Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (երբեմն կրճատված իբրև ԲԹՋ նավթամուղ) 1768 կմ ընդհանուր երկարության խողովակաշար է՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Նավթամուղը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի հարավարևելյան նավահանգիստ Ջեյհանին։ Այն աշխարհի երկրորդ ամենաերկար նավթամուղն է՝ Դրուժբա նավթամուղից հետո, և գործարկվում է անգլիական Բրիթիշ Փեթրոլիում կամ ԲիՓի (անգլերեն՝ BP) ընկերության կողմից[1]։

Առաջին փոխադրված նավթը 2005 թվականի մայիսի 10-ից Բաքվից հասել է Ջեյհան 2006 թվականին մայիսի 28-ին[2]։ Նավթամուղի կառուցումն արժեցել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Երբ նավթամուղն սկսեց ամբողջ հզորությամբ նավթ փոխադրել, Ադրբեջանը մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտի առջև կանգնեց, որն սկզբնական տարիներում ավելին էր ռեկորդային նավթային գների պատճառով[1]։
Հայաստանի սահմանը փակ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Արցախի պատերազմի և Հայոց Ցեղասպանության չլուծված հարցերի վրայից։ Այս պատճառներով, Հայաստանը դիտմամբ դուրս է թողնվել ԲԹՋ նավթամուղի ճանապարհից՝ երկիրը մեկուսացնելու նպատակով[3]։
Բաժնետերերը Խմբագրել
Խողովակաշարի սեփականատերն է 11 էներգետիկ ընկերություն միավորող և BP ընկերության կողմից կառավարվող կոնսորցիումը։
Բաժնետերերն են՝
- BP (Միացյալ Թագավորություն)։ 30.1%
- Ադրբեջանի պետական նավթային ընկերություն (SOCAR) (Ադրբեջան)։ 25.00%
- Chevron (ԱՄՆ)։ 8.90%
- StatoilHydro (Նորվեգիա)։ 8.71%
- Türkiye Petrolleri Anonim Ortaklığı (TPAO) (Թուրքիա)։ 6.53%
- Eni/Agip (Իտալիա)։ 5.00%
- Total (Ֆրանսիա)։ 5.0%
- Itochu (Ճապոնիա)։ 3.4%
- Inpex (Ճապոնիա)։ 2.50%
- ConocoPhillips (ԱՄՆ)։ 2.50%
- Hess Corporation (ԱՄՆ) 2.36%
Աղբյուրներ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Թոմաս դե Վալ (2010)։ Կովկասը․ Ներածություն (անգլերեն՝ The Caucasus: An Introduction)։ Նյու Յորք: Օքսֆորդ յունիվերսիթի պրես։ ISBN 97801953997699780195399776
- ↑ «BTC Celebrates Full Commissioning»։ BP։ 2006-07-13։ Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 30–ին
- ↑ «The Baku-Tbilisi-Ceyhan Pipeline:Oil Window to the West»։ Central Asia-Caucasus Institute & Silk Road Studies Program։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-27-ին։ Վերցված է 2010-14-05