Հայկ Հովսեփյան
Հայկ Ալեքսանդրի Հովսեփյան (հունվարի 19, 1891, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 10, 1937, Մոսկվա, ԽՍՀՄ) - 1937), ռազմական գործիչ, 2-րդ կարգի բանակային կոմիսար։ ՌՍԴԲԿ անդամ 1913 թվականից։
Հայկ Հովսեփյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 19, 1891 |
Ծննդավայր | Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1937 (46 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Կրթություն | Լազարյան ճեմարան և Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1911), սովորել է ՄՊՀ բժշկական ֆակուլտետում։ 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ Հոկտեմբերյան հեղաշրջումից (1917) հետո աշխատել է Ռուսաստանի ազգությունների և առողջապահության կոմիսարիատներում (1918-1920)։ 1921 թվականին գործուղվել է Հայաստան, 1922 թվականին՝ նշանակվել Հայկական հրաձգային դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ։ 1925-1927 թվականներին Կովկասյան բանակի քաղ. վարչության պետի տեղակալ։ 1927 թվականին ընտրվել է ՀԿ (բ) Կ ԿԿ առաջին քարտուղար, 1928 թվականին նշանակվել Մերձվոլգյան զինվորական օկրուգի քաղ. վարչության պետի տեղակալ։ 1929-1937 թվականներին՝ կարմիր բանակի գլխավոր քաղ. վարչությունում՝ բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, առաջին տեղակալ։ Անդրֆեդերացիայի ԿԳԿ անդամ։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։
ԱղբյուրԽմբագրել
- Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |