Օղազրահ, զրահ, որը գործվում է երկաթյա օղակներից, և օգտագործվում է մարմինը սառը զենքից պաշտպանելու համար։ Օգտագործվում էին տարբեր տեսակի և ձևի օղազրահներ, սկսած օղազրահային բաճկոնից, մինչև ամբողջական հաուբերկ, որը ծածկում էր ամբողջ մարմինը։ Շնորհիվ պատրաստման պարզության և հասանելիության օղազրահները լայն տարածում են ստացել ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում։ Օղազրահ պատրաստելու համար անհրաժեշտ էր ընդամենը մի քանի կիլոգրամ երկաթ, մետաղալարի ձգնման համար հարմարանք և համբերություն։ Այսպիսի զրահը պատրաստելուց հետո, այն կարող է ծառայել բավականին երկար, քանի որ վնասման դեպքում այն հնարավոր է արագ վերանորոգել ավելացնելով օղակներ։

Սեղմումով գործված և թիթեղներով ծածկված զիրահ բագտար։ Այս տիպի օղազրահը օգտագործվում էր Հնդկաստանում մոնղոլների տիրապետության ժամանակ

Պատմություն խմբագրել

 
Օղազրահ կրող գալ զինվորի արձան

Սկյութների դամբարանադաշտերում գտնված առաջին օղազրահները վերագրվում են մ.թ.ա. 5-րդ դարին։ Էտրուսկների կամ կելտերի պատրաստված օղազրահները վերագրվում են մ. թ. ա. 3-րդ դարին։ Հին հռոմեացիները առաջին անգամ ընդհարվել են օղազրահների հետ, երբ գրավում էին գալական ցեղերին, դեռ նախահանրապետական ժամանակաշրջանում, իսկ ուշ հանրապետական ժամանակաշրջանում օղազրահը հանդիսանում էր լեգեոնների ստանդարտ զրահի միավոր[1]։ Այդ ժամանակներից սկսած օղազրահները օգտագործվել են ընդհուպ մինչև հրազենի տարածումը։

Օղազրահը արևմուտքում խմբագրել

 
Լեհական միջին հեծելազորի օղազրահը և սպառազինությունը, 17-րդ դարի երկրորդ կես

10-րդ դարից սկսած զրահի պահանջարկը ավելացավ, և հետևաբար ավելացավ այդ պահին համեմատաբար էժան օղազրահների պահանջարկը։ 13-րդ դարում Եվրոպայում օղազրահը ավելի ամրացնում էին լայն ուսադիր մետաղյա թիթեղներով, իսկ հաջորդ դարում արդեն հայտնվեցին ամբողջական կուրծքը ծածկող մետաղական թիթեղներ, կիրասների նախատիպեր։

Օղազրահի օգտագործումը որպես մարտիկների զրահ ռազմի դաշտում լայնորեն տարածված էր Երկաթի դարում և Միջնադարում, մինչև 16-րդ և 17-րդ դարերը, երբ աստիճանաբար սկսեց դուրս գալ օգտագործումից։ Կան վարկածներ, որ Հռոմեական կայսրությունը առաջին անգամ հանդիպել է օղազրահի օգտագործմանը Գալերի հետ պատերազմների ժամանակ Նախաալպիական Գալիայում, այսօրվա Հյուսիսային Իտալիա[2], սակայն օղազրահի տարբեր դրսեևորումներ օգտագործվում էին դեռևս Էտրուսկների կողմից։ Հռոմեական բանակը ընդունեց այս տեխնոլոգիան լորիկա համատայի տեսքով, որը կիրառվում էր որպես հիմնական տեսակի զրահ կայսերական ժամանակաշրջանում։

 
Բայոյի գոբելենի հատված, որտեղ պատկերված են նորման և Անգլո-սաքս զինվորներ օղազրահով։ Հետին պլանում մահացածի վրայից հաուբերկի հանելու պահն է պատկերված։

