Գաթա

հայկական ազգային հրուշակեղեն

Գաթա, հայկական ազգային հրուշակեղեն[1][2], որը տարածում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում։ Այս ճարպային խմորեղենը, ի դեմս այլ հայկական և վրացական ուտելիքների, Վրաստանի ադրբեջանցիների շնորհիվ տարածում է գտել նաև ժամանակակից Ադրբեջանում[3]։ Պատահական չէ, որ ադրբեջանական խոհանոցում առկա չորս տարատեսակներից (Բաքվի, Ղարաբաղի, Գանձակի, Նախիջևանի) երեքը կոչված են հայկական տարածքների անուններով։

Գաթա
Գեղարդի գաթա
Հայաստան
Ծագում
Տեսակճարպային խմորեղեն
Ենթատեսակթխվածք և սննդամթերք
Առաջացման երկիրՀայաստան Հայաստան
 Gata Վիքիպահեստում

Ստուգաբանություն և ծագում խմբագրել

Առաջին[4] անգամ այն հիշատակել են հայ առակագիր և քարոզիչ Վարդան Այգեկցին «Խոզը և գաթան» առակում[5]։ Անվան ստուգաբանությունը անհայտ է[4][6]։ Նմանությունը ֆրանսերեն gateau բառի հետ ամենայն հավանականությամբ պատահական է[4][6]։ Որպես հնարավոր ստուգաբանություն առաջարկվել է հայկական կաթը, սակայն ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը իր աշխատություններում այս վարկածը հերքել է[4]։

Հին ժամանակներում հայերը գաթան թխում էին թոնրի մեջ։ Լավաշի մեծ քանակների թխման գործընթացից հետո տաք վառարանը օգտագործվում էր այլ ուտեստների և քաղցրավենիքների համար։ Խմորը բաղկացած է կարագից, ալյուրից և մածնից, իսկ լցոնումը (խորիզ) բաղկացած է կարագից և շաքարից, երբեմն ավելացնելով ընկույզ։

Տարածաշրջանային տեսակներ խմբագրել

 
Գաթանախշիչ

Հայաստանում գաթայի շատ տարբերակներ կան։ Հաճախ քաղաքները կամ մարզերը ունեն իրենց սեփական տարբերակը։ Հանդիպում է տարբեր ձևերով ու չափսերով։ Նախկինում գաթան թխում էին թոնրի մեջ, բայց հիմա թխում են նաև վառարաններում։ Քաղցրավենիքը գործածական է տոներին (Բարեկենդան), հանդիսությունների ժամանակ և այլն։ Բարեկենդանը նշվում է ձմռան վերջին կամ վաղ գարնանը։ Ընտանեկան մեծ գաթան պարունակում էր նաև փոքրիկ մետաղադրամ։ Այն հավասարապես բաժանում էին ընտանիքի անդամների միջև. ի դեպ, այդպիսիք էին նաև շները և կատուները։ Մետաղադրամը ստացած անձի համար տարին հաջող ընթացք էր ունենալու։ Այսօր գաթան գործածական է առօրյա կյանքում, հաճախ մատուցվում է թեյի կամ սուրճի հետ[7]։ Գաթան թխվում է ինչպես կլոր տարբերակով, այնպես էլ հատիկներով․ Խմորը լայն բացվում է, ամբողջ տարածքով շաղ է տրվում խորիզը, այնուհետև գլանաձև ոլորվում է և դանակով, գեղեցկության համար նաև զոլավոր դանակով շեղակի կտրատվում է գլանակը վերածելով գեղեցիկ գաթայի կտորների։ Գաթայի վրա փայլն ապահովելու համար ձվի դեղնուց է քսվում կաթի հետ խառնած, կամ մուգ սև թեյի թուրմ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sweet Treats around the World: An Encyclopedia of Food and Culture. էջ 11.
  2. Baghdad Barcarolle. էջ 31.
  3. Н. Г. Волкова. Азербайджанцы Грузии (по материалам полевых исследований 1973—1976 гг.). — Полевые исследования института этнографии: Наука, 1976. — С. 115.

    Թերևս մեր օրերում նյութական մշակույթի մեծ ավանդույթը պահպանվել է սննդամթերքի, և ընդհանուր առմամբ Վրաստանի ադրբեջանցիների սննդի համակարգով։ Սա առաջին հերթին դրսևորվում է ավանդական ադրբեջանական խոհանոցին բնորոշ տարբեր ճաշատեսակների պահպանման մեջ։ Դրանց թվին են դասվում խանգյալը (ի տարբերություն վրացական խինկալիի պատրաստվում է առանց մսի լցոնի), ղավուրման, տոլման, տարբեր լոբիները, սմբուկը։ Պատրաստվում են նաև ավանդական քաղցրավենիքներ։

  4. 4,0 4,1 4,2 4,3 Р. Ачарян. Этимологический корневой словарь армянского языка. — 1973. — Т. 1. — С. 499.
  5. Ժողովածոյ առակաց Վարդանայ - 342 - ՅԽԲ. ԽՈԶ ԵՒ ԳԱԹԱՅ
  6. 6,0 6,1 Г. Джаукян. Этимологический словарь армянского языка. — Ереван: Асохик, 2010. — С. 144.
  7. «Armenians' Favorite Gata Bread». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաթա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 648