HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիչինո (այլ կիրառումներ)

Տիչինո (գերմ.՝ Tessin; ֆր.՝ Tessin; իտալերեն՝ Ticino; ռոմանշ.՝ Tessin), իտալախոս կանտոն Շվեյցարիայի հարավում, Իտալիայի հետ սահմանի մոտ։ 1803 թվականին, երբ հիմնադրվում էր Շվեյցարիայի Համադաշնությունը, Բելինցոնայի ու Լուգանոյի կանտոնները միավորվեցին, և դրա արդյունքում կազմավորված նոր կանտոնն անվանվեց նրա տարածքով մինչև Լագո Մաջորե լիճը հոսող Տիչինո գետի անունով[1], որը, մի շարք ուսումնասիրողների կարծիքով, առաջացել է հնդեվրոպական tak արմատից (նշանակում է հալվող, հոսող)[2]։

Picto infobox map.png
Տիչինո
Ticino
Դրոշ Զինանշան
Flag of Canton of Ticino.svg
Wappen Tessin matt.svg
Bellinzona valley.jpg
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էTicino? և Italian Switzerland?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնԲելիզոնա
Ամենաբարձր կետRheinwaldhorn?
ԲԾՄ238 մետր
Օրենսդրական մարմինGrand Council of Ticino?
Հիմնական լեզուԻտալերեն
Պաշտոնական լեզուներիտալերեն
Բնակչություն328․580
Տարածք2,812
Karte Lage Kanton Tessin 2015.png
Karte Gemeinden des Kantons Tessin farbig 2013.png
Հիմնադրված է1803 թ.
Սահմանակցում էԳրաուբյուդեն, Ուրի, Վալե, Պիեմոնտ, Լոմբարդիա, Կոմո, Վարեզե և Վերբանիո-Կուզիո-Օսոլա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՀապավումTI
ISO 3166-2 կոդCH-TI
Հեռախոսային կոդ091
Ավտոմոբիլային կոդTI
ti.ch

Հակիրճ տեղեկատվությունԽմբագրել

Տիչինոյի կանտոնն զբաղեցնում է 2812| քառակուսի կիլոմետր տարածք, որի մոտավորապես երեք քառորդ մասը պիտանի է գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար[3]։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 353,709, որոնց 70.1%-ը կաթոլիկներ էին[4][5]: 2016 թվականին Տիչինոն Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցրել բնակչության երկարակեցության (միջինը՝ 85 տարի) և առաջին տեղը՝ տղամարդկանց երկարակեցության (82,7 տարի) ցուցանիշներով [6]։

Տիչինոյի տարածքում են գտնվում Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված երկու հուշարձան՝ Բելինցոնայի երեք ամրոցներն ու Մոնտե Սան Ջորջոն (Monte San Giorgio)[7]: Կանտոնի մի շարք բնակավայրեր լայնորեն հայտնի են դրանցում պարբերաբար անցկացվող միջազգային մշակութային միջոցառումներով։ Լոկառնոյում ամեն տարվա օգոստոսի երկրորդ շաբաթվա ընթացքում անց է կացվում միջազգային հեղինակավոր կինոփառատոն[8], Լուգանոյում ու Մենդրիզիոյում հունիս-հուլիս ամիսներին՝ ջազային բացօթյա փառոատոն[9], որի վերջին շրջանի մասնակիցների թվում եղել են այնպիսի անվանի երաժիշտներ, ինչպես՝ Բուդդի Գայը, Վան Մորիսոնը, Yes, Jethro Tull, Yellowjackets, Al Jarreau, Randy Brecker երաժշտախմբերը[10]։

Տիչինոն հարուստ է բազմազան ոճերով կառուցված ճարտարապետական հուշարձաններով՝ սկսած ռոմանականից ու բարոկկոյից, վերջացրած ճամանակակից ոճերով։ Այստեղ ստեղծագործել են միջազգային ճանաչման հասած ճարտարապետներ Մարիո Բոտտան, Աուրելիո Գալֆետտին, Լուիջի Սնոցցին, Լիվիո Վակկինին[7]։ Դեռ 18-րդ դարում ռուսաստանցի ու իտալա ցի ազնվականներ նախագծեր են պատվիրել տիչինոցի համբավավոր ճարտարապետներին[11], իսկ վերջին ժամանակներս կանտոնը դարձել է լայն տարածում ստացած նեոռացիոնալիստական Tendenza շարժման կենտրոնը[12]։

Անվանի անձինքԽմբագրել

  • Մարիո Բոտտա - ճարտարապետ
  • Աուրելիո Գալֆետի - ճարտարապետ
  • Լուիջի Սնոցցի - ճարտարապետ
  • Լիվիո Վակկինի - ճարտարապետ
  • Բեռնասկոնի գերդաստան - ծեփագործներ, ճարտարապետներ ու քանդակագործներ
  • Ջովանի Պիետրո Մանյի - ծեփագործ[13]

ԳրականությունԽմբագրել

  • Marcello Sorce Keller,“Canton Ticino: una identità musicale?”, Cenobio, LII(2003), April–June, pp. 171–184; also later published in Bulletin – Schweizerische Gesellschaft für Musikethnologie und Gesellschaft für die Volksmusik in der Schweiz, October 2005, pp. 30–37.

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Lo scorrere del fiume, l’opera dell’uomo»։ Azienda elettrica ticinese։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-28-ին։ Վերցված է հոկտեմբերի 28, 2014 
  2. Roberto Rampoldi (1901)։ «Intorno all'origine e al significato del nome Ticino»։ Internet Archive։ Վերցված է հոկտեմբերի 28, 2014 
  3. Federal Department of Statistics (2008)։ «Regional Statistics for Ticino»։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 25, 2008-ին։ Վերցված է 2008-11-23 
  4. «Diocese of Lugano - Statistics» (English)։ Վերցված է ապրիլի 4, 2019 
  5. «Annuario Statistico Ticinese 2015» (Italian)։ Ufficio di Statistica del Cantone Ticino։ Վերցված է ապրիլի 4, 2019 
  6. «Eurostat-Life expectancy at birth by sex and NUTS 2 region»։ ec.europa.eu։ Վերցված է դեկտեմբերի 18, 2018 
  7. 7,0 7,1 «Canton Ticino: a taste»։ Swissnews.ch։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-07-ին։ Վերցված է դեկտեմբերի 5, 2014 
  8. Max Oettli (2011)։ CultureShock! Switzerland։ Marshall Cavendish։ էջ 189։ ISBN 978-981-4435-93-2 
  9. Nicola Williams, Damien Simonis, Kerry Walker (2009)։ Switzerland։ Lonely Planet։ էջ 330։ ISBN 978-1-74220-381-2 
  10. Joanne Lane (2007-07-01)։ Adventure Guide to Sicily։ Hunter Publishing, Inc։ էջ 165։ ISBN 978-1-58843-627-6 
  11. «The Architecture of Ticino "Tendenza" – a case of the past?»։ BTU Cottbus։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-10-ին։ Վերցված է դեկտեմբերի 5, 2014 
  12. K. Michael Hays (2000)։ Architecture Theory Since 1968։ MIT Press։ էջ 246։ ISBN 978-0-262-58188-2 
  13. Nicht Christoph։ «Pietro Magno und die italienischen Stukkateurtrupps» 

Արտաքին հղումներԽմբագրել