Նիդվալդեն
Նիդվալդեն (գերմ.՝ Nidwalden; ֆր.՝ Nidwald; իտալ.՝ Nidvaldo; ռոմանշ.՝ Sutsilvania), կանտոն Շվեյցարիայի կենտրոնական մասում, Շվեյցարական Համադաշնությունը կազմող 26 կանտոններից մեկը։ Կազմված է տասնմեկ մունիցիպալիտետներից, վարչական կենտրոնը Շտանս քաղաքն է, որտեղ գտնվում են կառավարության և խորհրդարանի նստավայրերը։ Ավանդաբար այն համարվում է «կես կանտոն», իսկ մյուս կեսը հանդիսանում է Օբվալդենը։
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մասն է | Կենտրոնական Շվեյցարիա | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Շտանս | ||||
Ամենաբարձր կետ | Rotstöckli? | ||||
ԲԾՄ | 454 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Landrat of Nidwalden? | ||||
Հիմնական լեզու | Գերմաներեն | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||||
Բնակչություն (2003) | 38,6 | ||||
Տարածք | 276 (22 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 2901 մ | ||||
Հիմնադրված է | 1291 թ. | ||||
Սահմանակցում է | Օբվալդեն, Լյուցերն, Ուրի, Շվից և Բեռն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հապավում | NW | ||||
ISO 3166-2 կոդ | CH-NW | ||||
Ավտոմոբիլային կոդ | NW | ||||
nw.ch | |||||
Նիդվալդենը գտնվում է Կենտրոնական Շվեյցարիայում։ Արևմուտքում սահմանակից է Օբվալդեն կանտոնին, հյուսիսից՝ Լյուցեռն և Շվից, արևելքից՝ Ուրի և հարավում՝ Բեռն կանտոններին։ Կանտոնը հիմնականում գտնվում է Ալպերում՝ Լյուցեռն լճի հարավում։
Ամենափոքր կանտոններից է, 2007 թվականի տվյալներով բնակչությունը եղել է 40287 մարդ[1]։ Ամենամեծ քաղաքը Շտանսն է, որին հաջորդում են Հերգիսվիլը և Բուոխսը։
Օբվալդենի հետ Նիդվալդենը եղել է Ունտերվալդենի անտառային կանտոնի մեջ՝ Հին Շվեյցարական Համադաշնության հիմնադրման երեք մասնակիցներից մեկը, որն անվանվել է 1315 թվականի Բրունենի պակտում Ուրիի և Շվիցի կանտոնների հետ։ Ունտերվալդենի բաժանումը երկու առանձին տարածքների՝ Օբվալդենի և Նիդվալդենի, ընթացել է 14-րդ և 15-րդ դարերի ընթացքում։
Տես նաև
խմբագրել- Ունտերվալդեն պատմական կանտոն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Federal Department of Statistics (2008). «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen». Արխիվացված է օրիգինալից (XLS) 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդվալդեն» հոդվածին։ |