Հեմատիտ
քիմիական միացություն
Հեմատիտ (հուն. αίμα, սեռական հոլովում αίματος - արյուն), երկաթի փայլ, կարմիր երկաթաքար, երկաթի լայնորեն տարածված միներալ։ Քիմիական կազմը՝ ։ Պարունակում է մինչև 70% երկաթ։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է թիթեղաձև, ռոմբոեդրիկ, սակավ՝ պրիզմաձև բյուրեղներ։ Գույնը՝ սև, փայլը՝ կիսամետաղական։ Կարծրությունը՝ 5-6, խտությունը՝ 5256 կգ/մ³։ Հանդիպում է մետամորֆոգեն, հիդրոթերմալ, սկառնային հանքավայրերում և երկաթով հարուստ տարբեր տիպի ապարներում։ Հեմատիտի երկաթը կարևոր հանքանյութ է։
Հեմատիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Fe₂O₃[1][2] |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.CB.05[3] |
Դանա դասակարգում | 4.3.1.2 |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ[3] |
Մոոսի կարծրություն | 6 ± 0,5 |
Ենթակատեգորիա | հեմատիտ միներալների խումբ[4] |
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 349)։ |