Գլարուս (գերմ.՝ Glarus, ֆր.՝ Glaris, իտալ.՝ Glarona, ռոմանշ.՝ Glaruna), գերմանախոս կանտոն Շվեյցարիայի արևելյան մասում։ Զբաղեցնում է 685 քառակուսի կիլոմետր տարածք։ Վարչական կենտրոնը Գլարուս քաղաքն է։ 2012 թվականի տվյալներով՝ բնակիչների թվաքանակը եղել է 39 369։ Նրանցից 7,314-ը (կամ ամբողջ բնակչության 19.13%-ը) օտարերկրացիներ էին[2]։ Բողոքականներ էին 44, կաթոլիկներ՝ 37 տոկոսը[3]։

Գլարուս
Դրոշ Զինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էԱրևելյան Շվեյցարիա, Southeastern Switzerland? և Eastern Switzerland?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնԳլարուս
Ամենաբարձր կետTödi?
ԲԾՄ472 մետր
Օրենսդրական մարմինLandsgemeinde Glarus? և Landrat of Glarus?
Պաշտոնական լեզուներգերմաներեն
Բնակչություն40 403 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք685,3 կմ²
Հիմնադրված է1352 թ.
Սահմանակցում էՈւրի, Գրաուբյուդեն, Սանկտ Գալլեն և Շվից
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-GL
Ավտոմոբիլային կոդGL
gl.ch(գերմ.)

Պատմություն խմբագրել

Այս կանտոնի պատմությունը սերտորեն առնչվում է կրոնին ու դավանանքին։ 6-րդ դարում Լինտ հովտի բնակիչները քրիստոնեություն են ընդունել իռլանդացի վանական Ֆրիդոլին Հոենոսցու ջանքերով, ում պատկերը դրոշմված է կանտոնի ժամանակակից զինանշանին։ Նա Բազել քաղաքի մերձակայքում հիմնադրել է Զեկինգենի աբբայությունը, որին, 9-րդ դարից սկսած, պատկանել են Գլարուսն ու շրջակա վայրերը։ 1288 թվականից Հաբսբուրգներն սկսել են իրենց իրավունքները ներկայացնել աբբայության նկատմամբ։ 1352 թվականին կանտոնը շվեյցարական համադաշնության մաս է դարձել։ 1388 թվականի ապրիլի 9-ին Նեֆելս քաղաքի մոտ նշանավոր ճակատամարտ է տեղի ունեցել այդ տարածքներին տիրել հավակնող ավստրիացի ասպետների զորքի և իրենց անկախության համար մաքառող գլարուսցի աշխարհազորայինների միջև։ Ավստրիայի և Շվեյցարիայի միջև այդ ժամանակ ընթացող պատերազմի կարևոր դրվագներից մեկը հանդիսացած այդ մարտում հաղթանակ են տարել շվեյցարացի ազատամարտիկները։

1840-ական թվականների սկզբներին կանտոնի գյուղացիները մի քանի տարի շարունակ խիստ ցածր բերք են ստացել ու հայտնվել են աղքատության ճիրաններում։ Ստեղծված ծանր դրությունից ելքը գտել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ գաղթելու մեջ։ 1844 թվականին Գլարուսում հիմնվել է արտագաղթի կազմակերպման ընկերություն, որը պարտքով գումարներ է տրամադրել արտագաղթողներին, որպեսզի վերջիններս կարողանան մեկնել և հող գնել Նոր աշխարհում։ Արտագաղթած գլարուսցիներից շատերը հիմնավորվել են Վիսկոնսին նահանգում, որտեղ հիմնադրել են Նոր Գլարուս քաղաքը[4]։

Գլարուսի պատմության կարևոր դրվագներից և այն, որ Շվեյցարիայի կանտոններից առաջինն այստեղ են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների տարիքն իջեցրել 16-ի (այդ մասին որոշումն ընդունվել է 2007 թվականի մայիսի 6-ին)[5]։

Վարչական բաժանում խմբագրել

Կանտոնը մինչև 2011 թվականի հունվարի 1-ը վարչականորեն բաժանված էր 25 համայնքների, իսկ նշյալ ժամանակից վերակազմվել է հետևյալ երեք շրջանների.

Տեսարժան վայրեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018FSO.
  2. Federal Department of Statistics (2008). «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. Federal Department of Statistics (2004). «Wohnbevölkerung nach Religion». Արխիվացված է օրիգինալից (Interactive Map) 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.
  4. J. Jacob Tschudy. "Additional Notes on New Glarus," Wisconsin Historical Collections, Vol. VIII (1879).
  5. SwissInfo(չաշխատող հղում), retrieved on May 7, 2007

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլարուս (կանտոն)» հոդվածին։