Լյուցեռն (կանտոն)

կանտոն Շվեյցարիայում

Լյուցեռն (գերմ.՝ Luzern; ֆր.՝ Lucerne; իտալ.՝ Lucerna; ռոմանշ.՝ Lucerna), գերմանախոս կանտոն Շվեյցարիայի կենտրոնական մասում։ Վարչական կենտրոնը Լյուցեռն քաղաքն է։ Կանտոնն զբաղեցնում է 1493 քառակուսի կիլոմետր տարածք։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել 386 082, որի 15,8 տոկոսը օտարերկրացիներ էին[2]։ Կանտոնը Շվեյցարիայի Համադաշնության մաս է 1332 թվականից։

Լյուցեռն
Դրոշ Զինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էԿենտրոնական Շվեյցարիա
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնԼյուցերն
Ամենաբարձր կետBrienzer Rothorn?
ԲԾՄ436 մետր
Օրենսդրական մարմինCantonal Council of Lucerne?
Պաշտոնական լեզուներգերմաներեն
Բնակչություն409 557 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք1493,51 կմ²
Հիմնադրված է1332 թ.
Սահմանակցում էԲեռն, Արգաու, Շվից, Ցուգի կանտոն, Օբվալդեն և Նիդվալդեն
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-LU
Ավտոմոբիլային կոդLU
lu.ch(գերմ.)

Պատմություն

խմբագրել

Հնագիտական պեղումների արդյունքները (Ռիգի սարի վրա գտնվող Շտիգելֆադբալմ քարանձավում հայտնաբերված քարե գործիքները, քարանձավային արջի ոսկորները և այլն) վկայում են, որ մարդիկ այստեղ բնակություն են հաստատել դեռևս միջին քարեդարյան ժամանակներում (մեր թվականությունից շուրջ 30 հազար տարի առաջ)։ Մեզոլիթի դարաշրջանի առաջին բնակավայրը Լյուցեռնի կանտոնի տարածքում հայտնաբերվել է Վաուվիլերմոսում (ներկայումս այն ընդգրկված է Շվեյցարիայի՝ համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության գույքացանկում)[3]։ Կանտոնի տարածքւմ հայտնաբերվել են մի շարք հնագույն բնակավայրերի մնացորդներ ևս, որոնց մի մասը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[4]։

Վարչական բաժանում

խմբագրել

Կանտոնը բաժանված է հետևյալ հինգ շրջանների.

  • Էտլեբուխ
  • Հոխդորֆ
  • Լյուցեռն
  • Զուրզեե
  • Վիլլիզաու

Տնտեսություն

խմբագրել

Կանտոնի հողերի շուրջ 90 %-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով[5]; Հիմնական արտադրատեսակներն են հացահատիկը, մրգերը, ծխախոտը, անասնապահական մթերքները։ Արդյունաբերությունը նույնպես զարգացած է։ Կանտոնի տնտեսության հաշվեկշռում մեծ է հատկապես տեքստիլ, մեքենաշինական, ցելյուլոզի-թղթի, փայտամշակման, մետաղագործության, ծխախոտի ու սննդի արտադրության մասնաբաժինը։ Հիշատակման է արժանի այն փաստը, որ Մեցնաու համայնքում է գտնվում լամինատի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկի՝ Kronoswiss-ի գլխավոր գրասենյակը։

Չափազանց կարևոր դեր է խաղում զբոսաշրջությունը։ Լյուցեռնի կանտոնն ընդունում է Ալպերում իրենց հանգիստն անցկացնելու եկած տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների։ Գերմանիայի և Իտալիայի միջև ուղևորահոսքի էական մասն անցնում է այս կանտոնի միջով։

Պատկերասրահ

խմբագրել

Ժողովրդագրություն

խմբագրել

Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[6]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018FSO.
  2. Federal Department of Statistics (2008). «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «KGS-Inventar». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. UNESCO World Heritage Site – Prehistoric Pile dwellings around the Alps
  5. Federal Department of Statistics (2008). «Arealstatistik – Kantonsdaten nach 15 Nutzungsarten». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2009 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.(գերմ.)
  6. 6,0 6,1 Lucerne in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուցեռն (կանտոն)» հոդվածին։