Արմեն Զարյան
Արմեն Զարյան (սեպտեմբերի 13, 1914[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - մայիսի 30, 1994), հայ ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1976)։
Արմեն Զարյան | |
---|---|
Ծնվել է | 1914, սեպտեմբերի 13 |
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահացել է | 1994, մայիսի 30 |
Ազգություն | ![]() |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Արմեն Զարյան Վիքիդարանում |
Գրող Կոստան Զարյանի որդին է, ճարտարապետ Արա Զարյանի հայրը։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում: Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, որն ավարտելուց հետո երկու տարի սովորել է Վենետիկի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում, ապա շարունակել է ուսումը Հռոմում[2]։ 1937-1939 թվականներին սովորել է Փարիզի Էկոլ դե Բոզարում, վերադարձել Հռոմ։ 1947-1949 թվականներին որպես ճարտարապետ աշխատել է Վիեննայում։ 1950 թվականին մեկնել է Մարոկկո իտալական ճարտարապետների մի նախագիծը կենսագործելու համար։ Այնտեղ բաց է արել մի ստուդիա, նախագծել բնակելի տներ, վիլլաների մի ամբողջ թաղամաս։ Մասնակցել է Զոհայո պառլամենտի կահավորման համար հայտարարված մրցանակաբաշխությանը, արժանացել մրցանակի։ 1955 թվականին վերադարձել է Հռոմ, որտեղ մասնակցել է հանրային մի շարք շենքերի նախագծմանը։ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, շարունակել սիրած զբաղմունքը։ Նախագծել է բնակելի և հանրային օգտագործման մի շարք շենքեր, այդ թվում՝ քսանհարկանի եռաթև բնակելի շենքը Էջմիածնի խճուղու վրա, բնակելի շենք Մաշտոցի պողոտայի վրա։ Կազմել է Ավանի ձորի ամբողջական նախագիծը[3]:
Մասնագիտական գործունեությունը արտասահմանում (1950-1963 թվականներ)Խմբագրել
- 1950 թվականին հաղթում է Թանժերում կառուցվելիք՝ 251 մենատներից բաղկացած «Մարոկկինո» բնակելի թաղամասի նախագծման միջազգային մրցույթում և աշխատանքները իրականացնելու նպատակով 4 տարով տեղափոխվում է Թանժեր, ուր աշխատում է ճարտարապետ Մ.Մեսսինայի աշխատանոցում որպես արվեստանոցի ղեկավար։ Ղեկավարում է թաղամասի շինարարությունը և միևնույն ժամանակ հաղթում Տանժերի Պարլամենտի պալատի ներքին հարդարման ու կահավորման նախագծման մրցանակը։
- 1956-1959 թվականներին ճարտարապետ Լ.Մայնարդիի հետ նախագծում և իրականացնում է Հռոմի «Ավտոմոբիլ Կլաբ» շենքի նախագիծը։
- 1961-1964 թվականներին ճարտարապետ Ջ.Ստերբինիի և Լ.Պասսարելլիի հետ նախագծում և իրականացնում է «Սերաֆիկում» Կաթոլիկ համալսարանի համալիրը Հռոմի ԷՈւՌ թաղամասում։
- 1961-1963 թվականներին նախագծում և իրականացնում է «Վիլլա Դ. Կաստելլո» մենատունը ԷՈւՌ-ում։
Մասնագիտական գործունեությունը Հայաստանում, «Երևաննախագիծ» ինստիտուտ (1963-1989 թվականներ)Խմբագրել
- 1963-1964 թվականներ՝ Մաշտոցի պողոտայի վրա բնակելի շենքի նախագիծ։
- 1966 թվական՝ Թամանյան փողոցին կից Գրողների միության բնակելի շենքի նախագիծ։
- 1966 թվականին շահում է գլխավոր պողոտայի նախագծման մրցանակը և ստանում այդ աշխատանքները իրականացնելու պատվեր։
- 1967 թվականից սկսած նախագծում և իրականացնում է Ավան խճուղուն կից, 7 մասնաշենքից բաղկացած կոոպերատիվ տեխնիկումի համալիրը (կառուցվել են համալիրի 5 մասնաշենքերը)։