Արևմտյան կայսրության անկումից հետո, թիթեղավոր զրահ պատրաստման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները հիմնականում անհետացան։ Փաստորեն օղազրահը դարձավ հիմնական զրահը որը օգտագործվում էր[3][4][5][6]։ Այն փաստացի չափազանց թանկարժեք ապրանք էր, քանի որ հումքը թանկ էր, իսկ պատրաստելու համար անհրաժեշտ էր չափազանց շատ ժամանակ։ Այդ իսկ պատճառով սովորաբար մահացած զինվորների վրայից զրահը հանվում և վաճառվում էր։ Ժամանակի հետ օղազրահը տարածում գտավ գրեթե բոլոր զինյալների մոտ։ Սակայն մարտավարության և զենքերի զարգացման հետ միասին օղազրահը աստիճանաբար վերածվեց երկրորդական զրահի, քանի որ արդեն չէր ապահովում համապատասխան պաշտպանություն։

Արդեն 14-րդ դարում թիթեղավոր զրահը լայնորեն օգտագործվում էր օղազրահի ամրացման համար։ Արդյունքում այն հիմնականում փոխարինեց օղազրահին, քանի որ այն ապահովում էր ավելի լավ պաշտպանություն աղեղնազենի նետերից, գուրզերից և ծանր հեծելազորի հարձակումներից։ Այնուամնեայնիվ օղազրահը դեռևս լայնորեն կիրառվում էր զինվորների կողմից բրիգանտինների և գամբեսոնների հետ համատեղ։ Այս երեք տեսակի զրահները կազմում էին այն ժամանակների զինվորների հիմնական զրահատեսակները, դրանցից ամենաթանկը իհարկե օղազրահն էր։ Երբեմն օղազրահը ավելի թանկ էր քան թիթեղավոր զրահը[7]։

Ուշ 19-րդ և վաղ 20-րդ դարերում օղազրահը օգտագործվում էր որպես հումք զրահաբաճկոնների արտադրության համար, օրինակ Wilkinson Sword կազմակերպության կողմից[8][9]։ Օգտագործման արդյունքները ոչ բավարար էին, Եգիպտոսի Իսմաիլ փաշայի "Երկաթե մարդկանց" ջոկատը[10] կրում էր Վիլկինսոն կազմակերպության զրահաբաճկոններ, որոնք պատրաստված էին կտրված օղակներից, որոնք կոտրվում էին, երբ գնդակը խոցում էր բաճկոնը, ապա դրանց մասնիկները ավելացնում էին գնդակի հասցրած վնասը[11]։ Նրանց հակառակորդ սուդանցիների զորքերը կրում էին գմաված օղազրահ, որը չուներ այդ խնդիրը, սակայն միևնույն է արդյունավետ չէր պաշտպանում բրիտանական հրացանների կրակից[12]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Wilkinson Sword-ը սկսեց կիրառել թերթավոր զրահ։ Նույն ժամանակներում Բրիտանական հետևակի կապիտան Կռուզը նախագծեց օղազրահից պատրաստված շղարշներ, որոնք ավելացվում էին սաղավարտներին և պաշտպանում զինվորների դեմքը, այս նորարարությունը զինվորների կողմից մերժվեց, չնայած որ ապացուցված կերպով պաշտպանում էր 100 գրամանոց բեկորից մոտ 90 մետր հեռավորությունից արձակված։

Օղազրահը Արևելքում խմբագրել

 
Տիբեթյան զինվոր օղազրահով, որի վրա ավելացված են լրացուցիչ թիթեղներ։

Օղազրահը բերվել է Միջին Արևելք և Ասիա Հռոմեացիների կողմից, և ընդունվել է Սասանյան Պարսկաստանում սկսած մ. թ. 3-րդ դարից, որտեղ այն արդեն իսկ օգտագործվող թերթավոր և թեփուկավոր զրահներին օժանդակ զրահ։ Օղազրահը լայնորեն կիրառվում էր որպես ձիերի զրահ կատաֆրակտոսների և ծանր հեծելազորի մոտ, ինչպես նաև որպես զինվորների զրահ։ Ասիական օղազրահը հիմանկանում ավելի թեթև էր քան դրա եվրոպական տարբերակը։ Երբեմն օղազրահի օզակների վրա գամում էին կրոնական սիմվոլներ, որպես պատրաստողի նշան, ինչպես նաև հավելյալ պաշտպանություն ապահովելու համար[13]։ Օղազրահը հիշատակվում է նաև Ղուրանու, որպես Ալլահի նվեր Դավթին՝

21:80 Դա Մենք էինք, ով ուսուցեց նրան պատրաստել օղազրահե բաճկոններ իր համար, պաշտպանելու ձեզ միմյանց դաժանությունից, շնորհակալ կլինե՞ք արդոք դուք.

