Քյոլնի համալսարան (գերմ.՝ Universität zu Köln), բարձրագույն ուսումնական հաստատություն Քյոլն քաղաքում, որը հիմնադրվել է 1388 թվականին։ Կենտրոնական Եվրոպայում հիմնադրված վեցերորդ համալսարանն է[10]։ Համալսարանն իր ուսանողների թվով գերմանական համալսարանների մեջ երրորդն է (Մյունխենի և Հագենից հետո)։

Քյոլնի համալսարան
Hauptgebäude der Universität zu Köln-5634.jpg
Տեսակհասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, Local Internet registry? և լրիվ համալսարան
Հիմնադրված է1919
ՌեկտորAxel Freimuth?
ԱնդամակցությունԳերմանիայի հետազոտական ցանց[1], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[2], Deutscher Dialogmarketing Verband?[3], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft e.V.?[6], Franco-German University?[7] և Réseaux IP Européens Network Coordination Centre?[8]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[9]
ՏեղագրությունՔյոլն
Կայքuni-koeln.de(գերմ.)(անգլ.)(չին.)
##Քյոլնի համալսարան (Գերմանիա)
Red pog.png
Քյոլնի համալսարան, Գերմանիա
Universität zu Köln Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Հին համալսարանԽմբագրել

Քյոլնի համալսարանը հիմնադրվել է 1388 թվականի մայիսի 21-ին և Սրբազան Հռոմեական կայսրությունում Պրահայի Կարլի համալսարանից, Վիեննայի համալսարանից, Հայդելբերգի համալսարանից հետո անընդմեջ դարձել է բարձրագույն դպրոց։ Կառուցման հավաստագիրը գրվել է Պերուջայում Ուրբան VI պապի կողմից։ Արդեն 1389 թվականի հունվարին առաջին յոթ հարյուր ուսանողների համար սկսվեցին դասախոսություները։

1798 թվականի ապրիլի 28-ին Քյոլնի համալսարանը փակվեց այն բանից հետո, երբ ռեկտոր Ֆերդինանդ Ֆրանց Վալրաֆը և համալսարանի մնացած բոլոր պրոֆեսորները հրաժարվեցին երդում տալ Առաջին ֆրանսիական հանրապետությանը, այն վկայակոչելով համալսարանի անկախությունը պահպանելու անհրաժեշտություն։ Սակայն, 1799 թվականին Վալրաֆը երդվել է Ֆրանսիային և նշանակվել է այնսպեսկոչված «Կենտրոնական դպրոցների» (փակ համալսարանի հաջորդողները) դասավանդող։ Այդ պաշտոնում նրան հաջողվեց թաքցնել ֆրանսիացիներից և դրանով փրկել բազմաթիվ արվեստի գործեր։ Նրա հավաքածուների մեծ մասը գտնվում են Վալրաֆ-Ռիխարց թանգարանում[11]։

Նոր համալսարանԽմբագրել

Ամբողջ 19-րդ դարի ընթացքում փակված համալսարանի վերաբացման փորձերը ապարդյուն էին։ 1919 թվականի մայիսի 29-ին Քլոնի քաղաքապետ Կոնրադ Ադենաուերը նոր համալսարանի բացման մասին որոշում է ստորագրել։ 1929 թվականի հոկտեմբերին Ալբերտ Մեծի անունը կրող հրապարակում սկսվել է հիմնական մասնաշենքի շինարարության աշխատանքները։

Համալսարանն այսօրԽմբագրել

 
Ֆերդինանդ Ֆրանց Վալրաֆի հուշարձանը Քյոլնում

ՖակուլտետներԽմբագրել

Համալսարանը բաղկացած է վեց ֆակուլտետից.

2005 թվականին համալսարանում սովորել են հինգ հազարից ավել արտասահմանյան ուսանողներ (մոտ11 %): Շատ արտասահմանցի ուսանողներից շատերը ծագումով Եվրոպայից, Ռուսաստանից և Չինաստանից են։

2007 թվականին համալսարանի ծախսերը կազմել է 357 միլիոն եվրո[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Erich Meuthen: Kölner Universitätsgeschichte, Band I: Die alte Universität. 1988. ISBN 3-412-06287-1.
  • Bernd Heimbüchel und Klaus Pabst: Kölner Universitätsgeschichte, Band II: Das 19. und 20. Jahrhundert. 1988. ISBN 3-412-01588-1.
  • Erich Meuthen (Hrsg.): Kölner Universitätsgeschichte, Band III: Die neue Universität — Daten und Fakten. 1988. ISBN 3-412-01688-8.
  • Ernst Heinen: Bildnerhochschule und Wissenschaftsanspruch. Lehrerbildung in Köln 1946—1965 (Studien zur Geschichte der Universität zu Köln Band 16). Böhlau Verlag, Köln, Weimar, Wien 2003. Rezension von Leo Haupts. In: Geschichte in Köln. Zeitschrift für Stadt- und Regionalgeschichte. Band 53. Dezember 2006. S. 212—214: Buchbesprechungen.