«Միացյալ Ջավախք» ժողովրդավարական դաշինք, հասարակական կազմակերպություն, որը կազմված է էթնիկ հայերից, որոնք ապրում են Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզում։ Այն տարբեր ժամանակներում առավելապես Ջավախքի էթնիկ հայկական մարզի համար տեղական ինքնավարության կոչ է արել, որից էլ առաջացել է կազմակերպության անունը։ Կազմակերպության ներկայիս ղեկավարը Վահագն Չախալյանն է։

Միացյալ Ջավախք
Տեսակկուսակցություն
Հիմնադրված1991 թվականի նոյեմբեր
Իրավ. կարգավիճակՀասարակական կազմակերպություն
ՆպատակներՋավախքի միացում Հայաստանին
Գլխադասային գրասենյակԱխալքալաք, Վրաստան
ՂեկավարՎահագն Չախալյան

Շարժումը հակասական քաղաքականություն էր վարում՝ վրացական կենտրոնական կառավարության հետ երբեմն առճակատման դիրքորոշումը փոխարինելով ավելի հաշտեցման հռետորաբանությամբ։ Այն սկիզբ է առնում Ջավախքի շարժումից, որը ծագել է 1988 թվականին և կարևոր դեր է խաղացել Արցախի համար Ադրբեջանի հետ հակամարտության ժամանակ ջավախքահայության փոքր կամավորական ջոկատի կազմավորման գործում։ Կազմակերպությունը քարոզում էր Վրաստանի կազմում հայկական ինքնավար մարզի ստեղծման համար և 1990-ական թվականների սկզբին կազմակերպում բողոքի ակցիաներ տեղական վարչակազմերի և վրացական զորավարժությունների դեմ։ 1991 թվականի սկզբին Թբիլիսիում տեղի ունեցող քաղաքացիական բախումների ժամանակ Ջավախքը օգտվել է սահմանադրական վակումից և կազմակերպել ներկայացուցիչների ժամանակավոր խորհուրդ, որն ինքնալուծարվեց այն բանից հետո, երբ Թբիլիսիի առաջարկած տեղական պաշտոնյաները վերջնականապես ընդունվեցին 1991 թվականի նոյեմբերին։ Կազմակերպությունն առաջարկել Է ինքնավարության կամ Ջավախքի անջատման հանրաքվե անցկացնել, սակայն Հայաստանի կառավարությունը, Վրաստանի հետ իր հարաբերությունների կարևորությունից ելնելով, զգուշավոր է եղել և տարածաշրջանում հնարավոր խնդիրները չի ստեղծել։ Ինչպես վրացական, այնպես էլ հայկական կառավարությունները տեղի ազգայնական շարժումների նկատմամբ վարում էին զգուշավոր և հանգստացնող քաղաքականություն, ինչը նպաստել է տարածաշրջանում լարվածության թուլացմանը[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Cornell, Svante E., Autonomy and Conflict: Ethnoterritoriality and Separatism in the South Caucasus – Case in Georgia, pp. 107, 164. Department of Peace and Conflict Research, Report No. 61. Uppsala. 91-506-1600-5.