Խավիծ, ցորենի ալյուրից պատրաստված ուտեստի տեսակ՝ թանձր ու քաղցր շիլա[1]։ Հաճախ օգտագործում են նոր ծննդաբերած կանանց ուժերի վերականգնման համար։ Ունի ինչպես ռացիոնալ, այնպես էլ սրբազան երևույթի ընկալում, քանի որ հայերի երկրագործական մշակույթի մեջ ավանդաբար պահպանվել է հացահատիկային կուլտուրաների սրբագործ և սերնդաճի ազդեցության նկատմամբ հավատ[2]։

Խավիծ
Հայկական խոհանող
Տեսակքաղցրեղեն
Արտադրման վայրՀայաստան, հայկական սփյուռք
Բաղադրամասեր
ՀիմնականՑորենի ալյուր, կարագ, շաքարավազ

Պատրաստման եղանակ խմբագրել

Ցորենի ալյուրը բովում են յուղով, մինչև ստանում է բաց դեղնավուն գույն։ Ալյուրին խառնելով ավելացնում են տաք շաքարի օշարակ և շարունակում են խառնել, եփել մինչև թանձրանում է։ Դրանից հետո լցնում են թարմ սերուցք և հասցնում եռման աստիճանի[3]։ Մատուցելիս երբեմն թեթև դարչին են ցանում շիլայի վրա, նռով և պոպոքով զարդարում են[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Хавиц — армянская полезная каша». Армянский музей Москвы и культуры наций (կանադական անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  2. www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=57657. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. 3,0 3,1 Հարությունյան, Արփի (2021 թ․ նոյեմբերի 18). «Խավիծ․ ի՞նչ բաղադրիչներ են պետք և ինչպե՞ս պատրաստել». impoqrik.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.