Ավետիս (քրիստոնեություն)

ժողովրդական համանուն երգեր

Ավետիս.

  • Քրիստոսի ծնունդն ավետող ու գովերգող հոգևոր տաղերի տեսակ։ Գրական խոսքի յուրաքանչյուր տողի սկզբում կամ վերջում և կամ մի այլ պարբերականությամբ կրկնվում է «ավետիս» բառը։
  • Ժողովրդական համանուն երգեր, որոնց խոսքերում նույն դերն է խաղում «ավետիս» բառը։ Հոգևոր Ավետիսներից ավելի շատ ու բազմազան ժողովրդական Ավետիսները հետաքրքրական են նրանով, որ քրիստոնեական պատյանի տակ պահել են հեթանոսական, մասնավորապես՝ հին հայկական ամանորյան երգերի բովանդակությունը։ Դրանց մի մասը կոչվում է նաև ալելու՝ երգի մեջ այդ բառի պարբերական կրկնության պատճառով։

Գրականություն խմբագրել

  • Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941, էջ 108–109։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 611