Հայերը Կենտրոնական Ասիայում

Հայերը Կենտրոնական Ասիայում, հայ բնակչությունը, որը հաստատվել է կենտրոնասիական երկրներում՝ Ուզբեկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Թուրքմենստանում։ Հայերը տարածաշրջանում հիմնականում հաստատվել են խորհրդային ժամանակաշրջանում՝ տարբեր պատճառներով։

Հայերը Կենտրոնական Ասիայում
Ընդհանուր քանակ

100-160 հազար

Բնակեցում
Ուզբեկստան Ուզբեկստան

Ղազախստան Ղազախստան

Ղրղզստան Ղրղզստան

Տաջիկստան Տաջիկստան

Թուրքմենստան Թուրքմենստան
Լեզու(ներ)
հայերեն և հյուրընկալող երկրի պաշտոնական լեզուն
Հավատք(ներ)
Հայ առաքելական եկեղեցի

Պատմություն խմբագրել

Ըստ հին պատմական հիշատակումների՝ հայ մարտիկները և առևտրականները ժամանակին ազատորեն տեղաշարժվում էին Կենտրոնական Ասիայի շատ մասերում, հաճախ կռվում էին տեղի զորահրամանատարների հետ կողք կողքի՝ առևտրային արտոնություններ ստանալու դիմաց[1]։

Թվաքանակ խմբագրել

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս հայերի թիվը Կենտրոնական Ասիայում՝ ըստ յուրաքանչյուր երկրի։ Աղյուսակում ներառված են խորհրդային մարդահամարները 1926-1989 թվականներին և դրանից հետո հետխորհրդային մարդահամարների արդյունքները։

Երկիր 1926 1939 1959 1970 1979 1989 Հետխորհրդային (թվական) Վերջին (թվական)
Ուզբեկստան 14,976 20,394 27,370 34,470 42,374 50,537 42,359 (2000)
Թուրքմենստան 13,859 15,996 19,696 23,054 26,605 31,829 33,368 (1995) 22,000 (2010)
Ղազախստան 636 7,777 9,284 12,518 14,022 19,119 14,758 (1999) 13,776 (2009)
Տաջիկստան 171 1,272 2,878 3,787 4,861 5,651 995 (2000) 434 (2010)
Ղրղզստան 278 728 1,919 2,688 3,285 3,975 1,364 (1999) 809 (2009)
ԸՆԴՀԱՆՈՒՐ 29,920 46,167 61,147 76,517 91,147 111,111 94,977

Պետություններ խմբագրել

Թուրքմենաստան խմբագրել

Թուրքմենստանում հայերի թիվը 30 000-ից 34 000-ի միջակայքում է։ Ըստ 1989 թվականի խորհրդային մարդահամարի տվյալների՝ Թուրքմենստանում բնակվում էր 31 829 հայ[2]։ Նրանց պատմությունը սկսվում է խորհրդային ժամանակներից, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Հայկական ԽՍՀ-ում բնակություն հաստատելու համար խրախուսվող սփյուռքահայերը երկրի կառավարության կողմից բնակեցվեցին ողջ Խորհրդային Միությունում։ Այսօր երկրում բնակվում են հայերի երեք հիմնական խմբեր՝ էթնիկ հայեր, որոնք Թուրքմենստանի քաղաքացիներ են, Ադրբեջանից հայ փախստականներ և Հայաստանի քաղաքացիներ։ Հայաստանի շատ քաղաքացիներ և փախստականներ այլևս օրինական ռեզիդենտ չեն և 1999 թվականին մտցված մուտքի արտոնագրի ռեժիմի պատճառով համարվում են անօրինական ճանապարհով երկիր մուտք գործածներ։ Նման հայերի թիվը շուրջ 7000 է։ Նորվեգիայի կառավարության և այլ կազմակերպությունների օգնությամբ մի քանի հարյուր այդպիսի անօրինական եղանակով Թուրքմենստանում հայտնված հայեր հայրենադարձվել են Հայաստան[3]։

