Գացեք, տեսեք

հայկական ժողովրդական երգ

«Գացեք, տեսեք», մասնագիտական գրականության մեջ համարվող Բարեկենդանի հայկական ծիսական երգ, որը երկխոսության կառուցվածք ունի։ Ծեսի 12 մասնակիցները ներկայանում են իբրև 12 ամիս. մեկն ասում է, մյուսը պատասխանում։ Երգը տարածված է եղել Վասպուրականում ու Տարոնում, պատմում է կենդանիների մասին՝ տարին ներկայացնելով սննդի շղթայի կերպարով։

«Գացեք, տեսեք»
Բառերի հեղինակժողովրդական

Երգը ունի նաև կրոնական վերափոխում՝ «Ահա ցնծա ծովն ու ծփա» երգը[1]։ Գրառել է Կոմիտասը[2] երգչախմբի համար մշակել է Քրիստափոր Կարա Մուրզան[1]։

Երգը ներառված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[3]։

Երգի տեքստի տարբերակներ խմբագրել

Առաջին տարբերակ Երկրորդ տարբերակ Երրորդ տարբերակ

Գացե՚ք, տեսե՛ք, ո՞րն ա կերել զէծ,
Գացին տեսան, գելն ա կերել զէծ,
Գելն զիծուն, էծն զտկուն, տիկ զարևուն,
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է.
Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է[4][5][Ն 1],
Էս ի՞նչ խտար Կրմո ստացանք, հալալ է։
Դե գնա՛, կիգամ, դե գնա՛, կիգամ, շուտ կիգամ,
Կարմիր սոլերս հագնիմ, իգամ, շուտ կիգամ։

Գացե՛ք, տեսե՛ք, ո՞րն ա կերել զգել,
Գացի՛ն, տեսան, արջն ա կերել զգել,
Արջն զգիլուն, գելն զիծուն, էծն զտկուն, տիկ զարևուն.
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է,
Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է,
Էս ի՞նչ խտար Կրմո ստացանք, հալալ է։
Նազ մի՛ աներ, նազ մի՛ աներ, նազ աղջիկ,
Մինթանովդ թոզ մի՛ աներ, ջան աղջիկ։

Նազ կու էնեմ, կու, նազ կու էնեմ, կու,
Նազ կու էնեմ, նազ կու էնեմ, նազ, տղա,
Մինթանովս թոզ կու էնեմ, ջան տղա,
Խորոտիկ, խորոտիկ, խորոտիկ-մորոտիկ իմ յարն է։

Գացեք, տեսեք, ո՞րն ա կերել զարջ,
Գացին, տեսան, առյուծն ա կերել զարջ,
Առյուծն զարջուն, արջն զգիլուն, գելն զիծուն, էծն զտկուն, տիկ զարևուն.
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է,
Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է,
Էս ի՞նչ խտար Կրմո ստացանք, հալալ է։
Ծառը ես եմ, բարը դու ես, Աննա ջան,
Սրտով սիրած յարս դու ես, Աննա ջան։

Ծառը դու չես, դու, ծառը դու չես, դու,
Ծառը դու չես, ծառը դու չես, չար տղա,
Սրտով սիրած յարս դու չես, ջան տղա։
Խորոտիկ, խորոտիկ, խորոտիկ-մորոտիկ իմ յարն է,
Գրիգորն եմ, Գրիգորն եմ, ձեր մահլեցի Գրիգորն եմ։

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել այծը.-
Գնացին տեսան` գայլն է կերել այծը։
Գայլն ու այծը,
Այծն ու գայլը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ։

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել գայլը.-
Գնացին տեսան` արջն է կերել գայլը։
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ։

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել արջը.-
Գնացին տեսան` թուրն է կերել արջը։
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ` Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ։

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել թուրը.-
Գնացին տեսան` ժանգն է կերել թուրը։
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ։

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել ժանգը.-
Գնացին տեսան` հողն է կերել ժանգը։
Հողն ու ժանգը,
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ`բարի Զատիկ։

Գացեք տեսեք ով է տարել Էծ
Գացինք տեսանք Գելն է կերել Էծ
Գելն ու Էծ ձեզ բարիկենդան
Մեզ բարի զատիկ

Գացեք տեսեք ով է տարել Գել
Գացինք տեսանք սուրն է կտրել Գել
Սուրն ու Գել,Գելն ու Էծ ձեզ բարիկենդան
Մեզ բարի զատիկ

Գացեք տեսեք ով է տարել Սուր
Գացինք տեսանք Հուրն է կտրել Սուր
Հուրն ու Սուր,Սուրն ու Գել,Գելն ու Էծ ձեզ բարիկենդան
Մեզ բարի զատիկ

Գացեք տեսեք ով է տարել Հուր
Գացինք տեսանք Ջուրն է մարել Հուր
Ջուրն ու Հուր,Հուրն ու Սուր,Սուրն ու Գել,Գելն ու Էծ ձեզ բարիկենդան
Մեզ բարի զատիկ

Գացեք տեսեք ով է տարել Ջուր
Գացինք տեսանք Էծն է խմել Ջուր
Էծն ու Ջուր,Ջուրն ու Հուր,Հուրն ու Սուր,Սուրն ու Գել,Գելն ու Էծ ձեզ բարիկենդան
Մեզ բարի զատիկ

Էծն ու Ջուրը,Ջուրն ու Հուրը,Հուրն ու Սուրը,Սուրն ու Գելը,Գելն ու Էծը ձեզ բարիկենդան
Մեզ բարի զատիկ[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 At'ayan, R. A.; Nersessian, Vrej N; Nersessian, Vrej N. (2013 թ․ նոյեմբերի 19). Armenian Neume System of Notation. Routledge. ISBN 978-1-136-80149-5.
  2. «Գացեք տեսեք». horovel.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.
  3. ARMENIA, ICH (2022 թ․ ապրիլի 19). «ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ». ՀՀ ՈՆՄԺ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու,Նամակներ 1905-1922, հատոր 10, ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉԹՅՈՒՆ, Երևան, 199».
  5. Արշակ Բրուտյան, Ռամկական մրմունջներ, Ե., 1985, էջ 48
  6. «Vostan Hayots - Gatseq teseq Lyrics». www.lyrics.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին. {{cite web}}: Text "Lyrics.com" ignored (օգնություն)

Նշումներ խմբագրել

  1. Հովհաննես Թումանյանը նշում է, որ ըստ Արշակ Բրուտյանի «Գացեք, տեսեք որն ա կերել զէծ…» երգի «էս ինչ քյաֆուր դարու հասանք, հալալ է» տողի տարբերակն է «էս ինչ խարաբ դարու հասանք, հարալե»։