Հայերը Սամցխե-Ջավախեթիում

Հայերը Սամցխե-Ջավախեթիում, հայերի էթնիկ խումբ, որն ապրում է ժամանակակից Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզում։ Մարզի հարավային մասը՝ Ջավախքեթին, հարավից սահմանամերձ է Հայաստանին։ Այստեղ հայերը մեծամասնություն են կազմում, իսկ վրացիները, ռուսները և կովկասյան հույները՝ փոքրամասնություն[1]։ Սամցխե-Ջավախեթիի հայերի շրջանում հայերենը օգտագործվող հիմնական լեզուն է[2]։

Հայերը Սամցխե-Ջավախեթիում
Ընդհանուր քանակ

80,000

Բնակեցում
Վրաստան Ջավախք
Լեզու(ներ)
հայերեն, վրացերեն
Հավատք(ներ)
Հայ առաքելական եկեղեցի (80%)
Հայ կաթողիկե եկեղեցի (20%)

Պատմություն խմբագրել

Սամցխե-Ջավախեթիում ապրող հայերի մեծ մասը 1829 թվականին, երբ տարածքը անցել է Ռուսական կայսրության կազմի մեջ, գաղթել է Օսմանյան կայսրության Էրզրումի վիլայեթից, իսկ այդտեղ ապրող մուսուլմանների մեծ մասը գաղթել է Օսմանյան կայսրություն[3][4][5]։ Ավելի ուշ ավելի շատ հայեր են եկել նույն տարածաշրջան, որի համար պատճառ էին հանդիսանում թուրքերի կողմից կատարվող ջարդերը և Հայոց ցեղասպանությունը։ Ռուսական կայսրությունը վարում էր հայերին Օսմանյան կայսրության հետ սահմանին վերաբնակեցմանն ուղղված քաղաքականություն, քանի որ նրանք, ի տարբերություն մուսուլման բնակչության, համարվում էին հուսալի դաշնակից[6]։

Էթնիկ հայերը հիմնականում կենտրոնացած էին Ախալքալաքում և Նինոծմինդա շրջաններում։ 1918 թվականի սկզբին Ախալքալաքի 120 հազարանոց բնակչության 89 հազարը հայեր էին (74%), 8 հազարը Մեսխեթյան թուրքեր (7%) և 23 հազար այլ ազգերի ներկայացուցիչներ (19%)[7]։ Այս ժամանակաշրջանում Ախալքալաքի 111 գյուղերից 66-ը հայկական էին, 24-ը թուրքական, 9 ռուսական, 10 վրացական (վերջինի կազմի մեջ էին մտնում նաև նախկին հայկական Վարգավ և Հզաբավրա գյուղերը, որոնց հայ բնակիչները ձուլվել էին վրացիների հետ) և մեկ գյուղ հայ-վրացական բնակչությամբ։

1944 թվականին Խորհրդային միության կառավարությունը Մեսխեթի շուրջ 100 հազար Մեսխեթյան թուրքերի աքսորել է Կենտրոնական Ասիա (Ղազախստան և Ուզբեկստան)։ Ախալքալաքի շրջանի Սագամո, Խալվեթ, Էրինջա, Դավնիա և Կարսեպ գյուղերը և Բոգդանովկայի տարածքը բնակեցվել են հայերով։

Զվիադ Գամսախուրդիայի նախագահության ընթացքում (1991) Ջավախքը փաստացի կիսանկախ վիճակ է ունեցել և միայն 1991 թվականի նոյեմբերին Թբիլիսիի կողմից նշանակված նահանգապետը կարողաց է իշխանության գալ։ 1990-ականներին Ջավախքի հիմնախնդիրը «ակնհայտորեն ընկալվում էր որպես Վրաստանի ամենավտանգավոր պոտենցիալ էթնիկ հակամարտություն», սակայն ոչ մի իրական զինված հակամարտություն այդպես էլ տեղի չի ունեցել։