Հայտնի մարդիկ

Ղազախստան խմբագրել

Ղազախստանի հայերը Ղազախստանի Հանրապետությունում բնակվող էթնիկ հայերն են։ Այսօր երկրում բնակվում է մոտ 25 000 հայ[4]։

Առաջին հայերը Ղազախստան են ժամանել 1860-ական թվականներին, երբ Ռուսական կայսրությունը, որը Հյուսիսային Կովկասում արդեն վերահսկում էր հայաբնակ տարածքներ, սկսեց շարժվել դեպի Ղազախական տափաստան՝ այն գրավելու։ Ամբողջ կայսրության տարածքից ներգաղթյալներ են տեղափոխվել սահման․ հայերը առաջինների թվում էին և ռուսների համար հանդես էին գալիս որպես թարգմանիչներ (քանի որ շատերն արդեն Թյուրքական լեզուների էին տիրապետում), հյուպատոսներ ու զարգացող նավթային արդյունաբերության համար գործարարներ[5]։

Սակայն հայերի առաջին զանգվածային վերաբնակեցումը երկրում տեղի է ունեցել 1937 թվականին, երբ հայկական և քրդական ընտանիքները Ադրբեջանական ԽՍՀ-ից տեղափոխվել են Ղազախական ԽՍՀ[5]։ Իոսիֆ Ստալինի օրոք, երբ հարկադիր միգրացիան լայնորեն օգտագործվում էր որպես քաղաքական գործիք, որպեսզի վասալային ժողովուրդները վերահսկվեն և խուսափեն էթնիկ հակամարտություններից, հայերը և շատ այլ խմբեր ուղարկվել են Ղազախստան, երբ դա հարմար է համարվել։ 1948 թվականին մերձսևծովյան տարածաշրջանից մոտ 5800 հայ և Պոնտոսի հույներ արտաքսվել են Հարավային Ղազախստան այն բանի համար, որ նրանք կասկածվում էին Հայ Հեղափոխական Դաշնակցության՝ հակախորհրդային քաղաքական կուսակցության նկատմամբ համակրանքի մեջ։ Ավելի վաղ՝ 1944 թվականին, այլ խմբերի հետ միասին մի շարք համշենահայեր Ղազախստան էին արտաքսվել Վրաստանի տարբեր մասերից և միջինասիական այլ հանրապետություններից։ Ավելի ուշ նրանք դիմել են Միխայիլ Գորբաչովի օրոք գործող խորհրդային կառավարությանը՝ խնդրելով նրանց տեղափոխել Հայկական ԽՍՀ, սակայն նրանք մերժում են ստացել, քանի որ կար մտավախություն, որ նրանք կարող են հակամարտություններ առաջացնեն իրենց քրիստոնյա ազգակիցների դեմ։

Ղրղզստան խմբագրել

Հայերը Ղրղզստանում երկրի փոքրամասնությունների փոքր խմբերից մեկն են։ Առաջին հայը՝ Շավերդով Միրկուրը, եկել է Թուրքեստանյան Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, որի կազմի մեջ էր մտնում Ղրղզստանը 1918 թվականին, և զբաղվել է հյուրանոցային բիզնեսով[6]։ Վաղ ժամանակներում Ղրղզստան եկած հայերի ևս մեկ զույգ են եղել Նիկիտա և Սերգեյ Ֆյոդորովները, որոնց զարմիկը՝ Էմանուել Սիմոյանցը, ղեկավարում էր Ղրղզստանի ԽՍՀ-ի՝ ոչ ալկոհոլային խմիչքների առաջին գործարանը։ 1996 թվականին Էդուարդ Սաղոմոնյանցը հիմնադրել է «Քարավան» ասոցիացիան, որը ղեկավարում է տեղի հայ համայնքի երեխաների հայոց լեզուն և մշակույթը սովորեցնող կիրակնօրյա դպրոցը[7]։

Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Ղրղզստանի հայ բնակչությունը կազմում է 890 մարդ։ 1989 թվականին այն եղել է 3975, իսկ 1999-ին՝ 1364 մարդ[8]։ Նրանց թիվը վերջերս նորից աճել է Թուրքմենստանի հայ համայնքից Ղրղզստան եկած նոր հայ ներգաղթյալների հաշվին։ Համշենցիների մոտ կեսը հայկական ծագում ունեցող մուսուլմաններ են[9]։

Տաջիկստան խմբագրել

Տաջիկստանում ապրում են փոքրաթիվ հայեր։ 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ Տաջիկստանում ապրում են 5630 հայեր, սակայն շատերը հաջորդ տարիներին լքել են երկիրը Խորհրդային Միության փլուզման և Տաջիկստանում հետագա քաղաքացիական պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունների պատճառով։ Արտագաղթի մյուս շարժիչ ուժը հակահայկական կանխակալ կարծիքի հանդեպ հայերի ունեցած վախն էր, որը դրսևորվել էր 1990 թվականին Դուշանբեում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Դրանք պայմանավորված էին չհիմնավորված այն բանի մասին լուրերով, որ մեծ թվով հայ փախստականներ տեղափոխվելու են Տաջիկստան և անվճար կացարան ստանան այն ժամանակաշրջանում, երբ բնակարանների պակաս էր զգացվում[10]։ 2000 թվականի մարդահամարի ժամանակ երկրում եղել է իրենց հայերի հետ նույնականացնող 995 հայ, որոնք ապրում էին հիմնականում Դուշանբեում, Խուջանդում, Չկալովսկում և Բոխտարում։ Այնտեղի հայերի 57.6%-ը կարողանում էր խոսել հայերեն, 100%-ը՝ ռուսերեն, իսկ 14.8%-ը՝ տաջիկերեն։ Համայնքի անդամների հարցումների համաձայն՝ առաջին հայերը, ինչպես ենթադրում են, Տաջիկստան են ժամանել 1930-ական թվականներին։ Նրանցից ոմանք ավելի ուշ դարձել են հայտնի պաշտոններ, որոնցից է, օրինակ, Տաջիկստանի գիտությունների ակադեմիայի նախկին ղեկավար դոկտոր Հարությունովը[11]։

Ուզբեկստան խմբագրել

Ուզբեկստանում ապրում են էթնիկ հայեր։ Նրանց թիվը մոտ մոտ 40 000 է։ Ուզբեկստանի հայ համայնքը Կենտրոնական Ասիայի ամենամեծ համայնքն է, և նրանց մեծ մասը բնակվում է Տաշքենդում։ Ժամանակակից համայնքը ձևավորվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, երբ շատ հայեր Ադրբեջանի տարածքով փախել են Ուզբեկստան՝ Ռուսական կայսրությունում անվտանգություն գտնելու համար, իսկ հետո համայնքներ ստեղծել Սամարղանդում, Տաշքենդում, Անդիժանում, Ֆերգանում և շատ այլ քաղաքներում։ Խորհրդային Միության կազմավորումից հետո հայերը սկսեցին մեծ ներդրում ունենալ Ուզբեկստանի տնտեսության և գյուղատնտեսության մեջ, նրանցից շատերը զբաղեցնում էին պետական բարձր պաշտոններ և համարվում էին որակյալ աշխատուժ.[12]։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ուզբեկստանում ապրող շատ հայեր տեղափոխվեցին հիմնականում Ռուսաստան, ինչպես նաև Հայաստան և Միացյալ Նահանգներ։ Այնուամենայնիվ, Ուզբեկստանում դեռևս հայերի թիվը մեծ է։ Նրանց հիմնական լեզուն ռուսերենն է, բայց ոմանք դեռևս տանը հայերեն են խոսում։ Ազգանվան «յան»-ը ուզբեկա-հայկական անունների վերջում օգտագործելու փոխարեն շատերը հայերին կդիմավորեն «ով» կամ «ց» վերջավորություններով։ Սա մեծ պատկերացում է տալիս Ուզբեկստանում հայերի վրա ռուսական մեծ ազդեցության վերաբերյալ[12]։ Սակայն հայերը կենդանի երաժշտության, կրոնի և սնունդի միջոցով դեռևս պահպանում են իրենց ավանդույթները։ Բացի այդ, Տաշքենդում և Սամարղանդում կան բազմաթիվ հայկական սրճարաններ և ռեստորաններ։ Ուզբեկստանում նույնիսկ երկու հայկական եկեղեցի կա՝ մեկը Սամարղանդում, մյուսը՝ Տաշքենդում։ Սամարղանդի հայկական եկեղեցին առաջին անգամ բացվել է 1905 թվականին, սակայն Խորհրդային Միության տարիների այն փակվել էր, ինչից հետո՝ 1995 թվականին, Սամարղանդի հայազգի գործարար Արթուր Մարտիրոսյանը գումար է նվիրաբերել եկեղեցու վերակառուցման և վերաբացման համար։

