Բացել գլխավոր ցանկը

Կինովար (հին հուն․՝ κιννάβαρι, լատ.՝ cinnabari), միներալ, սնդիկի սուլֆիդ[2]։

Կինովար
Cinnabar.jpg
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
HgS
Նիկել-Շտրունցի դասակարգում2.CD.15a[1]
Դանա դասակարգում2.8.14.1
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաcinnabar mineral group? և mercury(II) sulfide?

Քիմիական կազմը՝ HgS, պարունակում է 86, 2% սնդիկ։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է ռոմբոէդրիկ բյուրեղներ, հատիկավոր, կամ փոշեխառն զանգվածներ։ Գույնը՝ վառ և շագանակագույն կարմիր, փայլը՝ ալմաստի։ Կարծրությունը՝ 2-2,5, խտությունը՝ 8000 կգ/մ³։ Կինովարը սնդիկի առավել տարածված միներալն է։ Հանդիպում է հիդրոթերմալ մերձմակերևութային քվարցի, կալցիտի, բարիտի, սակավ՝ ռեալ-գարի, բնածին ոսկու հետ[2]։

Բովանդակություն

Վիշապի արյունԽմբագրել

Կինովարի հունարեն, դեռևս Թեոֆրաստի կողմից օգտագործվող, անվանումը վարկածներից մեկի համաձայն առաջացել է հին պարսկերեն Zinjifrah բառից, որը նշանակում էր «վիշապի արյուն»։

ՀանքավայրերԽմբագրել

ԿիրառությունԽմբագրել

Կիրառվում է սնդիկի ստացման, գեղարվեստական ներկերի պատրաստման համար։ Որպես գեղարվեստական ներկ, կինովարը օգտագործում էին տակավին Հին Եգիպտոսում[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. mineralienatlas.de
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 5, էջ 468

ՀղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 438