Վաղարշակ Հարությունյան
Վաղարշակ Վառնազի Հարությունյան (ապրիլի 28, 1956, Ախալքալաք, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), ՀՀ ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ։ ՀՀ պաշտպանության նախարար
Վաղարշակ Հարությունյան | |||
![]() | |||
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը 1999 թ. զորահանդեսի ժամանակ | |||
| |||
---|---|---|---|
2008 | |||
Նախորդող | Ալբերտ Բազեյան | ||
Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | ||
| |||
հունիս 19, 1999 - մայիս 2, 2000 | |||
Նախորդող | Վազգեն Սարգսյան | ||
Հաջորդող | Միքայել Հարությունյան (ժ/պ)Սերժ Սարգսյան | ||
| |||
1991 - 1992 | |||
Կուսակցություն՝ | Հանրապետություն | ||
Կրթություն՝ | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | ապրիլի 28, 1956 (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Ախալքալաք, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Պարգևներ |
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (Հայաստան) | ||
2002 թվականի հուլիսի 22-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։ Վաղարշակ Հարությունյանը իր աստիճանազրկումը համարում է անօրինական[1], իսկ «Հանրապետություն» կուսակցության պնդմամբ, որի հիմնադիր անդամ էր Վաղարշակ Հարությունյանը, վերջինիս աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդարի միջոց էր[2]։ 2019 թվականին վերականգնվել է նրա զինվորական կոչումը, և նա նշանակվել է ԵԿՄ փոխնախագահ[3]։ 2020 թվականի օգոստոսի 18-ին նշանակվել է ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ Պաշտպանության նախարար:
Վաղարշակ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կոնֆլիկտն սկսվել էր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ տեղեկանալով ահաբեկչության մասին՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակը փակել էր Երևան տանող ճանապարհները։ Իսկ օրեր անց Ռոբերտ Քոչարյանն այդ գործողությունը որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն[4]։
ԿրթությունԽմբագրել
Զինվորական ծառայությունըԽմբագրել
- 1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
- 1986-1990 թթ. - Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի ավագ սպա։
- 1991-1992 թթ. - ՀՀ ներքին գործերի փոխնախարար, ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
- 1992-1994 թթ. - ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ։
- 1994-1999 թ. - ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։
- 1999-2000 թթ. - ՀՀ պաշտպանության նախարար։
- 2002 թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։
- 2019 թ. օգոստոսի 24-ին Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված է Արմեն Սարգսյանի հրամանագիրը Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ ՀՀ նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու մասին: ՀՀ պետական, ռազմական և քաղաքական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է:
- 2020թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
Քաղաքական գործունեությունըԽմբագրել
- 2002-2006 թթ. - «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
- 2008 թվականից «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահն է։
- 2020թ.-ի օգոստոսի 19-ից՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, 2020 թվականի նոյեմբերի 20-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից[5]:
ԿոչումներըԽմբագրել
- Գեներալ-մայոր (19.09.1994)։
- Գեներալ-լեյտենանտ (20.09.1996):
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Վաղարշակ Հարությունյանը 1999-2001 թթ. ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարությունյանի եղբայրն է։
- Մյուս եղբայրը` Ռուսաստանի և աշխարհի առաջատար[փա՞ստ]գիտնականներից մեկն է` միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառի մասնագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռաֆայել Հարությունյանը[փա՞ստ]: Նա ՌԴ գիտությունների ակադեմիայի ատոմային Էներգետիկայի անվտանգ զարգացման հիմնախնդիրների ինստիտոտի փոխտնօրենն էր:
- Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի, ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ: Պարգևատրվել է անվանական զենքով ՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից: Արցախյան պատերազմի մասնակից է:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ընդդիմադիր կուսակցության առաջնորդները արձագանքում են նախագահի հրամանագրին
- ↑ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՄԻՋՈՑ
- ↑ «ԵԿՄ փոխնախագահներ են նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, Մանվել Եղիազարյանը և Սուրեն Բարսեղյանը»
- ↑ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Գոբլի ծրագրի վրա խաչ քաշողները
- ↑ «ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Նախորդող Վազգեն Սարգսյան |
ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան 19 հունիսի 1999 թ. - 2 մայիսի 2000 թ. |
Հաջորդող Միքայել Հարությունյան (ժ/պ), Սերժ Սարգսյան |
Նախորդող Ալբերտ Բազեյան |
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյան 2008 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Դավիթ Տոնոյան |
ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան նոյեմբերի 21, 2020 |
Հաջորդող պաշտոնավարում է |