Անդրեյ Հակոբյանց

ֆուտբոլիստ

Անդրեյ Հակոբի Հակոբյանց (օգոստոսի 27, 1977(1977-08-27)[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Ուզբեկստանի հավաքականի նախկին խաղացող։

Անդրեյ Հակոբյանց
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդրեյ Հակոբի Հակոբյանց
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Ուզբեկստան Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 27, 1977 (46 տարեկան)
Ծննդավայր Տաշքենդ, Ուզբեկստան Ուզբեկստան
Հասակ 169 սմ
Քաշ 63 կգ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996—1999
2000—2005
2006
2007
2007—2008
2008
2009
2010
2011
2011—2012
2012—2013
Պախտոկոր
Ռոստով
Չեռնոմորեց
Դարիդա
Դաուգավա
Պախտակոր
Դինամո
Նիժնի Նովգորոդ
Լուչ Էներգիա
Ֆակել
Խիմիկ
109 (25)
116 (5)
30 (15)
13 (2)
21 (2)
15 (0)
24 (3)
37 (4)
15 (2)
26 (1)
23 (0)
Ազգային հավաքական
1998—2005 Ուզբեկստան 40 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Չորս տարի խաղացել է ուզբեկական «Պախտակոր» ակումբում, որի կազմում դարձել է Ուզբեկստանի չեմպիոն և հաղթել երկրի գավաթի առաջնությունում։ 1999 թվականին ճանաչվել է Ուզբեկստանի լավագույն ֆուտբոլիստ։ 2000 թվականին Հակոբյանցին հնարավորությունն է տրվում տեղափոխվել ռուսական ակումբ։ Նա ուներ մի քանի տարբերակ. գործակալը բանակցություններ էր վարում Սամարայի «Կռիլյա Սովետով» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբների հետ, սակայն արդյունքում Հակոբյանցը տեղափոխվեց «Ռոստով» ակումբ, որի կազմում խաղաց Ռուսաստանի առաջնությունում և երկրի գավաթի առաջնությունում՝ անցկացնելով ավելի քան 120 խաղ։ 2005 թվականին «Ռոստով» ակումբի հետ կնքված պայմանագրի ժամկետը սպառվեց։ Մրցաշրջանի կեսերին Անդրեյ Հակոբյանցին առաջարկեցին երկարացնել պայմանագրի ժամկետը, սակայն նա հրաժարվեց՝ որոշելով, որ պետք չէ փոխել ակումբը։ 2006 թվականին տեղափոխվեց Նովոռոսիյսկի «Չեռնոմորեց» ակումբ, որի կազմում խփեց ռեկորդային թվով 15 գոլ։ 2007 թվականին հանդես է եկել նախ Լատվիական «Դաուգավա» ապա «Դարիդա» ակումբներում։ 2008 թվականին մրցաշրջանի կեսն անցկացրել է «Պախտակոր» ակումբում, որի կազմում դարձել է Ուզբեկստանի առաջնության արծաթե մեդալակիր։ Ողջ 2009 թվականին հանդես է եկել Սամարղանդ քաղաքի «Դինամո» ակումբում, իսկ 2010 թվականին դարձել է «Նիժնի Նովգորոդ» ակումբի խաղացող։ 2011 թվականին խաղացել է «Լուչ Էներգիա» ակումբում։ 2012 թվականից խաղացել է Ձերժինսկի «Խիմիկ» ակումբում[2]։

Հավաքականի կազմում խմբագրել

Ուզբեկստանի հավաքականի կազմում 1998-2005 թվականներին անցկացրել է 40 խաղ և խփել 6 գոլ։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ուզբեկստանի չեմպիոն - 1998
  • Ուզբեկստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2008
  • Ուզբեկստանի գավաթի գավաթակիր - 1997
  • Ուզբեկստանի գավաթի առաջնության եզրափակչի մասնակից - 2008
  • «Արևմուտք» տարածաշրջանի երկրորդ դիվիզիոնի հաղթող - 2012/13

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Андрей Акопянц подписал контракт с дзержинским "Химиком"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Հակոբյանց» հոդվածին։