Բացել գլխավոր ցանկը

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը (անգլ.՝ CONCACAF Gold Cup, իսպ.՝ Copa de Oro de la CONCACAF) հանդիսանում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր տեղական մրցաշարը։ Ոսկե գավաթի խաղարկության հաղթողը ճանաչվում է որպես Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոն և, եթե խաղարկության տարեթիվը չի համընկնում կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության տարվա հետ, ստանում է նրան մասնակցելու իրավունք։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
անգլ.՝ CONCACAF Gold Cup
իսպ.՝ Copa de Oro de la CONCACAF
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
Ֆուտբոլային ասոցիացիա ԿՈՆԿԱԿԱՖ
Հիմնվել է 1963
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ (6-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Մեքսիկա Մեքսիկա (10 տիտղոս)
Պաշտոնական կայք goldcup.org, concacaf.com
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2017

ՊատմությունԽմբագրել

Մինչ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ձևավորումը (1961 թ.) գոյություն ունեին երկու ինքնուրույն կոնֆեդերացիաներ՝ 1938 թ. հիմնված Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (անգլ.՝ North American Football Confederation, NAFC) և 1946 թ. հիմնված Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան (իսպ.՝ Confederación Centroamericana y del Caribe de Fútbol, CCCF), որոնցից յուրաքանչյուրն անց էր կացնում իր առաջնությունը: Այսպես, 1941-1961 թթ. ընթացքում անցկացված CCCF-ի 10 առաջնություններից յոթում հաղթել էր Կոստա Ռիկան, մեկական անգամ՝ Սալվադորը, Պանաման, Հայիթին, իսկ NAFC-ի երկու առաջնություններում էլ (1947 և 1949 թթ.) հաղթել էր Մեքսիկան։

1963 թ. ԿՈՆԱԿԱԿԱՖ-ը Սալվադորում անցկացրեց իր առաջին միասնական մրցաշարը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն (իսպ.՝ Campeonato de Naciones de la CONCACAF) անվան տակ։ Մրցաշարն անց էր կացվում երկու տարին մեկ անգամ։ 1963-1971 թթ. խաղարկությունների արդյունքում երկուական անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Կոստա Ռիկան (1963, 1969 թթ.) և Մեքսիկան (1965, 1971 թթ.), մեկ անգամ էլ՝ Գվատեմալան (1967 թ.)։

1973 թ.-ից սկսած մրցաշարը սկսեց կատարել նաև աշխարհի առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի զոնայի ընտրական մրցաշարի դեր։ Նման նշանակությամբ տեղի ունեցան մրցաշարի ևս 4 խաղարկություններ, ընդ որում 1985 և 1989 թթ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը պաշտոնապես չանցկացվեց, և ընտրական մրցաշարի հաղթողը հայտարարվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոն։ Այդ խաղարկությունների արդյունքում աշխարհի առաջնության ուղեգրեր նվաճեցին չեմպիոններ Հայիթիի (1973 թ.), Մեքսիկայի (1977 թ.), Հոնդուրասի (1981 թ.), Կանադայի (1985 թ.), Կոստա Ռիկայի (1989 թ.) և փոխչեմպիոններ Սալվադորի (1981 թ.), Միացյալ Նահանգների (1989 թ.) հավաքականները։

1991 թ. առաջնությունը վերածնվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Մրցաշարի նորագույն պատմության 13 մրցաշրջանները անց կացան Մեքսիկայի և Միացյալ Նահանգների վիթխարի առավելությամբ, որոնք նվաճեցին համապատասխանաբար յոթ (1993, 1996, 1998, 2003, 2009, 2011, 2015 թթ.) և հինգ (1991, 2002, 2005, 2007, 2013 թթ.) չեմպիոնական տիտղոսներ, և միայն մեկ անգամ մրցաշարում հաղթեց մեկ այլ թիմ՝ 2000 թ. Կանադան։ Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգներում (1993 և 2003 թթ., Մեքսիկայի հետ համատեղ) անց են կացվել ոսկե գավաթի բոլոր խաղարկությունները։ Հետաքրքրական է նաև, որ 1996-2005 թ. խաղարկություններին մասնակցեցին հյուր-թիմեր Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Ասիայից:

Ձևաչափ և որակավորումԽմբագրել

Եզրափակիչ մրցաշարին մասնակցում է 12 հավաքական։ 2005 թ.-ից գործող ձևաչափի համաձայն չորսական հավաքականներից կազմված երեք խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև երրորդ տեղ զբաղեցրած թիմերից երկու լավագույնները, պայքարը շարունակում են փլեյ-օֆֆում, որը սկսվում է քառորդ եզրափակիչներից։ Երրորդ տեղի համար հանդիպում չի անցկացվում և կիսաեզրափակչում դուրս մնացած թիմերը կիսում են երրորդ տեղը։

Հյուսիսամերիկյան զոնայից ավտոմատ կերպով որակավորվում են երեք հավաքականներն էլ։

Կենտրոնամերիկյան զոնայում չորս ուղեգրեր են խաղարկվում կենտրոնամերիկյան գավաթի արդյունքներով։

Կարիբյան զոնայում չորս ուղեգրեր են խաղարկվում կարիբյան գավաթի արդյունքներով։

Եվս մեկ ուղեգիր խաղարկում են կենտրոնամերիկյան գավաթում 5-րդ տեղ և կարիբյան գավաթում 5-րդ տեղ զբաղեցրած հավաքականները։

Խաղարկությունների արդյունքներԽմբագրել

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն
Տարի Անցկացման վայրը Մրցաշարային աղյուսակ
Չեմպիոն Փոխչեմպիոն Երրորդ տեղ Չորրորդ տեղ
1963
Մանրամասն
  Սալվադոր  
Կոստա Ռիկա
 
Սալվադոր
 
Հոլանդական Անտիլներ
 
Հոնդուրաս
1965
Մանրամասն
  Գվատեմալա  
Մեքսիկա
 
Գվատեմալա
 
Կոստա Ռիկա
 
Սալվադոր
1967
Մանրամասն
  Հոնդուրաս  
Գվատեմալա
 
Մեքսիկա
 
Հոնդուրաս
 
Տրինիդադ և Տոբագո
1969
Մանրամասն
  Տրինիդադ և Տոբագո  
Կոստա Ռիկա
 
Գվատեմալա
 
Հոլանդական Անտիլներ
 
Մեքսիկա
1971
Մանրամասն
  Կոստա Ռիկա  
Մեքսիկա
 
Հայիթի
 
Կոստա Ռիկա
 
Կուբա
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում
1973
Մանրամասն
  Հայիթի  
Հայիթի
 
Տրինիդադ և Տոբագո
 
Մեքսիկա
 
Հոնդուրաս
1977
Մանրամասն
  Մեքսիկա  
Մեքսիկա
 
Հայիթի
 
Սալվադոր
 
Կանադա
1981
Մանրամասն
  Հոնդուրաս  
Հոնդուրաս
 
Սալվադոր
 
Մեքսիկա
 
Կանադա
1985
Մանրամասն
ԿՈՆԿԱԿԱՖ, առանց
ֆիքսված մրցավայրի
 
Կանադա
 
Հոնդուրաս
 
Կոստա Ռիկա
 
Սալվադոր
1989
Մանրամասն
ԿՈՆԿԱԿԱՖ, առանց
ֆիքսված մրցավայրի
 
Կոստա Ռիկա
 
Միացյալ Նահանգներ
 
Տրինիդադ և Տոբագո
 
Գվատեմալա
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
Տարի Անցկացման վայրը Եզրափակիչ Հանդիպում երրորդ տեղ տեղի համար
Չեմպիոն Հաշիվը Փոխչեմպիոն Երրորդ տեղ Հաշիվը Չորրորդ տեղ
1991
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ  
Միացյալ Նահանգներ
0 : 0 ԼԺՀ
4 : 3 ՀՏՀ
 
Հոնդուրաս
 
Մեքսիկա
2 : 0  
Կոստա Ռիկա
1993
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ
  Մեքսիկա
 
Մեքսիկա
4 : 0  
Միացյալ Նահանգներ
  Կոստա Ռիկա
  Ճամայկա
1 : 1 ԼԺՀ թիմերը կիսել են երրորդ տեղը
1996
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ  
Մեքսիկա
2 : 0  
Բրազիլիա
 
Միացյալ Նահանգներ
3 : 0  
Գվատեմալա
1998
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ  
Մեքսիկա
1 : 0  
Միացյալ Նահանգներ
 
