Կարապետ Չոբանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Չոբանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Սիրեկանի Չոբանյան (փետրվարի 25, 1927, Կարզախ, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ - հոկտեմբերի 15, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ (աճյունն ամփոփված է Երևանում), վրացահայ մեխանիկոս, ճարտարագետ, ինժեներ, գիտնական։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու (1951):
Կարապետ Չոբանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1927 Կարզախ, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1978 (51 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | առաձգականության տեսություն և լարվածա-դեֆորմացված վիճակ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Մարտուն Սուրենի և Սերգեյ Հակոբի Չոբանյանների հորեղբոր որդին։
Կենսագրություն
խմբագրելԿարապետ Չոբանյանը ծնվել է 1927 թվականի փետրվարի 2-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1951-1960 թվականներին աշխատել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում (1956-1960 թվականներին՝ ամբիոնի վարիչ), 1960-1973 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտում, 1973 թվականից՝ Հաշվողական կենտրոնում, 1973-1978 թվականներին՝ միացությունների ամրության բաժնի վարիչ[1]։
Աշխատանքները վերաբերում են համասեռ և անհամասեռ առաձգական մարմինների լարվածադեֆորմացիոն վիճակները պարզաբանող առաձգականության տեսության խնդիրներին։ 1967 թվականին Չոբանյանը հայտնաբերել է «Թերլարվածության երևույթը» (1971 թվականին որպես գիտական հայտնագործություն գրանցվել է ԽՍՀՄ պետական գրանցամատյանում), 1978 թվականին հաստատվել (համար 102 հայտնագործություն)։ Նա հայտնաբերել է եռակցման նոր մեթոդ, որը կարևոր առաջընթաց է համարվել գիտության մեջ։ 1999 թվականին ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում սահմանվել է Չոբանյանի անվան մրցանակ, որը 3 տարին մեկ շնորհվում է միացությունների ամրության և թերլարվածության հարցերին վերաբերող լավագույն աշխատանքների համար։ Չոբանյանը հայտնագործությունը կատարել է Հայաստանում և Հարավային Կովկասում։ Գյուտը գրանցվել է ԽՍՀՄ հայտնագործությունների գրանցամատյանում 102 համարի ներքո[2]։
Մահ
խմբագրելՄահացել է 1978 թվականի հոկտեմբերի 15-ին, Կիևում։ թաղված է Երևանում։
Մեջբերումներ Չոբանյանի գյուտի մասին
խմբագրելՁեզ հաջողվել է կատարել այդ երևույթի մաթեմատիկական մոդելավորում և դրա շնորհիվ հայտնաբերել այնպիսի տարբերակ, որի դեպքում լարվածությունը կցվանքատեղում նվազում է։ Եվ այսպես, կարելի է ստեղծել գերամուր կոնստրուկցիաներ։ Ես կարծում եմ, որ Ձեզ լավագույնս կհաջողվի Ձեր տեսությունը մոտեցնել ամբարտակաշինության պրակտիկային, հատկապես ամբարտակը լեռնային ապարների հետ կցվող տեղերը հետազոտելիս։ Ցանկանում եմ ՀԽՍՀ ԳԱ Հաշվողական կենտրոնին, ԵՊՀ-ին, ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի իմ թանկագին բարեկամներին շնորհավորել ձեր հանրապետությունում կատարված հայտնագործության համար առաջին դիպլոմն ստանալու առթիվ։ - Թիֆլիսի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի ճարտարագիտական և ֆիզիկական խնդիրների բաժնի վարիչ, ամբարտակաշինության մասնագետ Ա. Ռ. Խվոլես[3]
|
Գրականություն
խմբագրել- Գրիգորյան Ս., «Չոբանյանի գործը», «Գարուն», համար 9, էջ 65-70, 1990։
- Ղուկասյան Մ., «Չոբանյանի գործը» կամ նախնական քննություն, «Նորք», համար 1-2, էջ 14-62, 1992։
- Հովհաննես Այվազյան, «Մի հայտնագործության պատմություն», 2009։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 292։
- ↑ «Երկիր Զաբախա»` Կարապետ Չոբանյան
- ↑ «Սովետական Վրաստան», 1.05.1978, N 52 (11998)
Արտաքին հղումներ
խմբագրել- ЭССЕ О МАТЕМАТИКЕ И НЕ ТОЛЬКО О НЕМ, Григор Апоян. Article about Sergey Mergelyan and Karapet Chobanyan in Russian
- THIS DAY IN ARMENIAN HISTORY, CHRONOLOGICAL SORT, American University of Armenia
- Напряжения в составных упругих телах, К. С. Чобанян; АН АрмССР, Ин-т механики Ереван : Изд-во АН АрмССР, 1987, K. Chobanyan's book in Russian Արխիվացված 2021-11-27 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 58)։ |