Թաղասեռ
Թաղասեռ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Այն տեղաբախշված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 1 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 74 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Թաղասեռ | ||
ադրբ.՝ Tağaser | ||
![]() Թաղասեռի Սուրբ Աստվածածին մատուռը | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութի | |
ԲԾՄ | 843 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 491 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

ԱշխարհագրությունԽմբագրել
Համայնքը լեռնային է ունի 1144, 33 հա տարածք, որից 616, 46 հա գյուղատնտեսական նշանակության, 4741, 57 անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ` «Շենին», «Կոճին», «Սիսեռն» և «Տեղուն»[2]։
ՊատմությունԽմբագրել
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
ԲնակչությունԽմբագրել
Թաղասեռ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 434 մարդ, կա 121 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 503 | 502 | 501 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններըԽմբագրել
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (17 դ.), գյուղատեղի «Հին շեն» (17 դ.), գերեզմանոց (17-19 դդ.), աղբյուր (20 դ.), կամուրջ (1763 թ.), հաշվառված է 19 հուշարձան[2]։
Հասարարակական կառույցներԽմբագրել
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 60 աշակերտներ[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 115
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
Արտաքին հղումներԽմբագրել
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
- World Gazetteer(չաշխատող հղում) - World-Gazetteer.com(անգլ.)
- Population of Nagorno-Karabakh Republic (2005)(հայ.)(անգլ.)(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 130)։ |