Բրազիլիա
1 : 0  
Ճամայկա
2000
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ  
Կանադա
2 : 0  
Կոլումբիա
  Տրինիդադ և Տոբագո
  Պերու
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2002
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ  
Միացյալ Նահանգներ
2 : 0  
Կոստա Ռիկա
 
Կանադա
2 : 0  
Հարավային Կորեա
2003
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ
  Մեքսիկա
 
Մեքսիկա
1 : 0 ԼԺՀ  
Բրազիլիա
 
Միացյալ Նահանգներ
3 : 2  
Կոստա Ռիկա
2005
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ  
Միացյալ Նահանգներ
0 : 0 ԼԺՀ
3 : 1 ՀՏՀ
 
Պանամա
  Հոնդուրաս
  Կոլումբիա
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2007
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ  
Միացյալ Նահանգներ
2 : 1  
Մեքսիկա
  Կանադա
  Գվադելուպա
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2009
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ  
Մեքսիկա
5 : 0  
Միացյալ Նահանգներ
  Հոնդուրաս
  Կոստա Ռիկա
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2011
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ  
Մեքսիկա
4 : 2  
Միացյալ Նահանգներ
  Պանամա
  Հոնդուրաս
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2013
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ  
Միացյալ Նահանգներ
1 : 0  
Պանամա
  Մեքսիկա
  Հոնդուրաս
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2015
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ
  Կանադա
 
Մեքսիկա
3 : 1  
Ճամայկա
 
Պանամա
1 : 1 ԼԺՀ
3 : 2 ՀՏՀ
 
Միացյալ Նահանգներ
2017
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ  
Միացյալ Նահանգներ
2 : 1  
Ճամայկա
  Մեքսիկա
  Կոստա Ռիկա
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2019
Մանրամասն
  Միացյալ Նահանգներ
  Կոստա Ռիկա
  Ճամայկա
  Հայիթի
  Ճամայկա
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը

Շեղատառով նշված են մրցաշարին հրավիրված թիմերը այլ կոնֆեդերացիաներից:

Թիմերի տիտղոսներԽմբագրել

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու մայրցամաքային առաջնության բոլոր խաղարկությունների արդյունքում մրցանակային տեղեր են զբաղեցրել 16 ազգային հավաքականներ, ընդ որում ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ժամանակաշրջանի մրցանակակիրների թիվը 10 է, իսկ ոսկե գավաթի խաղարկության ժամանակաշրջանում մրցանակային տեղեր զբաղեցրել են 12 հավաքականներ։ Չեմպիոնական տիտղոսների թվով միանձնյա առաջատար դիրքում է Մեքսիկայի հավաքականը (տասը տիտղոսը)։ Նրան են հաջորդում Միացյալ Նահանգները և Կոստա Ռիկան (համապատասխանաբար վեց և երեք տիտղոս)։ Հետաքրքրական է, որ մրցաշարի նորագույն շրջանի 14 խաղարկությունների (1991-2017 թթ.) եզրափակիչներին ամենից շատ մասնակցել է Միացյալ Նահանգները՝ տասը անգամ, իսկ Մեքսիկան՝ ութ անգամ. այսուհանդերձ վերջինս ոսկե գավաթի մեկ չեմպիոնական տիտղոս ավելի է նվաճել։

Թիմ Չեմպիոն Փոխչեմպիոն Երրորդ տեղ
  Մեքսիկա 10 (1965, 1971, 1977, 1993, 1996, 1998, 2003, 2009, 2011, 2015) 2 (1967, 2007) 5 (1973, 1981, 1991, 2013*, 2017*)
  Միացյալ Նահանգներ 6 (1991, 2002, 2005, 2007, 2013, 2017) 5 (1989, 1993, 1998, 2009, 2011) 2 (1996, 2003)
  Կոստա Ռիկա 3 (1963, 1969, 1989) 1 (2002) 6 (1965, 1971, 1985, 1993, 2009*, 2017*)
  Կանադա 2 (1985, 2000) 2 (2002, 2007*)
  Հոնդուրաս 1 (1981) 2 (1985, 1991) 5 (1967, 2005*, 2009*, 2011*, 2013*)
  Գվատեմալա 1 (1967) 2 (1965, 1969)
  Հայիթի 1 (1973) 2 (1971, 1977)
  Պանամա 2 (2005, 2013) 2 (2011*, 2015)
  Ճամայկա 2 (2015, 2017) 1 (1993)
  Բրազիլիա 2 (1996, 2003) 1 (1998)
  Սալվադոր 2 (1963, 1981) 1 (1977)
  Տրինիդադ և Տոբագո 1 (1973) 2 (1989, 2000*)
  Կոլումբիա 1 (2000) 1 (2005*)
  Կյուրասաո[1] 2 (1963, 1969)
  Գվադելուպա 1 (2007*)
  Պերու 1 (2000*)

