Հադրութի գրավում, հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի մաս կազմող և Ադրբեջանի զինված ուժերի ու վերջինին աջակցող այլ ռազմական միավորների (Թուրքիայի զինված ուժեր, թուրքամետ վարձկաններ) մի կողմից և մյուս կողմից Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ, որը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի սկզբին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, մասնավորապես, Հադրութ քաղաքում և հարակից տարածքներում։

Հադրութի գրավում
Թվական 2020
Վայր Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հադրութ
Արդյունք Հադրութի գրավում Ադրբեջանի զինված ուժերի կողմից
Հակառակորդներ
Արցախի Պաշտպանության բանակ Ադրբեջանի զինված ուժեր
Հրամանատարներ

Պատմական ակնարկ խմբագրել

1939 թվականի սեպտեմբերի 10-ից Հադրութը եղել է Խորհրդային Միության մաս համարվող Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հադրութ շրջանի կենտրոնը։ Այս կարգավիճակում քաղաքը մնաց մինչև 1991 թվականին Արցախի Հանրապետության անկախության հռչակումը, որից հետո այն դարձավ Արցախի Հադրութի շրջանի կենտրոնը։ Մինչ այդ՝ 1991 թվականին մայիսին, Խորհրդային Միության զինված ուժերի և Խորհրդային Ադրբեջանի ՕՄՕՆ-ի կողմից իրականացված Օղակ գործողության հետևանքով քաղաքը բռնի կերպով հայաթափվեց[1]։ 1992 թվականի հոկտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ազատագրեցին Հադրութը։ Այն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ այդտեղով են անցնում դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ և Շուշի քաղաքներ տանող ճանապարհները։

Մարտական գործողություններ խմբագրել

Ջրական քաղաքը գրավելուց և նույնանուն շրջանի վրա գերակայություն հաստատելուց հետո ադրբեջանական ուժերն առաջացան հյուսիս՝ դեպի Հադրութ։ Ծանր հրետանային մարտերը սկսվեցին հոկտեմբերի 7-ից, իսկ հոկտեմբերի 9-ին ադրբեջանական ուժերը գրավեցին քաղաքին կից ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող գյուղերն ու բարձունքները։ Ի սկզբանե հակամարտության երկու կողմերը պնդում էին, որ քաղաքը իրենց գերակայության տակ է, բայց ըստ երրորդ կողմի աղբյուրների՝ ադրբեջանական ուժերը հոկտեմբերի 14-ին կամ 15-ին արդեն գրավել էին քաղաքը։ Միևնույն ժամանակ ավելի շատ մարտեր տեղի ունեցան քաղաքի հյուսիսում և արևմուտքում՝ կողմերից յուրաքանչյուրը նպատակ ունենալով գրավել կարևոր նշանակության գյուղեր ու բարձունքներ մինչև հոկտեմբերի 30-ը, երբ երրորդ կողմը հավաստեց, որ ադրբեջանական ուժերը գտնվում են քաղաքի հյուսիսային հովտում[2]։

Հոկտեմբերի 7-ին հայկական իշխանությունները հայտարարեցին, որ ադրբեջանական ուժերը ծանր հրետանիով ռմբակոծում էին Հադրութը[3][4]։

Հոկտեմբերի 9-ին մոտ ժամը 17:00-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը գրավել են Հադրութը քաղաքի հարավարևելյան հատվածի մի շարք գյուղեր։ Սա հերքվեց ինքնահռչակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, ով շեշտեց, որ Արցախի ՊՆ-ն իր վերահսկողության տակ է վերցրել Հադրութը[5]։ Կոմսոմոլսկայա պրավդա և ԲԲՍ-ի ռուսական ծառայությունը հերքեց Ալիևի հայտարարությունները, իբր թե քաղաքը ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է[6][7]։

Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանը զեկուցեց, որ և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանը Մոսկվայում կայացած 10 ժամ տևած բանակցություններից հետո համաձայնվել են մարդասիրական նկատառումներով հրադադար հաստատել[8][9] : Այդ օրը Հադրութում ծանր մարտեր տեղի ունեցան, որոնք ուղեկցվեցին քաղաքի վրա ռմբակոծություններով։ Ըստ Արցախի արտգործնախարարության՝ ադրբեջանական մի սաբոտաժային և հետախուզական խումբ է ներթափանցել Հադրութ։ Այս խումբը ենթադրաբար բաղկացած էր 200 մարդուց և քաղաքի երկու կողմից էր ներս թափանցել[10]։ Ըստ Հադրութի իշխանությունների՝ Ադրբեջանը հարձակվեց Հադրութի վրա առանց հրետանու ու տանկերի ուղեկցության, վերջինիս նպատակը իր դիրքը դնելն էր[9][11]։ Արցախն ու Ադրբեջանը մեղադրեցին միմյանց Հադրութի վրա հարձակվելու մեջ[12][13][13][14]։ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնեց, որ քաղաքը հայերի վերահսկողության տակ է։ Երեկոյան Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը հետ են մղել Տողի վրա հայերի հարձակման փորձը։

Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը շեշտեց, որ Հադրութի հարևանությամբ գտնվող գյուղերը Ադրբեջանի հսկողության տակ են և որ Հայաստանի հատուկ նշանակության զորքերը փորձեցին հետ գրավել քաղաքը, բայց չի հաջողվել։ Միևնույն ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ քաղաքը Հայաստանի վերահսկողության տակ է, իսկ Ադրբեջանը անընդհատ փորձեր է ձեռնարկում քաղաք ներխուժելու[15][16][17]։ Հաջորդ օրը Ադրբեջանի ՊՆ-ն նոր տեսանյութ է տարածել՝ պնդելով, որ այն նկարվել է Հադրութի կենտրոնից, բայց ԲԲՍ-ի ռուսական ծառայության թղթակիցը փաստեց, որ այն նկարվել է հարևան բարձունքներից և Թաղասեռից, ոչ թե Հադրութի կենտրոնից[18][19]։ Հաջորդ օրը Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ Հադրութում իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն շեշտեց, որ ադրբեջանական ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցնել Վարդաշատ բնակավայրը արևմուտքում, ինչպես նաև Հադրութի հյուսիսում գտնվող Քյուրաթաղը, Ջրակուսը և Ուխտաձորը։ Մինչ ադրբեջանական կողմը տեսանյութեր էր տարածում՝ պնդելով, որ Հադրութը և շրջակա կողմերը գտնվում են իր վերահսկողութայն տակ, հայկական կողմը շարունակում էր հերքել[20][21]։

Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի ՊՆ-ն շեշտեց, որ իրավիճակը Հադրութում շարունակում էր լարված մնալ։ Հոկտեմբերի 18-ին ՌԻԱ Նովոստիի թղթակիցն իր զեկույցում նշեց Հադրութի մոտակայքում հրետանային փոխհրաձգություն է անցկացվում[22] : Ադրբեջանի Պն-ն շեշտեց, որ հայկական Սու-25 գրոհիչ է գետնին հավասարեցրել, իսկ հայկական կողմը ժխտեց այս փաստը։ Հոկտեմբերի 20-ին առավոտյան ծանր մարտեր ընթացան Հադրութի մոտակայքում՝ Ադրբեջանի կողմից գրոհով։ Երկու օր անց Ադրբեջանի ՊՆ-ն շեշտեց, որ Հադրութ ժամանած կամավորական ուժը լքել է տարածքը, մինչ Արցախի իշխանությունները փաստեցին Կարմիր Շուկայի մոտ տեղի ունեցող բախման մասին։ Հոկտեմբերի 23-ին Հադրութի մոտակայքում բախումներ տեղի ունեցան[23]։ Հոկտեմբերի 27-ին հայկական կողմը շեշտեց, որ ադրբեջանական ուժերը ռմբակոծում էին Մարտունին, ադրբեջանական կողմը հերքեց[24]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. de Waal, Thomas (2013). Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War (2nd (revised and updated) ed.). NYU Press. էջ 116.
  2. O'Farrel, Ryan [@ryanmofarrell] (October 30, 2020). «Footage of Azerbaijani troops in a pickup confirms that they have crossed the ridge line from Hadrut valley; given the speed they're driving and the terrain, likely hold the next valley as well» (Թվիթ) (անգլերեն). Վերցված է 30 October 2020-ին – via Թվիթթեր.
  3. «Karabakh's Hadrut under attack: Artstun Hovhannisyan». Aysor.am (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. «Fighting continues all day long, Armenian troops fulfill their task brilliantly: MOD representative». Aysor.am (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. «President of Artsakh highly appreciates combat readiness of servicemen in Hadrut». Armenpress. 2020 թ․ հոկտեմբերի 10.
  6. «На Степанакерт совершена новая атака» (ռուսերեն). Komsomolskaya Pravda. 2020 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Война в Карабахе, день 16-й: умозрительное перемирие и 96 погибших у армян» (ռուսերեն). BBC Russian Service. 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. «Russia sponsors Nagorno-Karabakh cease-fire talks». AP NEWS. 2020 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. 9,0 9,1 Hovhannisyan, Nailia Bagirova, Nvard (2020 թ․ հոկտեմբերի 10). «Armenia and Azerbaijan accuse each other of violating Nagorno-Karabakh ceasefire». Reuters (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. «Александр Коц, спецкор "Комсомольской правды", о ситуации в Гадруте» (ռուսերեն). BBC Russian Service. 2020 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  11. «Armenia and Azerbaijan agree Karabakh truce». BBC News (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  12. «Armenia, Azerbaijan say Nagorno-Karabakh truce fails to hold». AP NEWS. 2020 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. 13,0 13,1 «Nagorno-Karabakh: Armenia and Azerbaijan shaky ceasefire in force». BBC News (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  14. «Air raid sirens activated in Stepanakert City» (անգլերեն). Armenpress. 2020 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  15. «Works on blockading and eliminating Azeri sabotage group in Hadrut underway: Defense Army». Aysor.am (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  16. «Azerbaijan strikes Hadrut with Smerch for the second time today: MOD representative». Aysor.am (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  17. «Azerbaijanis concentrate large forces in an attempt to penetrate to Hadrut: Artsakh president's spokesperson». Aysor.am (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  18. «"The only effective way to prevent the imminent humanitarian crisis is the recognition of the right of the people of Nagorno-Karabakh to self-determination" - PM to foreign diplomats». Aysor.am (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  19. «Война в Карабахе, день 17-й: тишина в Степанакерте и споры о взятии Гадрута». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  20. «Situation in Hadrut unchanged for past 3-4 days: MOD representative». Aysor.am (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  21. «Пресс-секретарь МО Армении ушел от ответа на вопрос, сдан ли Гадрут» (ռուսերեն). BBC Russian Service. 2020 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  22. «В Карабахе в районе Гадрута продолжается артиллерийское противостояние» (ռուսերեն). RIA Novosti. 2020 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  23. «В Баку сообщили о боях в Карабахе в ночь на пятницу» (ռուսերեն). RIA Novosti. 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  24. «Азербайджанские военные отрицают, что стреляли по Лачину» (ռուսերեն). BBC Russian Service. 2020 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.