Կոստան Զարյան
Կոստան Քրիստափորի Զարյան (փետրվարի 2, 1885[1][2], Շամախի, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 11, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2], իսկական անունը՝ Կոստանդին Եղիազարյան), հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1965 թվականից։
Կոստան Զարյան | |
---|---|
Ծննդյան անուն | Կոստանդին Քրիստափորի Եղիազարյան |
Ծնվել է | փետրվարի 2, 1885[1][2] |
Ծննդավայր | Շամախի, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1969 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մասնագիտություն | նկարիչ, գրող, լրագրող, բանաստեղծ և վիպասան |
Լեզու | ռուսերեն և ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզի |
Ուշագրավ աշխատանքներ | Q3220357? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Բարձրավանք, Երևանի պետական համալսարան, Բեյրութի ամերիկյան համալսարան, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Ամուսին | Թագուհի Շահնազարյան |
Զավակներ | Նվարդ Զարյան և Արմեն Զարյան |
Ազգականներ | Ալեքսանդր Շիրվանզադե և Հովհաննես Աբելյան |
Կոստան Զարյան Վիքիքաղվածքում | |
Կոստան Զարյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԿոստան Զարյանը ծնվել է Շամախի քաղաքում։ Հայրը՝ Քրիստափոր Եղիազարովը, եղել է ցարական բանակի գեներալ։ 1890 թվականին՝ հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվել է ռուսական գիմնազիա։ Այնուհետև ավագ եղբայրը նրան տարել է Փարիզ, տեղավորել Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրել է Կովկասում և մեկնել Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։ Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրել է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սովորել է հայերեն։ Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրել և հրատարակել է տարբեր լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն և այլն։
Առաջին գիրքը՝ «Երեք երգերը», գրվել է իտալերեն (նույնը հայերենով լույս է տեսել 1931 թվականին)։ Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա։ Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկել, որից Կոստան Զարյանը հրաժարվել է։
1914 թվականին, երբ Պոլսում Հեթանոսական շարժման մեջ էին ներգրավված հայտնի մտավորականներ, Պոլսում Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ հիմնել է «Մեհեան» հանդեսը, որը լույս է տեսել 7 համարով՝ 1914 հունվարից մինչև հուլիս։ 1921-1922 թվականներին ապրել է Կ.Պոլսում, որտեղ Հակոբ Օշականի, Վահան Թեքեյանի, Շահան Պերպերյանի և Գեղամ Գավաֆյանի հետ հրատարակել է «Բարձրավանք» հանդեսը 1922 թվականին։ Նույն թվականին Պոլսում լույս է տեսել Զարյանի հայերենով գրված առաջին գիրքը՝ «Օրերի պսակը», իսկ աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվել է Երևանում։ 1922-1924 թվականներին համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Սակայն 1924 թվականին Զարյանը կրկին մեկնել է Եվրոպա։
1925 թվականին Փարիզում հիմնել և խմբագրել է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը (ֆրանսերեն)։ Ապա մեկնել է Իտալիա։ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում լույս են տեսել նրա «Անցորդը և իր ճամփան» (1926-1928), «Բանկոոպը և մամութի ոսկորները» (1931-1933), «Երկիրներ և Աստվածներ» (1935-1938), «Կղզին և մի մարդ» (1955) գործերը։ 1944-1946 թվականներին հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում։ 1946 թվականին Նյու Յորքում հիմնել և խմբագրել է «Հայկական քառամսյակ» անգլերեն հանդեսը։ 1952-1954 թվականներին արվեստի պատմություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1961 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1962-1969 թվականներին եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Նավը լեռան վրա» վեպը (Մոսկվա, 1969 և 1974)։
Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն[3]։
Ընտանիք
խմբագրելԵղել է դաշնակահար Թագուհի Շահնազարյանի ամուսինը։
Կոստան Զարյանը, Շիրվանզադեն և Հովհաննես Աբելյանը եղել են երեք քույրերի որդիներ։
Երկեր
խմբագրել- Օրերի պսակը, Կ. Պոլիս, 1922, 192 էջ[4]։
- Տատրագոմի հարսը, Պոսթըն, 1930, 68 էջ։
- Երեք երգեր, Վիեննա, 1931, 144 էջ։
- Նաւը լերան վրայ, Պոսթըն, 1943, 549 էջ։
- Նավը լեռան վրա, Երևան, 1963, 544 էջ[5]։
- Օրերու պսակը, Պէյրութ, 1971, 174 էջ։
- Երկեր, Անթիլիաս, 1975, 646 էջ։
- Գիրք դիւցազներգութեանց, Երուսաղէմ, 1978, 280 էջ։
- Տատրագոմի հարսը։ Ոսկեդար, 1982, 79 էջ[6]։
- Երկեր, Երևան, 1985, 576 էջ։
- Բանկօօպը եւ մամութի ոսկորները, Անթիլիաս, 1987, 652 էջ։
- Երկրներ և աստվածներ։ Սպանիա, Երևան, 1999, 378 էջ։
- Նավատոմար, Երևան, 1999, 670 էջ։
- Դեպի Արարատ, Երևան, 2001, 417 էջ[7]։
- Նաւը լերան վրայ, Անթիլիաս, 2002, 554 էջ։
- Միացյալ Նահանգներ։ Երկրներ և աստվածներ, Երևան, 2002, 498 էջ։
- Գիրք դիւցազներգութեանց, Երեւան, 2003, 361 էջ։
- Страны и боги: Испания: Роман-эссе: Гаспринт, 2003, Испания, 368[8].
- Բառերի ոսկին (բանաստեղծություններ), Երևան, 2009, 686 էջ։
- Անցորդը եւ իր ճամբան, Երևան, 2010, 620 էջ։
- Նաւը լերան վրայ, Երեւան, 2015, 780 էջ։
- Կղզին եւ մի մարդ։ Սարգիս Խաչենց, Պրինտ ինֆո, 2016։ էջ 505[9]։
Գրականություն
խմբագրել- Սեդա Անանյան, Կոստան Զարյան։ հուշագրություն։ 2011[10]։
- Ավագյան Ա., Կոստան Զարյան, Կյանքը և գործը։ Երևան, 1998[11]։
- Գասպարյան Դավիթ, Հայ գրականություն, գիրք 1, Երևան, 2000։
- Կարապետյան Գ., Կոստան Զարյան կամ Չընդհատվող շարական, Երևան, 2005[12]։
- Մատթէոսեան Վ., Կոստան Զարեանի շուրջ, Անթիլիաս, 1998։
- Սնապյան Պ., Ավազախրած նավը, Բեյրութ, 1964։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://imslp.org/wiki/Category:Zarian%2C_Kostan
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ http://haymitq.info/view_post.php?id=10(չաշխատող հղում)
- ↑ Զարյան, Կոստան Քրիստափորի (1922). Օրերի պսակը։ Բանաստեղծություններ. Մ. Տէր-Սահակեան.
- ↑ Զարեան, Կոստան (1963). Նավը լեռան վրա. Հայպետհրատ.
- ↑ Զարյան, Կոստան Քրիստափորի (1982). Տատրագոմի հարսը. Ոսկեդար.
- ↑ Զարյան, Կոստան Քրիստափորի (2001). Դեպի Արարատ. Սարգիս Խաչենց. ISBN 9789993059165.
- ↑ Զարյան, Կոստան Քրիստափորի (2003). Страны и боги: Испания : Роман-эссе. Гаспринт. ISBN 9789993099505.
- ↑ Զարեան, Կոստան (2016). Կղզին եւ մի մարդ. Sargis Khachʻentsʻ-Pʻrintʻinfo. ISBN 9789939852096.
- ↑ Անանյան, Սեդա (2011). Կոստան Զարյան։ հուշագրություն. EPH hratarakchʻutʻyun. ISBN 9785808415263.
- ↑ Ավագյան, Արծրուն Աբգարի (1998). Կոստան Զարյան։ Կյանքը եւ գործը. ԵՊՀ. ISBN 9785808402645.
- ↑ Կարապետյան, Գեւորգ Բաղդասարի (2005). Կոստան Զարյան կամ չընդհատվող շարական։ (Էսսե). ՀԳՄ. ISBN 9789994145201.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստան Զարյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստան Զարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 670)։ |