Ուրի (գերմ.՝ Kanton Uri [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈuːʁi]]] ( )), Շվեյցարիայի ներկայիս 26 կանտոններից և Շվեյցարիայի Համադաշնության հիմնադիր կանտոններից մեկը: Լեգենդար Վիլհելմ Տելլը այստեղ է մեծացել և սխրագործել:Այստեղ է գտնվում պատմական Ռյութլին, որտեղ հիմնադրվել, երդմամբ կնքվել է շվեյցարական համադաշնությունը: Կանտոնը գտնվում է Շվեյցարիայի կենտրոնական մասում, Սեն Գոթարդի լեռնանցքի և Լյուցեռնի լճի միջև: Ներառում է Ռոյս գետի հովիտը: Զբաղեցնում է 1076.4 քառակուսի կիլոմետր տարածք: Վարչական կենտրոնը Ալտդորֆ քաղաքն է:

Picto infobox map.png
Ուրի
Դրոշ Զինանշան
Flag of Canton of Uri.svg
Wappen Uri matt.svg
Arnisee Lake.JPG
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էԿենտրոնական Շվեյցարիա և Waldstätte?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնԱլտդորֆ (Ուրի)
ԲԾՄ447 մետր
Օրենսդրական մարմինLandrat of Uri?
Պաշտոնական լեզուներգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն36 433 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք1076,57 կմ²
Karte Kanton Uri 2010.png
Հիմնադրված է1291 թ.
Սահմանակցում էԳրաուբյուդեն, Տիչինո, Վալե, Բեռն, Օբվալդեն, Նիդվալդեն, Գլարուս (կանտոն) և Շվից
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-UR
Ավտոմոբիլային կոդUR
ur.ch(գերմ.)

ԱնվանումըԽմբագրել

Դաշտավայրի անվանումը, որ հետագայում դարձել է ամբողջ կանտոնինը, առաջին անգամ հիշատակվել է 8-9-րդ դարերում, լատինացված Uronia ձևով[2]:

Վարչական բաժանումԽմբագրել

Կանտոնը կազմված է հետևյալ 20 ինքնավար տարածքներից (համայնքներից).

  • Ալտդորֆ
  • Անդերմաթ
  • Աթինգհաուզեն
  • Բաուեն
  • Բյուրգլեն
  • Վասսեն
  • Գյոշենեն
  • Գուրտլենեն
  • Զեեդորֆ
  • Զելիսբերգ
  • Զիզիկոն
  • Զիլենեն
  • Իզենտալ
  • Ռեալպ
  • Ունտերշեխեն
  • Ֆլյուելեն
  • Հոսպենտալ
  • Շատդորֆ
  • Շպիրինգեն
  • Էրստֆելդ

ՊատկերասրահԽմբագրել

ԺողովրդագրությունԽմբագրել

2018 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Ուրի կանտոնի մշտական բնակիչների թվաքանակը եղել է 36,433; Նրանց 9.4%-ը օտարերկրացիներ էին[3]:

2000–2010 թվականներն ընդգրկող մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի փոփոխության միջին տարեկան ցուցանիշը կազմել է −0.4%, ընդ որում՝ միգրացիայինը՝ −1.2%, ծնունդներինն ու մահերինը՝ 1.3%[4]:

Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[5]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018FSO.
  2. The oldest mention of the name is in a document dated 853, as pagus uroniae. Some Middle Latin sources also spell Urania. There is a possible mention dating to the 8th century, in the context of the banishment of abbot Eto to Uri in 732, but this is extant only in an 11th-century chronicle ( Eto, Augiae abbas, a Theodebaldo ob odium Karoli in Uraniam relegatus Hermannus Contractus, Chronicum, c. 1040).
  3. Federal Department of Statistics (2008)։ «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen» (Microsoft Excel)։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 15, 2008-ին։ Վերցված է նոյեմբերի 5, 2008 
  4. Swiss Federal Statistical Office Archived 15 January 2012 at the Wayback Machine. accessed 5 January 2012
  5. 5,0 5,1 Կաղապար:HDS

Արտաքին հղումներԽմբագրել