Կանտոնների խորհուրդ (Շվեյցարիա)
Կանտոնների խորհուրդ (գերմ.՝ Ständerat, ֆր.՝ Conseil des États, իտալ.՝ Consiglio degli Stati, ռոմանշ.՝ Cussegl dals Stadis), համարվում է Շվեյցարիայի Դաշնային ժողովի (Խորհրդարանի) փոքր պալատ։ Այն կազմավորվել է Դաշնային Սահմանադրությամբ 1848 թվականին։
Կանտոնների խորհուրդ գերմ.՝ Ständerat, ֆր.՝ Conseil des Etats, իտալ.՝ Consiglio degli Stati և ռոմանշ.՝ Cussegl dals Stadis | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | խորհրդարանի վերին պալատ |
Պատմություն | |
Հիմնադրված | նոյեմբերի 16, 1848 |
Ալեքս Կուպրեխտ | |
Նստատեղեր | 46 |
parlament.ch(գերմ.)(ֆր.)(իտալ.)(անգլ.) |
Դաշնային ժողովի փոքր պալատը բաղկացած է 46 անդամից[1]՝ երկուական անդամ քսան կանտոններից յուրաքանչյուրից և մեկական՝ կիսականտոններից, անկախ նրանց բնակչության թվից։ Խորհրդում հավասարապես են ներկայացված Ցյուրիխի՝ 1,2 մլն բնակչությամբ և Ուրիի՝ 35000 բնակչությամբ կանտոնները։
Ընտրական համակարգ
խմբագրելՇվեյցարիայի դաշնային սահմանադրության համաձայն՝ պետության խորհրդի ընտրության եղանակը թողնված է կանտոններին, պայմանով, որ այն պետք է լինի ժողովրդավարական մեթոդով։ Այժմ բոլոր կանտոնները նախատեսում են, որ խորհրդականներն ընտրվեն համաժողովրդական ընտրություններով, թեև պատմականորեն կանտոնների օրենսդիր մարմիններն էին, որ ընտրում էին Բեռնի ներկայացուցիչներին։
Չնայած այս ազատությանը, որը Սահմանադրությունը տրամադրում է կանտոններին, բացառությամբ Նյոշատել և Յուրա կանտոնների (որոնք օգտագործում են համամասնական ընտրակարգով իրենց խորհրդին ընտրելու համար), խորհրդի անդամներն ընտրվում են մինչև երկու փուլով քվեարկության համակարգով։ Քվեարկության առաջին փուլում թեկնածուները պետք է հավաքեն ձայների բացարձակ մեծամասնությունը՝ ընտրվելու համար։ Եթե քվեարկության առաջին փուլում ոչ մի թեկնածու չի ստանում բացարձակ մեծամասնություն, ապա անցկացվում է երկրորդ փուլ, որտեղ ընտրվելու համար բավական է պարզ բազմակարծությունը։ Ընտրվում են երկրորդ փուլի առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները[2]։
Այնուամենայնիվ, քվեարկելու իրավունքը տարբերվում է ըստ կանտոնային գործող օրենքի։ Հատկանշական տարբերակն այն է, որ որակավորված օտարերկրացիները կարող են քվեարկել Նյոշատելում և Յուրայում[3], իսկ քվեարկության նվազագույն տարիքը Գլարուսում 16 տարեկանն է։
Խորհրդի անդամները ընտրվում են չորս տարի ժամկետով և քվեարկության ընթացքում պարտավորված չեն կանտոնային իշխանությունների ցուցումներով։ Շվեյցարիայի դաշնային սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր կանտոն ինքն է սահմանում իր ներկայացուցչի ընտրության ընթացակարգը։ Միակ պայմանն այն է, որ դրանք պետք է լինեն ժողովրդավարական։ Բոլոր կանտոններում, բացառությամբ Ցուգի և Ապենցել Իներռոդենի, կանտոնների խորհրդի անդամներն ընտրվում են Ազգային խորհրդի անդամների հետ միաժամանակ։ Ապենցել Իներռոդեն կիսականտոնում ներկայացուցիչն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդական ժողովի (Landsgemeinde) կողմից։ Յուրա կանտոնում կիրառվում է համամասնական ընտրակարգը, մյուս կանտոններում պատգամավորներն ընտրվում են ձայների մեծամասնությամբ։ Խորհրդի անդամի վաղաժամկետ հետկանչ չի նախատեսված։ Միայն հրաժարականի կամ մահվան դեպքում են անցկացվում նոր ընտրություններ՝ ժամկետի մնացած մասով նրան փոխարինելու համար։