 
Արթուր Մարտիրոսյանը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին I-ը

Ի տարբերություն Փոքր Ասիայի և Կովկասի թյուրքերի, որոնց հետ հայերը վերջին հազարամյակների ընթացքում ինտենսիվ հակամարտություններ են ունեցել՝ էթնիկ թյուրքական ուզբեկները լավ հարաբերություններ ունեն հայերի հետ և նույնիսկ կողք կողքի կռվել են Տաջիկստանում ընթացած քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Հայտնի մարդիկ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zenian, David. «Armenians in Central Asia». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  2. «Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей». demoscope.ru.
  3. «Spontaneous returns of Afghan refugees continue». 2002 թ․ հունվարի 3.
  4. Armenia Diaspora Conference Official Site Արխիվացված 2013-05-11 Wayback Machine
  5. 5,0 5,1 «Ca-c.org». www.ca-c.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  6. Gasparyan, Emma (2000-02-28), «Армяне в Киргизии/Armenians in Kirgizia», Газета «Планета Диаспор», Արխիվացված է օրիգինալից 2007-10-31-ին, Վերցված է 2009-05-04-ին
  7. Akopyan-Gasparyan, Emma (2001-03-01), «Кыргызстан - наш общий дом/Kyrgyzstan - our common home», Газета «Планета Диаспор», Արխիվացված է օրիգինալից 26 May 2007-ին, Վերցված է 2009-05-05-ին
  8. Population and Housing Census 2009. Book 2. Part 1. (in tables). Population of Kyrgyzstan. (Перепись населения и жилищного фонда Кыргызской Республики 2009. Книга 2. Часть 1. (в таблицах). Население Кыргызстана) (PDF), Bishkek: National Committee on Statistics, 2010, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-08-10-ին
  9. «Armenian Community of Kyrgyzstan Increases at Expense of Those Leaving Turkmenistan», Pan-Armenian News Agency, 2004-05-01, Վերցված է 2009-05-04-ին
  10. «Russians, Other Slavs, Jews, Germans, and Armenians», Language and Ethnicity Issues in Tajikistan, Open Society Institute, 1997, Արխիվացված է օրիգինալից 1997-06-06-ին
  11. Машуров, Гарун (June 2004), «Армяне в Таджикистане/Armenians in Tajikistan», Ноев Ковчег, no. 76, Արխիվացված է օրիգինալից 2011-10-02-ին, Վերցված է 2009-06-17-ին
  12. 12,0 12,1 «ARMENIANS IN CENTRAL ASIA Uzbekistan». AGBU - Armenian non-profit organization.