Գեղամ Բարսեղյան

հայ գրական քննադատ, լրագրող, խմբագիր, բանաստեղծ, գրող

Գեղամ Բարսեղյան (1883, Կ. Պոլիս - 1915, Այաս), հայ արձակագիր, բանաստեղծ։

Գեղամ Բարսեղյան
Kegham Parseghian.jpg
Ծննդյան անունԳեղամ Բարսեղեան
Ծնվել է1883[1]
ԾննդավայրԳեդիկփաշա, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1915[1]
Վախճանի վայրԱյաս, Անկարայի մարզ, Թուրքիա
Մասնագիտությունլրագրող, գրական քննադատ, բանաստեղծ, գրող և խմբագիր
Լեզուհայերեն[1]
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
ԿրթությունՄեսրոպյան վարժարան և Պեզճյան մայր վարժարան
ԱշխատավայրՍուրհանդակ, Ազատամարտ և Մեհյան
Գեղամ Բարսեղյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Մեսրոպյան և Պեզճյան վարժարաններում, ապա ուսումը շարունակել Կենտրոնական վարժարանում, որն ավարտելուց հետո վարել է զանազան պաշտոններ։ Աշխատակցել է մի շարք պարբերականների։ 1912 թվականի Բալկանյան պատերազմի օրերին մեկնել է արտասահման, շրջել մի քանի երկրներում։ Փարիզում կարճ ժամանակ հետևել է համալսարանի դասընթացներին, ապա, վերադառնալով Կ. Պոլիս, շարունակել գրական-հրապարակախոսական գործունեությունը։ 1909-1915 թվականներին եղել է Սուրհանդակ և Ազատամարտ թերթերի գլխավոր խմբագիրը։ 1914 թվականին Հակոբ Օշականի հետ միասին խմբագրել է «Մեհյան» գրական հանդեսը։

1915 թվականին ձերբակալվել է Կ. Պոլսի մտավորականների հետ և նահատակվել։ Նրա լավագույն գործերը լույս են տեսել Փարիզում 1931 թվականին՝ «Նահատակ գրագետների բարեկամներ» մատենաշարով[2]։

ԵրկերԽմբագրել

  • Ամբողջական գործը, Փարիզ, 1931:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 190