Բացել գլխավոր ցանկը

Ամատունի Սիմոնի Ամատունի (Վարդապետյան) (հոկտեմբերի 24, 1900(1900-10-24), Գանձակ, Ռուսական կայսրություն - հուլիսի 28, 1938(1938-07-28), Kommunarka shooting ground, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային պետական և կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Ամատունի Ամատունի
Amatuni Vartapetyan NKVD.jpg
Ծնվել էհոկտեմբերի 24, 1900(1900-10-24)
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 28, 1938(1938-07-28) (37 տարեկանում)
Մահվան վայրKommunarka shooting ground, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

1921-1923 թվականներին կատարել է ղեկավար կոմերիտական աշխատանքներ։ Սովորել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում (1926-1928)։ 1928-1930 թվականներին եղել է ՀԿ(բ)Կ ԿԿ ագիտ-պրոպագանդայի բաժնի վարիչ, ՀԿ(բ)Կ ԿԿ Երևանի գավկոմի, ապա՝ ՀԿ(բ)Կ ԿԿ քարտուղար։ 1931-1935 թվականներին կուսակցական և խորհրդային ղեկավար աշխատանք է կատարել Թիֆլիսում և Բաքվում։ 1935-1936 թվականներին եղել է ՀԿ(բ)Կ ԿԿ երկրորդ քարտուղար, 1936-1937 թվականներին՝ առաջին քարտուղար։

Այդ տարիներին Խորհրդային Միությունում մեծ թափ էին առել հալածանքներն ու բռնությունները։ Ամատունին գլխավորել է Աղասի Խանջյանի սպանությունից հետո տեղի ունեցած սարսափի ալիքը, որի ընթացքում բազմաթիվ պետական ու կուսակցական գործիչներ, մտավորականներ, զինվորականներ, եւ այլք ձերբակալվել ու գնդակահարվել կամ աքսորվել են։ Իր հերթին, նա դարձել է բռնությունների ալիքի զոհերից 1937 թ. սեպտեմբերի ՀԿ(բ)Կ ԿԿ պլենումից հետո, որտեղ եւ ձերբակալվել է։ Բռնադատվել է 1938 թվականին ու գնդակահարվել։ Արդարացվել է 1988 թվականին։

Նախորդող
Աղասի Խանջյան
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ
Ամատունի Ամատունի

1936 - 1937
Հաջորդող
Գրիգոր Հարությունյան
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png