Արթուր Գրիգորյան (բռնցքամարտիկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Արթուր Ռազմիկի Գրիգորյան, (1966, հոկտեմբերի 20, Տաշքենդ, Ուզբեկստան), Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Միջազգային կարգի սպորտի վարպետ (1991 թ.)։
Արթուր Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | Արթուր Գրիգորյան հոկտեմբերի 20, 1966 (57 տարեկան) ![]() |
Այլ անուններ | Քինգ Արթուր անգլ.՝ King Arthur |
Երկիր | ![]() ![]() |
Ազգություն | ![]() |
Հասակ | 1,71 մ |
Տիրույթ | 1,75 մ |
Մարզիչ | Fritz Sdunek[1] |
Դաս | Global ID 5673 |
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ | |
Ընդհանուր | 39 |
Հաղթանակներ | 38 |
Պարտություններ | 1 |
Ոչ ոքի | 0 |
Կենսագրություն խմբագրել
Արթուր Գրիգորյանը ծնվել է 1966 թվականին Լեռնային Ղարաբաղից Տաշքենդում հաստատված հայ ընտանիքում։ 11 տարեկանից զբաղվել է բռնցքամարտով։ 1992 թվականից հանդես է գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում (Գերմանիա, Համբուրգի «Ունիվերսամ» ակումբ)։ ԽՍՀՄ չեմպիոն (1992 թ.), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի (1991 թ.), Բարի կամքի խաղերի (1990 թ.) հաղթող, ԽՍՀՄ գավաթակիր (1991 թ.), աշխարհի առաջնության 7-րդ մրցանակակիր (1991 թ.)։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի տասներկուակի չեմպիոն։ Ուզբեկստանի Ազգային հերոս (2002 թ.)[2][3][4]։
Արթուր Գրիգորյանը կնոջ և երեք դուստրերի հետ բնակվում է Գերմանիայում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Fritz Sdunek
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Artur Grigorian: interesting and important events of life»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-20-ին։ Վերցված է 2015-01-04
- ↑ Box Rec, Artur Grigorian: interesting and important events of life