Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալչիկ (այլ կիրառումներ)

Կալչիկ (ուկրաիներեն՝ Кальчик, նախկինում՝ Կալկա), Կալմիուս գետի վտակը, հոսում է Ուկրաինայի Դոնեցկի մարզի տարածքով։ Գետի ափին 1223 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցավ ռուս, և ղփչաղ (պոլովեց) զորքերի առաջին ճակատամարտը թաթար-մոնղոլների դեմ։ Ռուս իշխանների միջև ծագած տարաձայնությունների հետևանքով ռուսական զորքերը, չնայած ցուցաբերած արիությանը, պարտվեցին։

Կալչիկ
Բնութագիր
Երկարություն88
Ավազանի մակերես1263 կմ²
Ավազան1263
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՈւկրաինա
Գետաբերանի տեղակայումԿալմիուս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերMalyy Kal'chyk?
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ԵրկրամասԴոնեցկի մարզ

Կալչիկի երկարությունը 88 կմ է, մակերեսը՝ 1263 կմ2։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 177
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալչիկ (գետ)» հոդվածին։