Միջին Արևելքից օղազրահը արագորեն տարածվեց դեպի հյուսիս-արևելք Կենտրոնական Ասիայում Սողդիանայում և հարավ դեպի Հնդկաստան։ Մոնղոլների զորքերում օղազրահը լայնորեն չէր օգտագործվում նրա ծանրության և սպասարկման բարդության պատճառով։ Հնդկաստանում օղազրահը օգտագործվում էր հիմնականում տեղ-տեղ մետաղական թիթեղներով պատված։

Օսմանյան Կայսրությունը լայնորեն օգտագործում էր օղազրահը և մինչև 18-րդ դարը այն հանդիսանում էր բանակի հիմնական զրահի տեսակը հեծելազորի և ընտրյալ միավորումների (Ենիչերիներ) մոտ։ Օսմանական կայսրությունը տարածեց օղազրահը Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ այն ընդունվեց կիրառման Մամլուքների կողմից Եգիպտոսում և Սուդանում, որտեղ այն արտադրվում էր մինչև վաղ 20-րդ դարը։

Օղազրահը հայտնվել է Չինաստանում 718 թվականին, երբ նրանց Կենտրոնական Ասիայի զինակիցները նվիրաբերեցին Տանգ կայսերը «միացված զրահե» վերնաշապիկ, որը ենթադրաբար օղազրահ էր։ Չինաստանը առաջին անգամ հանդիպել է այս տիպի զրահի 384 թվականին, երբ նրանց Կուչի ցեղի զինակիցները եկան այնտեղ կրելով «զրահով, որը նման էր շղթաների»։ Այդ ժամանակներից Չինաստան օղազրահը ներկրվում էր, բայց լայնորեն չէր արտադրվում։ Սա միակ ռազմական իրն էր, որը Չինացիք ներկրում էին արտասահմանից։

Կորեա օղազրահը մի փոքր ավելի ուշ է եկել և այնտեղ այն հանդիսանում էր կայսեր պահակախմբի և գեներալների զրահ։

 
Ճապոնական սամուրայի զրահ կամ կուսարի գուսոկու, Էդոյի ժամանակաշրջան

14-րդ դարում Ճապոնիայում հայտնագործվեց օղազրահի սեփական տեսակ - «կուսարին»[14], որը տարբերվում է իր կառուցվածքով և գործվածքով Եվրոպայում և Արևելքում հայտնի օղազրահներից։ Այս տեսակը իրենից ներկայացնում է պնդողակներ, կարված կտորի վրա, և լրացուցիչ իրար հետ գործված են մետաղալարե օղակներով երկու պտույտով։ Դասական «միջազգային» օղազրահը, մինչև եվրոպացի ծովագնացների Ճապոնիա այցելությունը, այստեղ հայտնի չէր[15]

Կուսարին օգտագործվում էր որպես սամուրայների զրահ առնվազն սկսած մոնղոլների հարձակման ժամանակներից (1270-ականներ), սակայն հաստատված աղբյուրներից ելնելով Նամբոկուչոյի ժամանակաշրջանից (1336–1392)[16]։

Ժամանակակից կիրառումը խմբագրել

 
Շնաձկերից պաշտպանող արտահագուստ

Օղազրահ այսօր օգտագործվում է տարաբնույթ աշխատանքների ընթացքում պաշտպանելու համար աշխատանքի ընթացքում հնարավոր վտանգներից։

Մսագործները հագնում են մինչև 8 կգ զանգվածով օղազրահով պաշտպանված արտահագուստ որպես տարբեր մեքենաների կտրող մասերից պաշտպանություն[17]։ Ինչպես նաև հաճախակի հագնում են մի ձեռքին հատուկ օղազրահապատ ձեռնոցներ, պաշտպանվելու համար մյուս ձեռքում եղած գործիքից հնարավոր վնասվածքներից։