1998 թվականի օգոստոսի 14-ին Ախալքալաքի շրջանում տեղի է ունեցել պատահար։ Վրացական զորամասերը պետք է ռուսների հետ զորավարժանքներ անցկացնեին Ախալքալաքում, իսկ տեղի հայ բնակչությունը այդ մասին տեղյակ չի եղել։ Վրացական ռազմական գնդերը մտել են հայաբնակ տարածքներ և հանդիպել 25 հայերի, որոնք «կարծում էին, որ վրացական բանակը գալիս է իրենց արտաքսելու սեփական տներից»։ Հայերը եղել են զինված և ենթադրաբար ունեցել են նաև ականանետեր և այլ հրետանի։ Վրացական զորքերն ի վերջո հեռացել են՝ խուսափելով զինված մարդկանց հետ հնարավոր բախումից[8][9]։ Վրաստանի ազգային անվտանգության նախարարության տվյալներով՝ միջադեպը սադրանք էր, որը կազմակերպել էր Ջավախքի կազմակերպությունը[10]։

Վահագն Չախալյանը՝ «Միացյալ Ջավախք»-ի ղեկավարը, 2008 թվականին ձերբակալվել է։ Չախալյանը 2009 թվականին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 10 տարվա ազատազրկման, ինչի համար որպես պատճառ նշված է․ «հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու, հասարակական կարգը կոպտորեն խախտած խմբակային ակցիա կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կատարված խուլիգանության համար»[11]։ Չախալյանը 2013 թվականի հունվարին՝ Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի և նրա «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց հետո, համաներման մասին օրենքով ազատ է արձակվել բանտից[12][13]։

Ժողովրդագրություն խմբագրել

Ջավախքում ապրող հայ բնակչության թվաքանակը 1939, 1989, 2002, 2014 թվականներին։

Շրջան
1939[14]
1989[15]
2002[16]
2014[17]
Ընդհանուր Հայեր Հայեր (%) Ընդհանուր Հայեր Հայեր (%) Ընդհանուր Հայեր Հայեր (%) Ընդհանուր Հայեր Հայեր (%)
Ախալքալաք
64,655
54,081
83.6
62,977
57,209
90.8
60,975
57,516
94.3
45,070
41,870
92.9
Ախալցխա
55,490
16,454
29.7
50,430
25,753
51
46,134
16,879
36.6
42,394
12,028
28.4
Նինոծմինդա
34,575
27,376
79.2
32,064
27,090
84.5
34,305
32,857
95.8
24,491
23,262
95
Ադիգեն
41,314
942
2.3
19,598
1,627
8.3
20,753
698
3.4
16,462
372
2.3
Բորժոմ
37,437
3,946
10.5
32,422
3,124
9.6
25,214
2,176
8.6
Ասպինձա
32,644
1,741
5.3
11,265
2,068
18.4
13,010
2,273
17.5
10,372
1,381
13.3
ԸՆԴՀԱՆՈՒՐ 306,401 116,266 37.9 220,772 126,418 57.3 228,487 124,831 54.6 160,504 81,089 50.5

Քաղաքականություն խմբագրել

Սամցխե-Ջավախեթիում լարվածությունը երբեմն շատ բարձր մակարդակի է հասնում։ Դրա պատճառներից մեկն այն է, որ երկրի վրացերենի լեզվական քաղաքականությունը պաշտոնապես թույլ չի տալիս հայերենի օգտագործումը պետական կամ վարչական հաստատություններում, նույնիսկ եթե քաղաքացին և պաշտոնատար անձը հայերեն ավելի լավ են խոսում, քան վրացերեն։ Դեռևս 2009 թվականին Վրաստանում ազգային փոքրամասնությունների հարցով միջազգային մշտադիտարկման առաքելությունները քննադատաբար են մեկնաբանել այդ հարցը[18]։

Էթնիկ հայկական «Միացյալ Ջավախք» կազմակերպությունը կոչ է անում Ջավախքի համար տեղական ինքնավարություն ստեղծել Վրաստանի կազմում[19][20]։

Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի մի քանի քաղաքական խմբավորումներ, այդ թվում մասնավորապես Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, պնդում են, որ Ջավախքը պետք է պատկանի Հայաստանին[21] և որ Միացյալ Հայաստանը պետք է ներառի բոլոր այն տարածքները, որոնք նշված են Սևրի պայմանագրով որպես Հայաստան՝ ներառյալ նաև Արցախի, Ջավախքի և Նախիջևանի շրջանները[22]։ Այնուամենայնիվ, Ջավախքը Հայաստանի կառավարության կողմից պաշտոնապես չի ճանաչվել։

Որոշ Մեսխեթյան թուրքեր վերջին տարիների վերադարձել են Վրաստան[23]։ Քանի որ տարածաշրջանում աշխատանքի տեղավորման քիչ հնարավորություններ կային, վերաբնակեցումը լարվածություն առաջացրեց տեղի հայ բնակչության հետ հարաբերություններում։ Արդյունքում վրացական իշխանությունները նախընտրել են վերադարձող թուրք մեսխեթցիներին տեղափոխել երկրի այլ շրջաններ[23]։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Հարավկովկասյան գազատարը[24], որոնք անցնում էին այս տարածաշրջանով, տեղի հայերի շրջանում առաջացրել են դիմադրություն, ինչպես նաև Կարս-Ախալքալաք-Բաքու ծրագրվող երկաթգիծը, քանի որ այն մեկուսացնում է Հայաստանը։

Հայտնի ջավախքահայեր խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. E. Cornell, Svante (2002). Autonomy and conflict: ethnoterritoriality and separatism in the South Caucasus : cases in Georgia. Dept. of Peace and Conflict Research, Uppsala University. էջ 137.
  2. «European Yearbook of Minority Issues». European Centre for Minority Issues. 3: 316. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  3. Boeschoten, Hendrik; Rentzsch, Julian (2010). Turcology in Mainz. էջ 142. ISBN 978-3-447-06113-1. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
  4. Pro Georgia: journal of kartvelological studies, Issues 11-14, Uniwersytet Warszawski. Studium Europy Wschodniej.
  5. Caucasus region: geopolitical nexus? (2007), Aleksandro I. Kapidze, Nova Science Publishers.
  6. «ARMENIAN POPULATION IN GEORGIA» (PDF). UNA Georgia. 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  7. National Archive of Armenian Republic F200 list 1
  8. Peimani, Hooman (2008). Conflict and Security in Central Asia and the Caucasus. Santa Barbara, Calif.: ABC-CLIO. էջեր 270–271. ISBN 9781598840544.
  9. Barnovi, Andro (2009). «Detailed Review on Samtskhe–Javakheti». Tbilisi, Georgia: Institute for Strategy and Development. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  10. «Violent Incident in Javakhk Averted». Asbarez. 1998 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  11. Ionesyan, Karine (2009 թ․ սեպտեմբերի 22). «Defending Chakhalyan: Tbilisi accused of "dragging out" appeal hearing in high-profile "Armenian activist" case». ArmeniaNow. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  12. «Georgia's President comments on release of Javakhk activist Vahagn Chakhalyan». Georgian Public Broadcaster. 2013 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  13. «Georgia: Armenian political prisoners Vahagn Chakhalyan released from prison». Minority Rights Newsroom. 2013 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  14. ETHNO-CAUCASUS, НАСЕЛЕНИЕ КАВКАЗА, РЕСПУБЛИКА ГРУЗИЯ, НАСЕЛЕНИЕ ГРУЗИИ
  15. Սամցխե-Ջավախքի բնակչության թվի և էթնիկական կազմի դինամիկան(չաշխատող հղում)
  16. ETHNIC GROUPS BY MAJOR ADMINISTRATIVE-TERRITORIAL UNITS Արխիվացված Նոյեմբեր 13, 2009 Wayback Machine
  17. Georgian census 2014
  18. ACFC [Advisory Committee on the Framework Convention for the Protection of National Minorities] (2009) Opinion on Georgia. Adopted on 19 March 2009 (ACFC/OP/I(2009)001)
  19. Harutyunyan, Arus (2009). Contesting national identities in an ethnically homogeneous state. Western Michigan University. էջ 204.(չաշխատող հղում)
  20. Kernic, Franz (2006). European security in transition. Ashgate Publishing. էջ 151.
  21. Goals of the Armenian Revolutionary Federation Արխիվացված Դեկտեմբեր 3, 2009 Wayback Machine
  22. «Programme of the Armenian Revolutionary Federation». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
  23. 23,0 23,1 «166 CSCDG 05 E - MINORITIES IN THE SOUTH CAUCASUS: FACTOR OF INSTABILITY». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  24. THE SOUTH CAUCASUS AND ITS NEIGHBORHOOD. Istanbul. 2016. էջ 41.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  25. Վաղարշակ Հարությունյանը նշանակվեց պաշտպանության նախարար

Արտաքին հղումներ խմբագրել