Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարծախ (այլ կիրառումներ)

Կարծախ կամ Կարզախ, (վրաց. კარწახი), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաք քաղաքից 29 կմ հարավ-արևելք, Խոզապին լճից արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1860 մ բարձրության վրա։

Գյուղ
Կարծախ
վրաց.՝ კარწახი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
ԲԾՄ1860 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն776 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 100 %
Ժամային գոտիUTC+4
Կարծախ (Վրաստան)##
Կարծախ (Վրաստան)
Կարծախ (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Կարծախ (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Բնակչությունը խմբագրել

1977 թվականին ուներ 1225 բնակիչ (300 ընտանիք), մինչև 1960 թվականը՝ մոտ 4500 բնակիչ (800—900 ընտանիք)։ Միայն 1950-1960-ական թվականներին շուրջ 400—500 ընտանիք տեղափոխվել ու բնակություն են հաստատել Հայաստանում (հիմնականում Երևանում) և Հյուսիսային Կովկասում (Արմավիր

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
2002[1] 891
2014[2] +776

Տնտեսությունը խմբագրել

Բնակիչներն զբաղվում են հողագործությամբ (հացահատիկների մշակություն) և անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին գործում էր կաթի վերամշակման գործարան, այն մսակաթնային պետական տնտեսություն էր։

Գյուղում կար միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ։

Պատմական ակնարկ խմբագրել

Կարծախի հայերը գաղթել են 1830 թվականին՝ Արևմտյան Հայաստանի էրզրումի վիլայեթի Օգոմի, Ալվար, Երկնիստ, Մեծ Դու և Փոքր Դու գյուղերից։

1881 թվականին Կարծախում բացվել է մեկդասյա դպրոց։ Պահպանվում է 1894 թվականին կառուցված եկեղեցին (Սուրբ Կարապետ), որին կից գործել է 4-դասյա դպրոց։

1918 թվականի մայիսին թուրք նվաճողների արշավանքի հետևանքով գյուղի հայերը տեղահանվել և ժամանակավորապես հաստատվել են Ծալկայում։

Կարծախում է ծնվել աշուղ Ջիվանին։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  2. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 16 აგვისტო 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 326