Գվադելուպայի ֆուտբոլի ազգային հավաքական

Գվադելուպայի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ Գվադելուպան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Գվադելուպայի հավաքականը չի հանդիսանում ՖԻՖԱ-ի անդամ, սակայն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ իրավունք ունի հանդես գալ տարածաշրջանային մրցաշարերում, այդ պատճառով էլ անդամակցում է ԿՈՆԿԱԿԱՖ-ին։ Վերահսկվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բաժանմունքի՝ Գվադելուպայի ֆուտբոլային լիգայի կողմից։

Գվադելուպայի ֆուտբոլի ազգային հավաքական
ՄականունLes Gwada Boys
ՄիությունԳվադելուպայի ֆուտբոլային լիգա
ԿոնֆեդերացիաԿՈՆԿԱԿԱՖ
Գլխավոր մարզիչՌոժե Սանյո
Թիմի ավագՍտեֆան Օվրե
ՖԻՖԱ կոդGPE
ՖԻՖԱ դասակարգում(ՖԻՖԱ-ի անդամ չէ)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Մարտինիկա Մարտինիկա 6 – 0 Գվադելուպա Գվադելուպա
(Մարտինիկա; 1934)
Ամենախոշոր հաղթանակ
Գվադելուպա Գվադելուպա 13 – 0 Սեն Պիեռ և Միքելոն Սեն Պիեռ և Միքելոն
(Վերսալ, Ֆրանսիա; Սեպտեմբեր 22, 2012)
Ամենախոշոր պարտություն
Մարտինիկա Մարտինիկա 8 – 2 Գվադելուպա Գվադելուպա
(Մարտինիկա; 1934)
Մարտինիկա Մարտինիկա 6 – 0 Գվադելուպա Գվադելուպա
(Մարտինիկա; 1975)
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
Մասնակցություն3 (Առաջինը՝ 2007)
Ամենալավ արդյունքԿիսաեզրափակիչ (2007)

ԿՈՆԿԱԿԱՖ-ի հատուկ կանոնակարգով գվադելուպական արմատներ ունեցող ֆրանսիացի ֆուտբոլիստները կարող են հանդես գալ Գվադելուպայի հավաքականի կազմում միայն այն դեպքում, եթե վերջին հինգ տարիների ընթացքում հանդես չեն եկել Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Գվադելուպայի հավաքականի կազմում հանդես եկած ֆուտբոլիստները չունեն խոչընդոտներ Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես գալու համար։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթԽմբագրել

  • 1991-1996 - չի որակավորվել
  • 1998 - չի խաղացել
  • 2000-2005 - չի որակավորվել
  • 2007 - 3-րդ/4-րդ տեղ
  • 2009 - քառորդ եզրափակիչ
  • 2011 - խմբային փուլ

Գվադելուպական ծագմամբ ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստներԽմբագրել

Շեղատառով նշված են Գվադելուպայի հավաքականի կազմում հանդես եկած ֆուտբոլիստները

Արտաքին հղումներԽմբագրել