Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)

Հայաստանի կոմունիստական կուսակցություն (կրճատ՝ ՀԿԿ, ռուս.՝ Коммунистическая партия Армении, КПА), Հայաստանում գործող կուսակցություն։ Գրանցվել է 1991 թվականին։ Այն համարվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Հայկական մասնաճյուղի հաջորդողը։ Սա հիմնական կոմունիստական կուսկացությունն է Հայաստանում և 2006 թվականին պնդել է որ ունի 18,000 անդամ (հիմնականում տարեց)[5]։

Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Коммунистическая партия Армении
Изображение логотипа
Տեսակկոմունիստական կուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդՏաճատ Սարգսյան
Հիմնադրված1991 թվականի հուլիսի 29 (գրանցված)
ԳաղափարախոսությունԿոմունիզմ
Մարքսիզմ-Լենինինիզմ
Ռուսամետություն[1]
Եվրոսկեպտիցիզմ[2][3][4]
Քաղաքական հայացքձախակողմյան ուժեր
Պաշտոնական գույն(եր)կարմիր
ՇտաբԵրևան, Հայաստան
Թերթ«Հայաստանի կոմունիստ»
Միջազգային պատկանելությունԿոմունիսական կուսակցությունների միություն՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
ՀՀ Ազգային ժողով
0 / 132
ՆախորդՀայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ) (փաստացի)

Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթը «Հայաստանի կոմունիստն» է, որը լույս է տեսնում 1992 թվականի նոյեմբերից, Երևանում։ Լույս է տեսնում նաև կուսակցության ռուսալեզու՝ «Պրավդա Արմենիի» (ռուս.՝ Правда Армении) թերթը[6]։

Կուսակցությունը չպետք է շփոթել Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության (ՀՄԿԿ), Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿ), կամ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) հետ, որը ստեղծել է Հայաստանի ԽՍՀ կոմկուսի վերջին քարտուղար Արամ Գ. Սարգսյանը։

Առաջնորդներ խմբագրել

Կուսակցության առաջնորդները կոչվում են «առաջին քարտուղար»։

Աջակցության հենարան և ընտրությունների արդյունքներ խմբագրել

 
Հայաստանի կոմունիստական կուսակցության ձայների մասնաբաժինը 1999 թվականի խորհրդարանական ընտրություններում ըստ Հայաստանի մարզերի[7]:

Կուսակցությունը 1990-ականներին մնաց զգալի քաղաքական ուժ՝ խարիզմատիկ առաջնորդ Սերգեյ Բադալյանի գլխավորությամբ, ով մահացավ 1999 թվականին[8]։ Կուսակցության 1994 թվականի մայիսյան աշխատանքի օրվա երթին մասնակցեցին 10,000-ից 60,000 աջակիցներ[9]։

Մինչդեռ կուսակցությունը հավաքեց 12.4% ձայն 1995 թվականի հուլիսյան ընտրություններին՝ հասարակական կարծիքի հարցումները թե ընտրություններից առաջ թե հետո ցույց էին տալիս հասարակական ավելի մեծ աջակցություն։ 1994 թվականի նոյեմբերի հարցման համաձայն՝ հարցավածների 40.1%-ը աջակցելու են կուսակցությանը և ըստ 1995 թվականի նոյեմբերի հարցման՝ 37.6%-ը արել են դա[10]։

2004 թվականին «Պաշտոնական օգտագործման համար միայն» Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին հեռագրում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը գրել է որ կուսակցությունը ունի «ամբողջ երկրով մեկ 50,000-ից պակաս անդամ (որոնց մեծ մասը բավականին տարեց են)» և որ «այն այլևս առանձնապես ազդեցիկ չէ»[11]։

Կուսակցություն մասնակցել է բոլոր խորհրդարանական ընտրություններին, բայց 2003 թվականից ի վեր չի կարողացել անցնել 5%-անոց շեմը։ 2003 թվականին կուսակցությունը մեղադրեց կառավարությանը «զանգվածային ընտրակեղծիքների» մեջ[12]։ Կուսակցությունը բոյկոտեց 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները, դա առաջին դեպքն էր Խորհրդային Միության փլուզումից հետո։

Խորհրդարանական ընտրություններ
Տարի
Համամասնական
Մեծամասնական /ընդհանուր
Ընդհանուր տեղեր
+/–
Քվե
%
Տեղեր/ընդհանուր
1990
Չկա համամասնական համակարգ
136/259
136/259
 
1995
93,353
12.4%
6/40
4/150
10/190
 126
1999
130,161
12%
8/56
2/75
10/131
 
2003
24.991
2.1%
0/56
0/75
0/131
 10
2007
8,792
0.7%
0/90
0/41
0/131
 
2012
15,899
1.45%
0/90
0/41
0/131
 
2017
11,745
0.75%
0/105
0/105
 
2018
Բոյկոտ[13]
0/132
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին։ Վերցված է 2021 թ․ հունվարի 25 
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ZakarianAzat անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. «Armenia communists hold rally outside Russia embassy (PHOTOS)»։ news.am։ 25 December 2018 
  4. [1]
  5. Gevorgyan Siranouish, Grigoryan Marianna (3 November 2006)։ «Red Remembrance: Bolshevik revolution anniversary kindles nostalgia for diehards»։ ArmeniaNow։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին։ Վերցված է 2021 թ․ հունվարի 25 
  6. [2](չաշխատող հղում)
  7. «Если бы выборы в Армении были честными? Альтернативный подсчет. 1990-е гг.»։ kavkaz-uzel.eu (ռուսերեն)։ Caucasian Knot։ 16 December 2018։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին 
  8. «Better Red Than Dead: Armenian, Russian Communists see EEU as their program»։ ArmeniaNow։ 1 December 2014 
  9. «May Day Communist Rally Gathers Thousands in Yerevan»։ Daily Report: Central Eurasia (Foreign Broadcast Information Service (via ITAR-TASS)): 60։ 1 May 1994 
  10. «Если бы выборы в Армении были честными? Альтернативный подсчет. 1990-е гг.»։ kavkaz-uzel.eu (ռուսերեն)։ 16 December 2018։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին 
  11. Ordway John (30 July 2004)։ «Party Primer: Top Armenian Political Parties» (For Official Use OnlyWikiLeaks։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին 
  12. Avoyan Shakeh (30 May 2003)։ «Armenian Communists Protest Election Fiasco»։ RFE/RL 
  13. «ՀԿԿ-ն բոյկոտում է ԱԺ արտահերթ ընտրությունները և նշում պատճառները»։ news.am։ 14 November 2018