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Band 1, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1957, S. 258.
  • Ernest Rissel: Eppinger, Hans. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 4, Duncker & Humblot, Berlin 1959, ISBN 3-428-00185-0, S. 551 f.

Արտաքին հղումներԽմբագրել