Աշխատանքային լեզուներ
խմբագրելԲանավեճերի ժամանակ խորհրդականները կարող են ընտրել դաշնային լեզուներից որևէ մեկը, սովորաբար այն, որին առավել տիրապետում են՝ գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն կամ ռոմանշերեն[4]։ Խորհրդում քննարկումների ընթացքում օգտագործում են գերմաներեն (հիմնականում) և ֆրանսերեն լեզուները։ Իտալերենն ու ռոմանշերենը քննարկումների ընթացքում չեն օգտագործվում։ Քննարկումների ընթացքում համաժամանակյա թարգմանություն չի կատարվում։ Դա ենթադրում է, որ բոլոր պատգամավորները պետք է տիրապետեն գերմաներեն և ֆրանսերեն լեզուներին[5]։
Գործառույթներ
խմբագրելԿանտոնների խորհուրդը և Ազգային խորհուրդը քաղաքականապես հավասարազոր են։ Օրենքն ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, եթե այն ընդունվել է երկու պալատների կողմից։ Բոլոր օրինագծերն անցնում են հաջորդաբար երկու խորհուրդներով։ Խորհուրդների նախագահները պետք է համատեղ որոշեն, թե պալատներից որը պետք է քննարկի առաջինը (Erstrat):
Եթե առաջին դիմումից հետո Ազգային խորհուրդը և Կանտոնների խորհուրդը չեն կարողանում համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ, ապա հաշտեցման խորհրդաժողով է հրավիրվում։ Պալատներից մեկի հաշտեցման խորհրդաժողովի անդամների կողմից մերժված առաջարկը չի ընդունվում։
Երկու պալատները միասին ձևավորում են Դաշնային ժողով, որն ընտրում է Դաշնային խորհրդի անդամներին, նախագահին և փոխնախագահին, դաշնային դատավորներին, կանցլերին և բանակի հրամանատարին (ճգնաժամի կամ պատերազմի դեպքում)։
Կուսակցական կազմ
խմբագրել2015 թվականի ընտրություններից հետո Կանտոնների խորհուրդն ունի հետևյալ կուսակցական կազմը․
Կուսակցություններ | 2007 | 2011 | 2015 | |
---|---|---|---|---|
Շվեյցարիայի Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն | 15 | 13 | 13 | |
Ազատ դեմոկրատական կուսակցություն։ Լիբերալներ | 12 | 11 | 13 | |
Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն | 9 | 11 | 12 | |
Շվեյցարական ազգային կուսակցություն | 7 | 5 | 5 | |
Շվեյցարիայի կանաչ լիբերալ կուսակցություն | 2 | 2 | 1 | |
Շվեյցարիայի կանաչների կուսակցություն | 1 | 2 | 0 | |
Պահպանողական դեմոկրատական կուսակցություն | 0 | 0 | 1 | |
Անկախներ | 0 | 1 | 1 | |
Ընդհանուր | 46 | 46 | 46 | |
Աղբյուր՝ Շվեյցարիայի կանտոնների խորհուրդ |
Բնակչությունն ըստ տեղերի
խմբագրելԿանտոնների խորհուրդը ներկայացնում է Շվեյցարիայի դաշնային բնույթը. տեղերը բաշխվում են ըստ կանտոնի, այլ ոչ թե բնակչության։ Կանտոնների մեծ մասն ուղարկում է 2 ներկայացուցիչ, իսկ պատմական կիսականտոնները՝ Ապենցել Աուսերռոդեն, Ապենցել Իններհոդեն, Օբվալդեն, Նիդվալդեն, Բազել-Շտադ և Բազել-Լանդ, յուրաքանչյուրն ուղարկում է մեկական ներկայացուցիչ[6]։ Հետևաբար, դաշնային խորհրդում մեկ տեղով ներկայացված մարդկանց թիվը տատանվում է 45,8 գործակցով՝ 16000-ից Ապենցել Իններհոդեն կիսականտոնի համար մինչև 733050՝ Ցյուրիխի կանտոնի երկու տեղերից յուրաքանչյուրի համար։
Հապավումներ՝ ըստ կանտոնների |
Կանտոններ | Տեղեր | Բնակչություն ¹ | մեկ տեղի համար | ² |
---|---|---|---|---|---|
ZH | Ցյուրիխ | 2 | 1,466,100 | 733,050 | 1.0 |
BE | Բեռն | 2 | 1,017,200 | 508,600 | 1.4 |
VD | Վո | 2 | 773,200 | 386,600 | 1.9 |
AG | Արգաու | 2 | 653,500 | 326,750 | 2.2 |