Երրորդ տեղի համար հանդիպումն ավարտվեց թիմերի միջև ոչ ոքիով, և նրանք կիսեցին երրորդ տեղը:
* Երրորդ տեղի համար հանդիպում տեղի չի ունեցել, և թիմերը կիսեցին երրորդ տեղը:
Շեղատառով նշված են մրցաշարին հրավիրված թիմերը այլ կոնֆեդերացիաներից:

Թիմերի մասնակցություններԽմբագրել

ԿՈՆԿԱԿԱՖ-ի մայրցամաքային առաջնության եզրափակիչ մրցաշարի 25 խաղարկություններին մասնակցել են 29 ազգային հավաքականներ, որոնցից վեցը հանդիսանում են այլ կոնֆեդերացիաների անդամներ։

ՄրցավայրերԽմբագրել

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության և ոսկե գավաթի 19 խաղարկություններ հյուրընկալվել են ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ ութ երկրներում, իսկ մրցաշարի երկու խաղարկություններ (1985 և 1989 թթ.) չեն ունեցել կազմակերպիչ երկիր։ Ընդհանուր առմամբ 1963-2011 թթ. ընթացքում եզրափակիչ մրցաշարի շրջանակներում տեղի ունեցած 389 հանդիպումները անց են կացվել 9 երկրների 42 քաղաքների 48 մարզադաշտերում (որից ԱՄՆ-ում՝ 28 մարզադաշտեր 26 քաղաքներում[2]

Գոլերի հեղինակներԽմբագրել

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության և ոսկե գավաթի 21 խաղարկությունների 389 հանդիպումների արդյունքում խփվել է 1063 գոլ (միջինը ավելի քան 50 գոլ խաղարկությունում)։ Հետաքրքիր է, որ Մեքսիկայի, Կոստա Ռիկայի, Միացյալ Նահանգների և Հոնդուրասի հավաքականների հաշվին ընդհանուր առմամբ գրանցված է մրցաշարի բոլոր գոլերի կեսից ավելին (553 գոլ)։ Պետք է նշել նաև, որ 1967 և 1971 թթ. խաղարկությունների 3 հանդիպումներում 7 գոլերի հեղինակները հայտնի չեն։

Մրցանակներ և նվաճումներԽմբագրել

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությունների արդյունքներով ԿՈՆԿԱԿԱՖ-ը սահմանել է մրցանակներ մրցաշարի լավագույն խաղացողի, լավագույն ռմբարկուի, լավագույն դարպասապահի և «ֆեյր փլեյի» լավագույն ցուցանիշը ունեցող թիմի համար։

ՌեկորդներԽմբագրել

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը և ոսկե գավաթը բնորոշվում է վիճակագրական տվյալների բավական թույլ բազայով, որովհետև հատկապես 1963-1971 թթ. խաղարկությունների տեխնիկական հաշվետվությունները խիստ սահմանափակ են։ Վիճակագրական տվյալների հիման վրա ռեկորդների առանձնացման համար լրացուցիչ ժամանակի արդյունքում ավարտված հանդիպումները հաշված են որպես հաղթանակ և պարտություն, 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում ավարտված հանդիպումները՝ ոչ ոքի։

ԾանոթությունԽմբագրել

  1. Կյուրասաոյի 1963-1973 թթ. մասնակցությունները ԿՈՆԿԱԿԱՖ-ի մայրցամաքային առաջնությանը վերաբերում են նախկին Հոլանդական Անտիլների (Նիդերլանդական Անտիլյան կղզիներ) հավաքականին:
  2. Քաղաքների թվի վերաբերյալ կարող են նշվել այլ տվյալներ` ելնելով այն բանից, որ քաղաքների մի մասը տեղակայված է Լոս Անջելեսի և Նյու Յորքի ագլոմերացիաների սահմաններում:

Արտաքին հղումներԽմբագրել