- 1969-1970 թվականներ՝ Գլխավոր պողոտայի ստորգետնյա արագընթաց ճանապարհի ու թունելների լուծման նախագիծ։
- 1974 թվական՝ Երևանի կենտրոնի բարեկարգման և ապագա զարգացման համամիութենական մրցույթում մրցանակ շահած նախագծային խմբի անդամ։
- 1980-1983 թվականներ՝ Ալավերդյան-Հոկտեմբերյան-Խանջյան-Գլխավոր պողոտա ներփակված տարածքում «30-րդ թաղամասի» նախագիծ։
- 1982-1983 թվականներ՝ Խանջյան փողոցի ստորգետնյա անցման նախագիծ։
- 1983 թվական՝ Ալավերդյան փողոցի բարեկարգման նախագիծ։
- 1983 թվական՝ Աբովյան փողոցի բարեկարգման նախագիծ։
- 1983 թվական՝ Մաշտոցի պողոտայի վրա Արդի արվեստի ստորգետնյա թանգարանի նախագիծ։
- 1983 թվական՝ Ժամանակակից արվեստի թանգարանի ստորգետնյա հատվածի նախագիծ։
- 1985 թվական՝ «30-րդ թաղամաս»-ի բնակելի շենքերի տիպաբանական հորինվածքների նախագծեր։
- 1986 թվական՝ Հանրապետական մարզադաշտին կից բնակելի թաղամասի նախագիծ։
Գրքեր և մենագրություններԽմբագրել
- Ամբերդ, "Արես" հրտ., ՀՓՎ մատենաշար, թիվ 5, 55 էջ, համահեղինակ՝ Մ.Տոկարսկի և Ա.Ա.Նովելլո, Միլան, 1972 թվական (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
- "Գոշավանք", "Արես" հրտ., ՀՎՃ մատենաշար թիվ 7, 59 էջ, համահեղինակ՝ Հ.Վահրամեան, Միլան, 1974 թվական (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
- "Իտալական արդի ճարտարապետությունը (1927-1960 թվականներ)", ԳԱ հրտ., 162 էջ, Երևան, 1972 թվական (հայերեն)։
- "Արևմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը", ԳԱ հրտ., 208 էջ, Երևան, 1979 թվական (հայերեն)։
- "Սանահին", "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 3, 71 էջ, համահեղինակ՝ Հ.Խալփախչյան և Ա.Ա.Նովելլո, Միլան, 1980 թվական (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
- "Անի", "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 12, 103 էջ, համահեղինակ՝ Պ.Կունեո, Միլան, 1984 թվական (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
- "Հաղարծին" "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 13, 57 էջ, համահեղինակ՝ Արմեն Մանուկյան, Միլան, 1984 թվական (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
- "Ակնարկ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության", ԳԱ հրտ., 192 էջ, Երևան, 1986 թվական (հայերեն)։
- "Պտղնի-Առուճ", ՕԷՄՄԵ հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 16, 74 էջ, համահեղինակ՝ Ֆ.Գանդոլֆո, Միլան, 1986 թվական (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
- "Հայկական ճարտարապետություն", Դե Լուկա հրտ., 2 հատոր, 923 էջ, համահեղինակ՝ Պ. Կունեո, Տ. Բ. Ֆրատադոկկի, Մ. Հասրաթյան, Մ. Ա. Լ. Կոմնենո, Հռոմ, 1988 թվական (իտալերեն)։
- "Հայկական ճարտարապետությունը և Լեոնարդո դա Վինչիի վարկածը", "Ապոլոն" հրտ., Հայ ճարտարապետության ազգային թանգարանի նախաձեռնությամբ, Երևան, 1994 թվական (հայերեն)։
- "Հայկական ճարտարապետություն։ Քննական և տեսական հարցեր", Երևան, 1996 թվական (հայերեն)։
- "Արվեստի բառարան", Նյու Յորք, 1996 թվական (անգլերեն)։
- Հրատարակվել են ճարտարապետությանը, արվեստին, պատմությանը, փիլիսոփայությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, հայաստանյան հայերեն և օտարալեզու մասնագիտական հանդեսներում և պարբերականվներում։
