Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է իր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը՝ նպատակ ունենալով ապահովել ամբողջ աշխարհում ոչ նյութական մշակութային ժառանգության ավելի լավ պաշտպանությունը և բարձրացնել դրանց կարևորության մասին իրազեկումը[1]։ Ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջությունն է։

Ցանկում ներառված օբյեկտները համարվում են մարդկության ոչ նյութական ժառանգության նշանակալի բաստիոններ, ինչը համաշխարհային ասպարեզում ոչ նյութական ժառանգության բարձրագույն կոչումն է։

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ըստ ոլորտների խմբագրել

Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ըստ ոլորտների վերցված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության կայքից[2]։

հոդված նկարագիր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՈՆՄԺԱ ցանկում ՎՏ տարր
Ժողովրդական բանահյուսություն
1 Սասնա ծռեր էպոս /ժողովրդական տարածված անուններն են «Սասունցի Դավիթ», «Ջոջանց տուն», «Քաջանց տուն», «Սասնա փահլևաններ»/2012 թվականի «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
 

2012 թ-ից[3]

 
Ժողովրդական պարարվեստ
2 Քոչարի Քոչարի, ավանդական խմբապար»-ը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
 

2017 թ-ից[4]

 
3 Յարխուշտա պար  
4 Բատոլա ծիսական-հարսանեկան պարերգ  
5 Թամզարա պար  
6 Կռունկ երգ  
7 Գացեք, տեսեք երգ  
8 Աշուղական սիրավեպ երաժշտապատմողական, երաժշտաբանաստեղծական արվեստ  
9 Թառ և թառագործություն ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն  
10 Սահարի ավանդական երաժշտական մշակույթ, նվագարանային կատարողական արվեստ, ծիսական երաժշտություն  
11 Դուդուկը և դրա երաժշտությունը ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն, 2008 թվականին «Դուդուկն ու նրա երաժշտությունը» (ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
 

2008 թ-ից[5]

 
12 Քանոն երաժշտական նվագարան (ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն  
Ժողովրդական կենսաապահովման մշակույթ (Ազգային խոհանոց)
13 Լավաշ ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները, 2014 թվականին «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
 

2014 թ-ից[6]

 
14 Գաթայի պատրաստումը և մշակութային դրսևորումները  
15 Մրգից օղիների պատրաստում մրգերի վերամշակում  
16 Մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթ  
17 Գինեգործություն խաղողի վերամշակում  
18 Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում  
19 Արքայանարնջի և թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում մրգերի վերամշակում  
20 Շիրակի մարզի չեչիլ և հյուսած պանիրների պատրաստման ավանդույթ  
21 Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթ  
22 Ճախաթթվի պատրաստում  
Մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված ժողովրդական սովորույթներ և ծեսեր
23 Ավանդական հարսանեկան ծիսակատարություն Հայկական ավանդական հարսանեկան ծիսակատարություն  
24 Խավիծ կնոջ ծննդաբերության հետ կապված սովորույթ  
25 Կատիկի բարձրացում երեխայի ծննդյան և հասունության` մանկան խնամքի հետ կապված սովորույթ  
26 Թաղման ծես Հայկական թաղման ծես  
27 Եզդիների հարսանեկան ծես Եզդիների հարսանեկան ծես  
Բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ
28 Տարեհացի խորհրդանշանային կիրառում և նախշազարդում  
Տնտեսական կյանքի հետ կապված հմտություններ
29 Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում  
30 Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ Տավուշի մարզում  
Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ
31 Ավանդական դարբնություն  
32 Խաչքարագործության վարպետություն 2010թ. «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
 

2010 թ-ից[7]

