Ռեալգալ (ֆրանս․ realgar, արաբ. ռախջ ալ գհար - քարանձավի, հանքի փոշի), միներալ, AsS։ Պարունակում է 70,1% As։ Բյուրեղային համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է վառ նարնջակարմիր գույնի զուգահեռանիստեր։ Հանդիպում է հոծ հատիկային զանգվածների կամ փոշենման հողային կուտակների ձևով։ Փխրուն է, կարծրությունը՝ 1,5-2, խտությունը՝ 3560-3590 կգ/մ։ Հանդես է գալիս, սովորաբար, աուրիպիգմենտի, անտիմոնիտի, կապարային, արծաթային և ոսկու հիդրոթերմալ հանքանյութերի հետ։ Արևի լույսի ազդեցությամբ քայքայվում և անցնում է դեղին աուրիպիգմենտի։ Ռեալգալը մկնդեղ ստանալու կարևոր հանքանյութ է։ Հանքավայրեր կան ԱՍՀՄ-ում (Անդրկովկասում), Չեխոսլովակիայում, Ռումինիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում։

Ռեալգար
Realgar-Calcite-37467.jpg
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
AsS
Նիկել-Շտրունցի դասակարգում2.FA.15a[1]
Դանա դասակարգում2.8.21.1
Բյուրեղային համակարգՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաarsenopyrite mineral group, special?[2] և tetraarsenic tetrasulfide?

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։