BL | Բազել-Լանդ | 1 | 283,200 | 283,200 | 2.6 |
SG | Սանկտ Գալլեն | 2 | 499,000 | 249,500 | 2.9 |
GE | Ժնև | 2 | 484,400 | 242,200 | 3.0 |
LU | Լյուցեռն | 2 | 398,700 | 199,350 | 3.7 |
BS | Բազել-Շտադ | 1 | 191,800 | 191,800 | 3.8 |
TI | Տիչինո | 2 | 351,900 | 175,950 | 4.2 |
VS | Վալե | 2 | 335,600 | 167,800 | 4.4 |
FR | Ֆրիբուրգ | 2 | 307,400 | 153,700 | 4.8 |
TG | Թուրգաու | 2 | 267,400 | 133,700 | 5.5 |
SO | Զոլոթուռն | 2 | 266,400 | 133,200 | 5.5 |
GR | Գրաուբյունդեն | 2 | 196,600 | 98,300 | 7.5 |
NE | Նյոշատել | 2 | 178,100 | 89,050 | 8.2 |
SZ | Շվից | 2 | 154,100 | 77,050 | 9.5 |
ZG | Ցուգ | 2 | 122,100 | 61,050 | 12.0 |
AR | Ապենցել Աուսերռոդեն | 1 | 54,500 | 54,500 | 13.5 |
NW | Նիդվալդեն | 1 | 42,400 | 42,400 | 17.3 |
SH | Շաֆֆհաուզեն | 2 | 79,800 | 39,900 | 18.4 |
OW | Օբվալդեն | 1 | 37,100 | 37,100 | 19.8 |
JU | Jura | 2 | 72,800 | 36,400 | 20.1 |
GL | Գլարուս | 2 | 40,000 | 20,000 | 36.7 |
UR | Ուրի | 2 | 36,000 | 18,000 | 40.7 |
AI | Ապենցել Իներռոդեն | 1 | 16,000 | 16,000 | 45.8 |
Ընդհանուր | 46 | 8,325,200 | 180,983 | 4.1 |
Ծանոթագրություններ ¹ Բնակչության տվյալները 2015 թվականի են ([7]) ² Հարաբերական ներկայացուցչություն Ցյուրիխի համեմատ։
Մատենագիտություն
խմբագրել- The Swiss Confederation – A Brief Guide 2015, Berne, Switzerland: Swiss Confederation, Swiss Federal Chancellery FCh of the Federal Chancellor Corina Casanova, 2015 թ․ ապրիլի 28, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 14-ին, Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Council of States» (official site). Berne, Switzerland: The Swiss Parliament. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Elections 2015:How the elections to the Council of States are organised: process, rules and principal stages». ch.ch – A service of the Confederation, cantons and communes (official site). Berne, Switzerland: The Swiss Confederation. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Gemeinden und Kantone mit Stimm- und Wahlrecht für Ausländer». www.bfs.admin.ch (գերմաներեն). Bundesamt für Statistik. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Art. 8 Bundesversammlung, SR 441.1 SpG (Bundesgesetz über die Landessprachen und die Verständigung zwischen den Sprachgemeinschaften)» (official site) (գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, and ռոմանշերեն). Berne, Switzerland: The Swiss Federal Council. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Die Kabinen der Simultanübersetzer» [The Cabins of the Simultaneous Interpreters] (գերմաներեն). Swiss Parliament. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ "Member of the Council of States by Canton" (official site). Berne, Switzerland: The Swiss Parliament.
- ↑ Population data 2015 Արխիվացված 5 Մարտ 2011 Wayback Machine accessed 28 July 2016
Արտաքին հղումներ
խմբագրել- Official website—(en)
- The Swiss Parliament—(en)
- The Law Collection: SR 17 Bundesbehörden/Autorités fédérales/Autorità federali—(de)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանտոնների խորհուրդ (Շվեյցարիա)» հոդվածին։ |