Մարտունի (Արցախ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունի
Մարտունին քաղաք է Արցախի Հանրապետության արևելյան մասում, Մարտունու շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում, Մայրաքաղաք Ստեփանակերտից գտնվում է 58 կմ հեռավորության վրա։
Քաղաք | ||
---|---|---|
ադրբ.՝ Xocavənd | ||
Մարտունու կենտրոնական փողոցներից մեկը | ||
Երկիր | ![]() | |
Տվյալ կարգավիճակում | 1923 թվականից | |
ԲԾՄ | 390±1 մետր | |
Բնակչություն | 6200[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | մարտունեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 47 (8) | |
| ||

Մարտունի համայնքում ընդգրկված են Կաքավաձոր և Քաջավան գյուղերը։
Աշխարհագրություն Խմբագրել
Համայնքը հարթավայրային է, ունի 8243,64 հա տարածք, որից 5466,61 հա գյուղատնտեսական նշանակության, 2364,73 հա անտառային հողեր։
Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Քյահրիզ» և «Ավոյի աղբյուր»։ Մարտունի քաղաքում կան 2 չգործող ջրահավաք սրահներ։ Ոռոգման ջրի համար առկա են 21 արտեզյան ջրհորներ, որոնցից 6 գործող, իսկ խմելու ջրի համար՝ 5 գործող արտեզյան ջրհորներ։
Համայնքի տարածքում առկա են կրաքարի և կավի հանքային պաշարներ։
Բնակչություն Խմբագրել
2015 թվականին Մարտունի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 5705 մարդ, կա 1624 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 4971 | 5241 | 5352 |
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը հիմնականում աշխատում է տարբեր պետական հիմնարկներում, շրջկենտրոնի պետական և մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններում, ինչպես նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ` հողագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ Խմբագրել
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Ս. Մեծն Ներսես եկեղեցի (XX դ.), Գևորգավանի ռուսական եկեղեցի (XIX դ.):
Հասարարակական կառույցներ Խմբագրել
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր քաղաքապետարան, «Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոն» ՊՈԱԿ, Մարտունու մշակույթի տուն, շրջանային հիվանդանոց, կար 2 դպրոց` 1 հոսքային և 1 հիմնական, որտեղ սովորում էին 765 աշակերտներ, և Մարտունու Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց, համայնքն ուներ 2 պետական մանկապարտեզ, որտեղ ընդհանուր առմամբ մանկապարտեզ հաճախում են 333 երեխաներ[4]։
Առողջապահություն Խմբագրել
2013 թ.-ին Հայաստան համահայկական հիմնադրամն ԱՄՆ Արևելյան շրջանի (Նյու Յորք) իր տեղական մարմնի հովանավորությամբ Մարտունի քաղաքում կառուցել է հիվանդանոց[5]։
Հայտնի անձինք Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ [1] Archived 2017-03-29 at the Wayback Machine. стр. 24-25
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 218
- ↑ Նորակառույց հիվանդանոց Մարտունիում