Ջրական

քաղաք Ադրբեջանւմ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրական (այլ կիրառումներ)

Ջրական (հայտնի է նաև որպես Մեխակավան, ադրբեջանական անունը Ջաբրայիլ, ադրբ.՝ Cəbrayıl[2]), բնակավայր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Հարևանությամբ գտնվում են Առաջամուղ և Առաքել (կամ Առաքյուլ) գյուղերը։

Գյուղաքաղաք
Ջրական
ԵրկիրԱրցախ Արցախ/Ադրբեջան Ադրբեջան
Հիմնադրված է18-րդ դար թվականին
Այլ անվանումներՄեխակավան
Տվյալ կարգավիճակում1980 թվականից
Բարձր. ծովի մակ-ից470 մետր
Բնակչություն6300 մարդ (1991)
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ+3
Ջրական (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ջրական (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Ջրական (Ադրբեջան)##
Ջրական (Ադրբեջան)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Համաձայն Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն քաղաքի կարգավիճակով ընդգրկված է Ջաբրայիլի շրջանում։ 2020 թվականի հոկտեմբերի 4֊ին Հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմի ժամանակ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Պատմություն

խմբագրել

Ջրականի տարածքը պատմականորեն գտնվել է Արցախ նահանգի Մյուս Հաբանդ (միջնադարում՝ Բելուկան կամ Դիզակ) գավառի հարավում[3]։ Բնակավայրի պատմական հայկական անվանումը, ինչպես նաև հայաթափման տարեթիվը, անհայտ են[3]։ Ըստ Սամվել Կարապետյանի՝ բնակավայրը հավանաբար հայաթափ է եղել XVIII դարի սկզբներին[3]։

1855 թվականին գյուղն ուներ 250 թյուրքախոս շիա դավանանքի բնակիչներ[4], իսկ 1897 թվականին՝ 228 հայ, 186 թյուրքո-թաթար և 76 ռուս բնակիչներ[5]։ Համաձայն Ռուսական կայսրության վարչական բաժանման՝ ընդգրկված էր Ջաբրայիլի գավառում։ XX դարի սկզբներին Ջաբրայիլի գավառի հողագործ տարրը հայերն ու փոքրաթիվ ռուս մոլոկաններն էին, իսկ թյուրքախոս մեծամասնությունը վարում էր քոչվորական կյանք[3]։

Խորհրդային ժամանակաշրջանում Ջրականը զգալի զարգացում ապրեց որպես Ջաբրաիլի շրջանի կենտրոն[3]։ 1950 թվականին այն ստացավ քաղաքատիպ ավանի, իսկ 1980 թվականին՝ քաղաքի կարգավիճակ[3]։ 1989 թվականին քաղաքի բնակչության թիվը 6070 էր[6]։

Արցախյան պատերազմ

խմբագրել

Ջրականն ազատագրվեց Արցախի Հանրապետության ուժերի կողմից 1993 թվականի օգոստոսի 23-ին։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

խմբագրել

2020 թվականի հոկտեմբերին Ջրականն օկուպացվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ 2021 թվականի մարտին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի օկուպացիոն ուժերը ոչնչացրել են 2017 թվականին կառուցված Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Ազատագրված Կովսականը (նախկին Զանգելանուն) 19 տարեկան է». ՊանԱրմենիա. 2012, նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Կարապետյան, Սամվել (1999). Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում (PDF). Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» Հրատարակչություն. էջեր 240-241։. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  4. Кавказский календарь на 1856 год. Тифлис: Канцелярия Кавказского Наместника. 1855. էջ 412.
  5. Первая всеобщая перепись населения Российской Империи, 1897 г. т.63 Елисаветопольская губерния. Н.А.Тройницкий, С.-Петербург, 1904. стр. 138
  6. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Demoscope.ru (ռուսերեն). 1989.
  7. «Who Won the Karabakh War?». bbc.co.uk. BBC. 2021 թ․ մարտի 26.