Լևոն Խեչոյան

հայ արձակագիր, գրող

Լևոն Վանիկի Խեչոյան (դեկտեմբերի 8, 1955(1955-12-08), Բարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2014(2014-01-08), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, ազատամարտիկ[1]։

Լևոն Խեչոյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1955(1955-12-08)
ԾննդավայրԲարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 8, 2014(2014-01-08) (58 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1983) և Շիրակի պետական համալսարան
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
Կայքlevonkhechoian.com
Լևոն Խեչոյան Վիքիդարանում
 Levon Khechoyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրել է Հրազդան քաղաքում։ 1988 թվականից նրա ստեղծագործությունները սկսում են տպագրվել հանրապետական մամուլում։ Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ 1995 թվականին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որը թարգմանվել է ռուսերեն[2]։

Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին[3]։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։

Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում անընդհատ նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915 թվականի եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը։

Մրցանակներ խմբագրել

1999 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է Հայաստանի պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։

2004 թվականին պարգևատրվել է  «К 100-летию М.А. Шолохова» հուշամեդալով։

2006 թվականի սեպտեմբերի 29-ին ստացել է Թէքէեան Մշակութային միության «Հայկաշէն  Ուզունեան» Գրական մրցանակը՝ «Հունիսի հինգը և վեցը» գրքի համար։

2013 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[4], սակայն հրաժարվել է ստանալ մեդալը, նշելով՝ «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»[5]։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Խնկի ծառեր (պատմվածքներ), Երևան, 1991, 168 էջ։
  • Արշակ արքա, Դրաստամատ ներքինի, Երևան, 1995, 272 էջ։
  • Սև գիրք, ծանր բզեզ, Երևան, 1999, 200 էջ։
  • Տան պահապան հրեշտակը (հեքիաթներ), Երևան, 2002, 64 էջ։
  • Երրորդ որդին։ Արշակ արքա, Դրաստամատ ներքինի, Երևան, 2002, 340 էջ։
  • Հունիսի հինգը և վեցը, Երևան, 2002, 152 էջ։
  • Հողի դողը, Անթիլիաս, 2003, 233 էջ։
  • Երրորդ որդին, Երևան, 2004։
  • Ձայներ և տեսիլքներ, Երևան, 2006, 232 էջ։
  • Փուշը, հայր, փուշը, Երևան, 2011, 352 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, 2013, 232 էջ։
  • Արշակ արքա, Դրաստամատ ներքինի, Երևան, 2013, 264 էջ։
  • Մհերի դռան գիրքը, Երևան, 2014, 396 էջ։
  • «Оливковая ветвь», Ուկրաինա, 2000։
  • «Знойный день» Մոսկվա, 2004։
  • «Black Book, Weighty Bug», Լոնդոն, 2008։
  • «Ладанові дерева», Ուկրաինա, 2012, (Անուշավան Մեսրոպյանի թարգ.):
  • Սև գիրք, ծանր բզեզ, Երևան, 2017, 240 էջ։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Արդի եվրոպական պոեզիա.- Երևան։ Ապոլոն, 2005.- 191 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ – LevonKhechoian.com» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  2. «Լևոն Խեչոյան - Կենսագրություն». armenianhouse.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. «Հակոբ Մովսես. «Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» նրա վերադարձն էր»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  4. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
  5. «Տոնդ շնորհավոր, Լևոն Խեչոյան | Asparez». www.asparez.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • Վաչագան Գրիգորյան, Լևոն Խեչոյանի ստեղծագործությունը, Ե., 2019, 430 էջ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Խեչոյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Խեչոյան» հոդվածին։