Կարևոր հոդվածներԽմբագրել
- «Եվրոպայում բագարանատիպ կառույցների տարածման շուրջ», Հայկազեան Հայագիտական Հանդէս, հմ. 3, Բեյրութ, 1972 թվական (հայերեն)։
- «Մատենագիտություն, Հայ ճարտարապետության ուսումնասիրություն» մատենաշար, Միլանո, հտ. 3, 1972 (իտալերեն)։
- "Ձևի պահանջը ճարտարապետության մեջ", Հայկազեան Հայագիտական Հանդէս, հմ. 4, Բեյրութ, 1973 թվական (հայերեն)։
- «Հայաստանի վաղ միջնադարյան մկրտատները», Հայկազեան Հայագիտական Հանդէս, հտ. 8, Բեյրութ, 1980 թվական (ֆրանսերեն)։
- «Գմբեթավոր դահլիճի ձևակերտման շուրջ», ՔԱՌԲ, Ի, էջ 467-491, Բոլոնիա-Ռավեննա, 1973 թվական (իտալերեն)։
- «Ուղղահայացության հարաբերության խնդիրը միջնադարյան հայ ճարտարապետության մեջ», Հագ 2, Երևան, 1978 թվական (ֆրանսերեն)։
- «Համակարգված քաղաքային կենտրոններ ըստ համակենտրոն և գծային համակարգերի Ժ-ԺԳ դդ. Հայաստանում», ԿԱՄԳ, Դ, էջ 37-38, 203-206, Բերգամո-Վենետիկ, 1979 թվական (իտալերեն)։
- «Հայաստանի Թ-ԺԱ դդ. ճանապարհները, ազատ քաղաքներն ու արքայական քաղաքները», ՀԱԳ 3, Վիչենցա-Վենետիկ, 1984 թվական (իտալերեն)։
- «Ժայռափոր ճարտարապետության նկատառումներ Հայաստանում», ՎԱԳ 3, Բարի-Լեչչե, 1980 թվական (իտալերեն)։
- «Միջնադարյան հայ ճարտարապետության պարզ երկրաչափական ձևերի խորհրդանիշերը», ՀԱԳ 4, էջ 398-400, Երևան, 1985 թվական (անգլերեն)։
- «Ստատիկ դինամիկ հետևանքը վաղ միջնադարյան Հայաստանի որոշ կառույցներում», ՀԱԳ, 5, Վենետիկ, Միլան, Բոլոնիա, Ֆիրենցե, 1988 թվական (իտալերեն)։
Մասնակցություններ գիտաժողովներին, գիտահավաքներինԽմբագրել
Հայ արվեստի միջազգային գիտաժողովներԽմբագրել
- Բերգամո, 1975 թվական
- Երևան, 1978 թվական
- Միլան-Վենետիկ, 1981 թվական
- Երևան, 1985 թվական
- Վենետիկ, 1988 թվական
- Անիի Մայր տաճարի հիմնադրման 1000-ամյակին նվիրված միջազգային առաջին գիտաժողով, Նյու Յորք, 1989 թվական
Վրացական արվեստի միջազգային գիտաժողովներԽմբագրել
- Բերգամո, 1974 թվական
- Թբիլիսի, 1977 թվական
- Բարի-Լեչչե, 1980 թվական
- Թբիլիսի, 1983 թվական
Պատվո տիտղոսներԽմբագրել
- 1955 թվականից՝ Իտալիայի քաղաքաշինարարների միության հիմնադիր մասնակից անդամ։
- 1964 թվականից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ։
- 1965 թվականից՝ Երևանի Քաղաքային խորհրդի անդամ։
- 1969 թվականից՝ ճարտարապետական գիտությունների թեկնածու։
- 1976 թվականից՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ։
- 1980 թվականից՝ Հռոմի Տիբերինա ակադեմիայի անդամ։
- 1978 թվականից՝ ՀՍՀ հանրագիտարանի "Ճարտարապետություն" բաժնի ղեկավար։
- 1980 թվականից՝ ՄԱԿ-ի "Լեգիոն դ'Օրոյի" անդամ։
- 1981 թվականից՝ «Իտալիա-Հայաստան» մշակութային միության փոխնախագահ։
- 1982 թվականից՝ Աախենի RAA ընկերության գիտ. խորհրդի անդամ։
- 1982 թվականից՝ Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության գիտ. խորհրդի անդամ։
- 1988 թվականից՝ Իտալական ICOMOS-ի անդամ[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://library.aarome.org/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?marc=1&authid=12428218
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 322-323
- ↑ Ճարտարապետ Արմեն Զարյանի ծննդյան 95 ամյակին