 
33 Ժանեկագործություն դեկորատիվ-կիրառական արվեստ, գեղարվեստական գործվածք  
34 Թոնրի պատրաստման և կիրառման ավանդույթ  
35 Ավանդական գորգագործություն դեկորատիվ-կիրառական արվես  
36 Ասեղնագործություն  
37 Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթ  
Ժողովրդական տոներ
38 Սուրբ Սարգսի տոն  
39 Տերընդեզ  
40 Վարդավառ  
41 Համբարձման տոն «Վիճակ» ժողովրդական և եկեղեցական տոն  
42 Սուրբ Հարության տոն «Զատիկ», «Սուրբ Զատիկ», ժողովրդական և եկեղեցական տոն  
43 Նոր տարի տոն  
44 Մուսա լեռան տոնակատարություն  
45 Ասորիների Նոր տարվա տոնակատարություն  
Ժողովրդական հավատալիքներ և սովորույթներ
46 ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի Սուրբ Թևաթորոսի պաշտամունք  
47 ՀՀ Արագածոտնի մարզի Քասախ գյուղի Թուխ Մանուկի պաշտամունք  
48 Փայտե հմայիլի պատրաստման և կիրառման ավանդույթ  
49 Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացություն ժողովրդական հավատալիք, տոն, քրիստոնեական ուխտագնացություն, 2020 թվականի «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
 
2020 թ-ից[8]
 
Հասարակական, ազգակցական, ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթներ
50 Տոհմածառ ազգի պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երևույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ  
Հայոց լեզու
51 Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները 2019 թվականի «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
 

2019 թ-ից[9]

 

ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ՈՆՄԺ արժեքների ցանկ խմբագրել

այաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ըստ ոլորտների վերցված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության կայքից[10]։

հոդված նկարագիր ՎՏ տարր
Ժողովրդական բանահյուսություն
1 Կարոս խաչ կրոնական վիպերգ  
Ժողովրդական պարարվեստ
2 Լարախաղացություն (փահլևանի խաղեր)) ծիսական պար  
Ժողովրդական երաժշտարվեստ
3 Վիճակի երգեր ժողովրդական բանահյուսություն, ժողովրդական տոներ  
4 Ավետիս երաժշտա-բանաստեղծական ժանր, ժողովրդական բանահյուսություն  
5 Պարկապզուկ (տիկ) ժողովրդական նվագարանային արվեստ  
6 Ուդ ժողովրդական նվագարանային արվեստ  
7 Քամանի և քեմանո ժողովրդական նվագարանային արվեստ  
Բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքն
8 Խաչբուռ բնության և տնտեսության զարգացման մասին պատկերացումներ, ժողովրդական տոներ  
Ժողովրդական տոներ
9 Բարեկենդան  
Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ
10 Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն  
11 Գյումրվա կլկլան մուշուրբա  
12 Թաղիքագործություն ավանդական արհեստ  
13 Շուլալ կարպետ ավանդական արհեստ  
14 Հազարաշեն ժողովրդական ճարտարապետություն  
Ժողովրդական թատերախաղեր
15 Ստվերների տիկնիկային թատրոն  
Ժողովրդական խաղեր
16 Կոխ ըմբշամարտ մարտախաղ  
17 Ավանդական ձիախաղեր  
Ժողովրդական կենսաապահովման մշակույթ
18 Գինու կարասի կիրառման ավանդույթ խաղողի վերամշակում  
Էթնիկ լեզու, բարբառ
19 Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Compare: «Convention for the Safeguarding of the Intangible Cultural Heritage 2003». UNESCO. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. «In order to ensure better visibility of the intangible cultural heritage and awareness of its significance, and to encourage dialogue which respects cultural diversity, the Committee, upon the proposal of the States Parties concerned, shall establish, keep up to date and publish a Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity.»
  2. ARMENIA, ICH (2022 թ․ ապրիլի 19). «ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ». ՀՀ ՈՆՄԺ. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  3. «UNESCO - Performance of the Armenian epic of 'Daredevils of Sassoun' or 'David of Sassoun'». ich.unesco.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  4. «UNESCO - Kochari, traditional group dance». ich.unesco.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  5. «UNESCO - Duduk and its music». ich.unesco.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  6. «UNESCO - Lavash, the preparation, meaning and appearance of traditional bread as an expression of culture in Armenia». ich.unesco.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  7. «UNESCO - Armenian cross-stones art. Symbolism and craftsmanship of Khachkars». ich.unesco.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  8. «UNESCO - Pilgrimage to the St. Thaddeus Apostle Monastery». ich.unesco.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  9. «UNESCO - Armenian letter art and its cultural expressions». ich.unesco.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  10. ARMENIA, ICH (2022 թ․ փետրվարի 9). «ՀՀ Անհապաղ Պաշտպանության Կարիք Ունեցող ՈՆՄԺ Արժեքների Ցանկ». ՀՀ ՈՆՄԺ. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.