Փայտահատները նույնպես աշխատանքի ժամանակ օգտագործում են հատուկ օղազրահապատ ձեռնոցներ

Ջրասուզակները կամ կենդանիների խնամքով զբաղվող մասնագետները հաճախակի օգտագործում են օղազրահով պաշտպանված տարաբնույթ արտահագուստ։

Օղազրահը լայնորեն կիրառվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում որպես բեկորներից և հարվածներից պաշտպանող արտահագուստի մաս։

Էլեկտրականության հետ աշխատողները օգտագործում են օղազրահը որպես էլեկտրականությունից պաշտպանություն[18][19]։

Կտորի վրա կարված օղազրահ է կիրառվում որպես փափուկ հիմքով փամփուշտներից պաշտպանող բաճկոններ, սակայն դրանք չեն ապահովում պաշտպանություն դանակի հարվածից։ Այս կարգի պաշտպանություն ապահովող բաճկոնները ունեն նաև մետաղական թիթեղների շերտեր[20]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Տես՝ Օղազրահ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոնոլի Պ. (2001). Հունաստանը և Հռոմը պատերազմներում. Vol. 3. էջ 320. ISBN 5-04-005183-2. {{cite book}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)
  2. Օղազրահ lordsandladies.org կայքում Արխիվացված 2013-01-15 Wayback Machine (անգլ.)
  3. Francis Grose, A Treatise on Ancient Armour and Weapons, London, 1786
  4. Samuel R. Meyrick, A Critical Inquiry into Ancient Armour, as it Existed in Europe, but Particularly in England, from the Norman Conquest to the Reign of King Charles II: with a Glossary of Military Terms of the Middle Ages, (London, 1824
  5. Charles Henry Ashdown, British and Foreign Arms and Armour, (London, 1909
  6. Eugène Emmanuel Viollet-le-duc, Encyclopédie Médiévale and Dictionnaire Raisonne du Mobilier Francais de l'Epoque Carlovingienne a la Renaissance.
  7. Reed Jr., Robert W. "Armour Purchases and Lists from the Howard Household Books", The Journal of the Mail Research Society, Vol. 1. No. 1, July 2003
  8. «Men Who Wear Armour». The Daily Mail. 1886.
  9. Randolph, T.H. (1892). The Wilkinson Sword Catalog. The Wilkinson Sword Co. Ltd. էջ 41.
  10. Google Books Iron Men
  11. Robinson, H. Russel (2002). Oriental Armour. Courier Dover Publications. էջ 85.
  12. Stone, George Cameron (1999). A Glossary of the Construction, Decoration and Use of Arms and Armor: In All Countries and in All Times. Courier Dover Publications. էջ 69.
  13. David G Alexander, Decorated and inscribed mail shirts in the Metropolitan Museum, Waffen- und Kostumkunde 27 (1985), 29–36
  14. A Glossary of the Construction, Decoration and Use of Arms and Armor: In All Countries and in All Times, George Cameron Stone, Courier Dover Publications, 1999 p. 403 (անգլ.)
  15. про Японию по материалам К. С. Носова «Вооружение Самураев» и «Nihon Kachu Seisakuben» by Anthony J. Bryant
  16. Brassey's Book of Body Armor, Robert C. Woosnam-Savage, Anthony Hall, Brassey's, 2002 p.92 (անգլ.)
  17. Schlosser, Eric (1998 թ․ սեպտեմբերի 3). «Fast-Food Nation: Meat and Potatoes». Rolling Stone magazine (USA), Issue 794,. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) (անգլ.)
  18. Douglas, David (director) (2002). Straight Up: Helicopters in Action. Smithsonian Institution's National Air and Space Museum. (անգլ.)
  19. Blake, Terry. «Dr Zeus - Testing of HV Suit w Twin Musical Tesla Coils». Daily Planet Segment 2008. Discovery Channel. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին. (անգլ.)
  20. Illustrated Directory of Special Forces, Ray Bonds, David Miller, Zenith Imprint, 2003 p. 368 (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել