HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)

Հայկազ Արշակի Կոստանյան (1897, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 21, 1938(1938-04-21), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բոլշևիկ, քաղաքական գործիչ։ ԽՄԿԿ անդամ (1916

Հայկազ Կոստանյան
Haykaz Kostanyan(1897-1938).jpg
Կենտկոմի քարտուղար
1918 - 1934
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Սարատովի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1897 թվական
Ծննդավայր Թիֆլիս
Վախճանի օր Ապրիլի 21, 1938 թվական
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
 
Պարգևներ
Լենինի շքանշան

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Սովորել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Գործուն մասնակցություն է ցուցաբերել Բաքվի, Սարատովի և Հայաստանի հեղափոխական շարժումներին։ 1918-1920 թվականներին եղել է Սարատովի լուսավորության կոմիսարը։ 1920 թվականի հունիսից ընտրվել է ՀԿԿ արտասահմանյան բյուրոյի անդամ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Կոստանյանը 1921-1923 թվականներին եղել է աշխատանքի և սոցիալական ապահովության, ապա՝ ներքին գործերի ժողովրդական կոմիսար։ 1923-1925 թվականներին աշխատել է Վրաստանի կոմկուսի Կենտկոմում (կազմ, բաժնի վարիչ), 1925-1928 թվականներին Մոսկվայում՝ Պրոֆինտերնի կազմ, բաժնի վարիչ։ Մասնակցելով արհմիութենական միջազգային շարժմանը՝ սերտ կապեր է հաստատել Էռնստ Թելմանի, Մորիս Թորեզի, Բելա Կունի, Պալմիրո Տոլյատիի և այլոց հետ։ 1928-1930 թվականներին Կոստանյանը եղել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, իսկ 1931-1934 թվականներին՝ ՀամԿ(բ)կ Ղրիմի մարզկոմի առաջին քարտուղար և Պրոֆինտերնի քարտուղար։ 1934 թվականին նշանակվել է Մոսկվա-Կուրսկ երկաթուղու քաղբաժնի պետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 620 CC BY-SA icon 80x15.png