Բացել գլխավոր ցանկը

Վահագն Չախալյան (նոյեմբերի 28, 1981(1981-11-28), Ախալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), ջավախքահայ քաղաքական գործիչ, « Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ, 2009 թ. ապրիլի 7-ին դատապարտվել է վրացական դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար։ Ազատ է արձակվել 2013 թ. հունվարի 24-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն[1]։

Վահագն Չախալյան
Ծնվել էնոյեմբերի 28, 1981(1981-11-28) (38 տարեկան)
ԾննդավայրԱխալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
ՔաղաքացիությունFlag of Georgia.svg Վրաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Քաղաքական գործունեությունը նախքան ձերբակալությունըԽմբագրել

Հասարակական գործունեությամբ սկսել է զբաղվել 2001 թ.՝ իր զինակիցների հետ ստեղծելով «Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միությունը» («ՋԵՄՄ»)։ 2001 թ. ապրիլի 24-ին Ախալքալաքում կազմակերպել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երթ (Հետագայում այդ օրն անցկացվող երթը դարձավ ավանդական)[2]։

2001 թ. ամռանը ՋԵՄՄ-ը ստեղծեց «Ջավախքի սկաուտական շարժումը», որի շնորհիվ 2001-2008 թթ. Ջավախքի տարբեր բնակավայրերի մի քանի հարյուր հայ պատանիներ ստացան հայրենասիրական դաստիարակություն և ձեռք բերեցին սկաուտինգի հիմնական հմտությունները[2]։

2002 թ. աշնանը «ՋԵՄՄ»-ն Ախալքալաքում հիմնեց «Տորք Անգեղ» սպորտային դպրոցը՝ 7 մարզաձևերի դասավանդմամբ։ Հետագա 5 տարիների ընթացքում դպրոցի մասնաճյուղեր բացվեցին Նինոծմինդայում և Ջավախքի մի քանի գյուղերում[2]։

2002 թ. հունվարին ստեղծվեց «Ջավախքի երիտասարդական ռադիո»-ն, որը շուտով մեծ ժողովրդականություն ձեռք բերեց Ջավախքում[3]։

2002 թ. մարտին հիմնադրեց «Քաջատուն» թերթը, իսկ 2006 թ.՝ «Ջավախք ինֆո» տեղեկատվական գործակալությունը[3]։

2003-ից «ՋԵՄՄ»-ը սկսեց Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության բողոքի ակցիաներ կազմակերպել վրացական իշխանությունների խտրական գործողությունների դեմ։ Այսպես, 2003 թ. մայիսին կազմակերպվեց բողոքի ցույց՝ ընդդեմ վրաց-հայկական սահմանում առկա կամայականությունների և կոռուպցիայի[3]։

2004 թ. ապրիլի 9-ին վրաց հոգևորականները, Վրաստանի վարչապետ Զ. Ժվանիայի և վրաց պատրիարք Իլիա Բ-ի գլխավորությամբ, փորձեցին վրացնել Գումբուրդո գյուղի 10-րդ դարում կառուցված սբ. Հարություն հայկական եկեղեցին։ Սակայն Վահագն Չախալյանի գլխավորությամբ ՋԵՄՄ-ի անդամներն ու տեղական բնակչությունը չընկրկերցին և կարողացան պաշտպանել հայկական այդ սրբավայրը, իսկ վրացիները հարկադրված եղան հեռանալ[2]։

2005 թ. մարտի սկզբին Ջավախքում հիմնադրվեց «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքը, որի կորիզը կազմեց «ՋԵՄՄ»-ը։ 2005 թ. մարտի 13-ին և 31-ին Ախալքալաքում «Միասնական Ջավախք»-ը կազմակերպեց բազմահազարանոց բողոքի ցույցեր՝ ընդդեմ հայ բնակչության իրավունքների ոտնահարման[4]։

2005 թ. հուլիսին վրաց հոգևորականության ներկայացուցիչները փորձեցին վրացացնել Սամսար գյուղի հայկական միջնադարյան եկեղեցին։ «Միասնական Ջավախք»-ն արձագանքեց Սամսարի բնակիչների խնդրանքին և այնտեղ ուղարկեց իր ակտիվիստներից մի քանիսին։ Նրանք էլ կազմակերպեցին տեղի բնակչության դիմադրությունը, որի շնորհիվ վրացիները վտարվեցին գյուղից և հայկական եկեղեցին փրկվեց[5]։

Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Վրաստանի վարչապետ Նողաիդելիի 2005 թ. հուլիսի 24-ին Ախալքալաք կատարած այցի ժամանակ Վահագն Չախալյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ցույց ջավախքահայությանը հուզող խնդիրների առնչությամբ (Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարւթյան կասեցում, Ջավախքում հայկական համալսարանի հիմնադորւմ և Ջավախքում հայաթափման գործընթացների կասեցում և այլն)։ Ցույցի մասնակիցները նշված պահանջներով նամակ փոխանցեցին երկու վարչապետներին[6]։

2005 թ. դեկտեմբերի 12-ին աշխատանքից հեռացվեցին վրաց-հայկական սահմանի մաքսային կետի բոլոր հայ աշխատակիցները։ Ի պատասխան տեղի ունեցավ բողոքի մեծ ցույց, որի ընթացքում մի քանի ժամով փակվեց վրաց-հայկական սահմանը։ Ակցիային մասնակցեց մի քանի հարյուր մարդ[7]։

2006 թ. հոկտեմբերին Վահագն Չախալյանի առաջնորդած «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժումը մասնակցեց Վրաստանի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Այդ ընտրությունների արդյունքում «Միասնական Ջավախք»-ը ըստ պաշտոնական տվյալների հավաքեց Ախալքալաքի շրջանում ձայների շուրջ 30%-ը (իսկ Ախալքալաք քաղաքում, անգամ, ունեցավ ձայների առավելություն իշխող կուսակցության նկատմամբ)՝ ստանալով համապատասխանաբար՝ 3 տեղ սակրեբուլոյում (տեղական ինքնակառավարման մարմին)։ Այնուամենայնիվ, Դաշինքը հրապարակավ վիճարկեց ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ դրանք կեղծված են (հետագայում Վահագն Չախալյանի դեմ առաջադրված մեղադրանքներից մեկն ուղղակիորեն առնչվում էր ընտրությունների արդյուքների բողոքարկմանն ուղղված հետընտրական հանրային բողոքի ցույցի կազմակերպմանը)[8][9][10]։

Վահագն Չախալյանի ձերբակալությունըԽմբագրել

2008 թ. հուլիսի 17-ին՝ Հարավային Օսիայում պատերազմի բռնկումից 20 օր առաջ, Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ անհայտ հանգամանքներում տեղի ունեցավ նռնակի պայթյուն։ Այդ միջադեպը վրաց իշխանությունների կողմից օգտագործվեց Վահագն Չախալյանի և նրա առաջնորդած կազմակերպությունների նկատմամբ հաշվեարդար տեսնելու համար։ Պայթյունից անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցները զենք փնտրելու պատրվակով՝ ապօրինի կերպով ներխուժեցին և խուզարկեցին «ՋԵՄՄ»-ի և «Ջավախքի երիտասարդական ռադիո»-ի գրասենյակները։ Խուզարկության արդյունքում զենք չհայտնաբերվեց։ 2008 թ. հուլիսի 21-ին, այսինքն՝ իրավապահ մարմինների՝ «Միասնական Ջավախք»-ի ակտիվիստների դեմ գործողությունների 5-րդ օրը, Չախալյանների տուն ներխուժեցին զինված հատուկ ջոկատայիններ և խուզարկության ժամանակ Վահագնի, նրա հոր և անչափահաս եղբոր մահճակալների տակ իբր հայտնաբերեցին զենք ու զինամթերք։ Բոլոր երեք Չախալյանները ձերբակալվեցին՝ ապօրինի զենք և զինամթերք պահելու մեղադրանքով, և նրանց դեմ հարուցվեց քրեական գործ։ Ճնշումների ենթարկվեցին «Միասնական Ջավախք»-ի մի շարք ակտիվիստներ և Վահագն Չախալյանի բարեկամները[11]։

Վահագն Չախալյանի դատավարությունը և դատավճիռըԽմբագրել

Վահագն Չախալյանի, նրա հոր և կրտսեր եղբոր նկատմամբ նախաքննությունը և դատական գործընթացն իրականացվեցին Վրաստանի Սահմանադրության և քրեական-դատավարական օրենսգրքի, ինչպես նաև Վրաստանի կողմից վավերացված Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումներով։ Ջավախքահայ քաղաքական գործչի փաստաբանների կարծիքով, Չախալյանների ձերբակալությունը, դատավարությունը և կայացված դատավճիռը վրացական իշխանությունների քաղաքական պատվերի կատարումն են՝ Վահագն Չախալյանի քաղաքական գործունեությունը չեզոքացնելու նպատակով։

2008 թ. նոյեմբերին մեկնարկած դատավարությունից հետո Վահագն Չախալյանի նկատմամբ առաջադրվեցին «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու և ակտիվ մասնակցելու» և «խուլիգանություն» կատարելու մեղադրանքներ՝ հիմնված բացառապես 2005-06 թվականների նրա քաղաքական գործունեության վրա։ Այս հոդվածների մի մասը կապված է 2006 թ. Չախալյանի ծավալած քաղաքական գործունեության, մասնավորապես 2006 թվականի հոկտեմբերին Ախալքալաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների կեղծումները բողոքարկող ցույցի և 2006 թվականի մարտի 11-ին Ախալքալաքում տեղի ունեցած հանրահավաքի հետ[12]։ Որևէ մեղադրանք Ախալքալաքում 2008 թ. հուլիսի 17-20–ի տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Վահագն Չախալյանին չի առաջադրվել։

Օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում ջավախքահայ գործիչը 2009 թ. ապրիլի 7-ին Վրաստանի Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի …դեմ)՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման։

Վահագն Չախալյանի հայրը՝ Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում) և 226 հոդվածով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն)՝ դատապարտվելով 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, իսկ կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը՝ 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում)՝ որպես պատիժ 2, 000 լարի (շուրջ 1, 200 ԱՄՆ դոլար) տուգանքով։

2009 թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանը թողեց այդ դատավճիռն անփոփոխ[13]։

Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների հաշվեհարդարը լայն արձագանք է առաջացրել Հայաստանում և սփյուռքում։ Մի շարք հայկական ոչ-կառավարական կազմակերպություններ, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ[14], եվրոպական քաղաքական գործիչներ հայտարարություններ ընդունեցին և այլ գործողություններ կատարեցին[15] ի պաշտպանություն ջավախքահայ գործչի։ Չախալյանի դատավճռի դեմ Փարիզում Վրաստանի դեսպանատան առջև 2009 թ. ապրիլի 14-ին բողոքի ակցիա կազմակերպեց Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը[16]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել