ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2002
2002 թ. հունվարի 18-ից մինչև փետրվարի 2-ը ԱՄՆ-ում անցկացվեց հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնության` ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի վեցերորդ խաղարկությունը։ Հանդիպումները տեղի ունեցան Լոս Անջելեսի արվարձան Փասադենայում և Մայամիում։ Ըստ մրցաշարի ձևաչափի` երեքական հավաքականներից կազմված չորս խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը շարունակում էին փլեյ-օֆֆում, որը սկսվում էր քառորդ եզրափակիչներից։ Անց էր կացվելու նաև հանդիպում երրորդ տեղի համար։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 2003 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Այս անգամ մրցաշարին հրավիրվեցին երկու հյուր-թիմեր, որոնք էին Էկվադորը և Հարավային Կորեան։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2002 CONCACAF Gold Cup 2002 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Միացյալ Նահանգներ |
Քաղաքներ | 2 |
Մարզադաշտեր | 2 |
Մրցաշրջանի ժամկետ | հունվարի 18 — փետրվարի 2 |
Մասնակիցներ | 12 (3 կոնֆեդերացիաներից) |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Միացյալ Նահանգներ |
Փոխչեմպիոն | Կոստա Ռիկա |
Երրորդ տեղ | Կանադա |
Չորրորդ տեղ | Հարավային Կորեա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 402 500 (20 125 խաղում) |
Խաղեր | 20 |
Խփված գոլեր | 39 (1.95 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Բրայան ՄաքԲրայդ (4 գոլ) |
Լավագույն խաղացող | Բրայան ՄաքԲրայդ |
← 2000 2003 → |
Որակավորում
խմբագրելՄասնակիցներ
խմբագրելՀավաքական | Մասնակցությունները | Որակավորման ճանապարհը | |
---|---|---|---|
Հյուսիսամերիկյան զոնա | |||
Միացյալ Նահանգներ | 8-րդ | կազմակերպիչ երկիր | |
Կանադա | 8-րդ | ավտոմատ կերպով | |
Մեքսիկա | 14-րդ | ավտոմատ կերպով | |
Կենտրոնամերիկյան զոնա | |||
Գվատեմալա | 13-րդ | 2001 թ. կենտրոնամերիկյան գավաթի հաղթող | |
Կոստա Ռիկա | 11-րդ | 2001 թ. կենտրոնամերիկյան գավաթում 2-րդ տեղ | |
Սալվադոր | 9-րդ | 2001 թ. կենտրոնամերիկյան գավաթում 3-րդ տեղ | |
Կարիբյան զոնա | |||
Տրինիդադ և Տոբագո | 11-րդ | 2001 թ. կարիբյան գավաթի հաղթող | |
Հայիթի | 9-րդ | 2001 թ. կարիբյան գավաթում 2-րդ տեղ | |
Մարտինիկա | 2-րդ | 2001 թ. կարիբյան գավաթում 3-րդ տեղ | |
Կուբա | 4-րդ | ընտրական անցումային զույգի հաղթող | |
ԿՈՆՄԵԲՈԼ | |||
Էկվադոր | 1-ին | հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից | |
ԱՖԿ | |||
Հարավային Կորեա | 2-րդ | հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից |
Մրցավայրեր
խմբագրելՓասադենա | Մայամի | |
Ռոուզ Բոուլ մարզադաշտ | Օրանժ Բոուլ մարզադաշտ | |
անգլ.՝ Rose Bowl | անգլ.՝ Orange Bowl | |
93 000 նստատեղ | 74 000 նստատեղ | |
Մրցաշարի ընթացքը
խմբագրելԽմբային փուլ
խմբագրելA խմբում փլեյ-օֆֆի ուղեգրեր ձեռք բերեցին Մեքսիկայի և Սալվադորի հավաքականները, իսկ խմբում երրորդ տեղը գրաված Գվատեմալան հետ դուրս մնաց հետագա պայքարից։
B խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Միացյալ Նահանգների ազգային թիմը։ Այս խմբում ընդգրկված Հարավային Կորեայի ու Կուբայի հավաքականները վաստակեցին 1-ական միավոր, և միայն գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ ուղեգրին արժանացան հարավկորեացիները։
C խմբում առաջին տեղը գրավեց Կոստա Ռիկան՝ 2։0 հաշվով հաղթելով Մարտինիկային և 1։1 հաշվով ոչ ոքի խաղալով Տրինիդադ և Տոբագոյի հետ։ Քառորդ եզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեցին մարտինիկացիները՝ նվազագույն 1։0 հաշվով առավելության հասնելով տրինիդադցիների նկատմամբ։
D խմբում ընդգրկված Կանադայի, Հայիթիի և Էկվադորի հավաքականները վաստակեցին 3-ական միավոր՝ ունենալով խփած և բաց թողած գոլերի հավասար ցուցանիշներ, քանի որ թիմերից յուրաքանչյուրը 2։0 հաշվով մեկական անգամ հաղթել էր և պարտվել։ Արդյունքում փլեյ-օֆֆ դուրս եկան կանադացիներն ու հայիթցիները[1]։
Փլեյ-օֆֆ
խմբագրելՔառերդ եզրափակչի առաջին հանդիպումն Կոստա Ռիկայի և Հայիթիի միջև. հանդիպումն ավարտվեց կոստառիկացիների օգտին 2։1 հաշվով՝ լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ։ Հաջորդ հանդիպման հիմնական ժամանակում կրկին գրանցվեց 1։1 հաշիվը, և նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում սակայն գոլ չգրանցվեց։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով Կանադայի հավաքականը հաղթեց Մարտինիկային։ Հաջորդ հանդիպման արդյունքում պարտություն կրեց զույգի ֆավորիտը. հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով Մեքսիկայի հավաքականը զիջեց մրցաշարին հրավիրված Հարավային Կորեայի ազգային թիմին։ Քառերդ եզրափակչի վերջին խաղում մրցաշարի կազմակերպիչ Միացյալ Նահանգների հավաքականը 4։0 հաշվով ջախջախեց Սալվադորին։
Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմեցին Կոստա Ռիկայի և Հարավային Կորեայի հավաքականները. կոստառիկացիները 3։1 հաշվով վստահորեն առավելության հասան հարավկորեացիների նկատմամբ։ Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմեցին աշխարհագրական հարևաններ Միացյալ Նահանգները և Կանադան. այստեղ հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ բախտը ժպտաց ամերիկացիներին։ Պարտվողները անց էին կացնելու հանդիպում երրորդ տեղի համար։ Այս հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով. կանադացիները տարան հարավկորեացիներ նկատմամբ՝ եզրափակելով մրցանակային եռյակը։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի եզրափակչին առաջին մասնակցությունն էր ունենալու Կոստա Ռիկայի ազգային թիմը, իսկ Միացյալ Նահանգները եզրափակիչ էին հասել արդեն չորրորդ անգամ։ Դիմակայության արդյունքում կազմակերպիչ երկրի ներկայացուցիչները առավելության հասան 2։0 հաշվով։ Այսպիսով, ամերիկացիները նվաճեցին ամերիկյան ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ «ոսկե գավաթը»։ Միացյալ Նահանգների հավաքականն ստացավ նաև 2003 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու հնարավորություն։
Հանդիպումներ
խմբագրելԽմբային փուլ
խմբագրելԽումբ A
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Մեքսիկա | 2 | 2 | 0 | 0 | 4 | 1 | +3 | 6 |
2 | Սալվադոր | 2 | 1 | 0 | 1 | 1 | 1 | 0 | 3 |
3 | Գվատեմալա | 2 | 0 | 0 | 2 | 1 | 4 | -3 | 0 |
Հանդիպումների արդյունքները
19 հունվարի 13:00 UTC-8 |
Սալվադոր | 0 : 1 | Մեքսիկա | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 42 117 Մրցավար՝ Ռոխեր Զամբրանո |
---|---|---|---|---|
Հղում | Խաիր Գարսիա 31'[2] |
21 հունվարի 17:00 UTC-8 |
Մեքսիկա | 3 : 1 | Գվատեմալա | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 31 244 Մրցավար՝ Փիթեր Պրենդերգաստ |
---|---|---|---|---|
Ադոլֆո Բաուտիստա 27' Մարկո Գարսես 38' Կառլոս Օչոա 90+2' |
Հղում | Խուան Կառլոս Պլատա 36' |
23 հունվարի 19:00 UTC-8 |
Գվատեմալա | 0 : 1 | Սալվադոր | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 12 906 Մրցավար՝ Ռոխեր Զամբրանո |
---|---|---|---|---|
Հղում | Սանտոս Կաբրերա 58' |
Խումբ B
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Միացյալ Նահանգներ | 2 | 2 | 0 | 0 | 3 | 1 | +2 | 6 |
2 | Հարավային Կորեա | 2 | 0 | 1 | 1 | 1 | 2 | -1 | 1 |
3 | Կուբա | 2 | 0 | 1 | 1 | 0 | 1 | -1 | 1 |
Հանդիպումների արդյունքները
19 հունվարի 15:00 UTC-8 |
Միացյալ Նահանգներ | 2 : 1 | Հարավային Կորեա | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 42 117 Մրցավար՝ Սամուել Ռիչարդ |
---|---|---|---|---|
Լենդոն Դոնովան 36' ԴաՄարկուս Բիզլի 90+2' |
Հղում | Չհոն Գուկ Սոն 38' (11մ) |
21 հունվարի 15:00 UTC-8 |
Կուբա | 0 : 1 | Միացյալ Նահանգներ | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 31 244 Մրցավար՝ Խոսե Բենինյո Պինեդա |
---|---|---|---|---|
Հղում | Բրայան ՄաքԲրայդ 22' |
23 հունվարի 21:00 UTC-8 |
Հարավային Կորեա | 0 : 0 | Կուբա | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 12 906 Մրցավար՝ Նոել Բինո |
---|---|---|---|---|
Հղում |
Խումբ C
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Կոստա Ռիկա | 2 | 1 | 1 | 0 | 3 | 1 | +2 | 4 |
2 | Մարտինիկա | 2 | 1 | 0 | 1 | 1 | 2 | -1 | 3 |
3 | Տրինիդադ և Տոբագո | 2 | 0 | 1 | 1 | 1 | 2 | -1 | 1 |
Հանդիպումների արդյունքները
18 հունվարի 19:00 UTC-5 |
Մարտինիկա | 0 : 2 | Կոստա Ռիկա | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 14 508 Մրցավար՝ Խիլբերտո Ալկալա |
---|---|---|---|---|
Հղում | Էռնան Մեդֆորդ 38' Ռոլանդո Ֆոնսեկա 55' |
20 հունվարի 15:00 UTC-5 |
Կոստա Ռիկա | 1 : 1 | Տրինիդադ և Տոբագո | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 12 253 Մրցավար՝ Բրայան Հոլ |
---|---|---|---|---|
Ռոլանդո Ֆոնսեկա 56' | Հղում | Ստերն Ջոն 90+3' |
22 հունվարի 19:00 UTC-5 |
Տրինիդադ և Տոբագո | 0 : 1 | Մարտինիկա | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 3 827 Մրցավար՝ Ռոդոլֆո Սիբրիան |
---|---|---|---|---|
Հղում | Պատրիկ Պերսին 51' |
Խումբ D
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Կանադա[1] | 2 | 1 | 0 | 1 | 2 | 2 | 0 | 3 |
2 | Հայիթի[1] | 2 | 1 | 0 | 1 | 2 | 2 | 0 | 3 |
3 | Էկվադոր[1] | 2 | 1 | 0 | 1 | 2 | 2 | 0 | 3 |
Հանդիպումների արդյունքները
18 հունվարի 21:00 UTC-5 |
Հայիթի | 0 : 2 | Կանադա | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 14 508 Մրցավար՝ Ռոբերտո Մորենո |
---|---|---|---|---|
Հղում | Քևին ՄաքՔենա 28', 48' |
20 հունվարի 17:00 UTC-5 |
Էկվադոր | 0 : 2 | Հայիթի | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 12 253 Մրցավար՝ Կառլոս Բատրես |
---|---|---|---|---|
Հղում | Էդիսոն Մենդես 6' (ի.գ.) Շառլ Ալերթ 44' |
22 հունվարի 21:00 UTC-5 |
Կանադա | 0 : 2 | Էկվադոր | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 3 827 Մրցավար՝ Բրայան Հոլ |
---|---|---|---|---|
Հղում | Ալեքս Ագինագա 88', 90+3' |
Փլեյ-օֆֆ
խմբագրելՔառորդ եզրափակիչ | Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||||
27 հունվարի - Փասադենա (ԼԺՀ / ՀՏՀ) | ||||||||||
Մեքսիկա | 0 / 2 | |||||||||
30 փետրվարի - Փասադենա | ||||||||||
Հարավային Կորեա | 0 / 4 | |||||||||
Հարավային Կորեա | 1 | |||||||||
26 հունվարի – Մայամի (ԼԺՀ) | ||||||||||
Կոստա Ռիկա | 3 | |||||||||
Կոստա Ռիկա | 2 | |||||||||
2 փետրվարի – Փասադենա | ||||||||||
Հայիթի | 1 | |||||||||
Կոստա Ռիկա | 0 | |||||||||
27 հունվարի - Փասադենա | ||||||||||
Միացյալ Նահանգներ | 2 | |||||||||
Միացյալ Նահանգներ | 4 | |||||||||
30 փետրվարի - Փասադենա (ԼԺՀ / ՀՏՀ) | ||||||||||
Սալվադոր | 0 | |||||||||
Միացյալ Նահանգներ | 0 / 4 | Հանդիպում 3-րդ տեղի համար | ||||||||
26 հունվարի – Մայամի (ԼԺՀ / ՀՏՀ) | 2 փետրվարի – Փասադենա | |||||||||
Կանադա | 0 / 2 | |||||||||
Կանադա | 1 / 6 | Հարավային Կորեա | 1 | |||||||
Մարտինիկա | 1 / 5 | Կանադա | 2 | |||||||
Քառորդ եզրափակիչ հանդիպումներ
խմբագրել26 հունվարի 15:00 UTC-5 |
Կոստա Ռիկա | 2 : 1 ԼԺՀ (1:1) | Հայիթի | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 14 823 Մրցավար՝ Խիլբերտո Ալկալա |
---|---|---|---|---|
Վալտեր Սենտենո 2' Ռոնալդ Գոմես 97' |
Հղում | Գոլման Պիեռ 62' |
26 հունվարի 17:30 UTC-5 |
Կանադա | 1 : 1 ԼԺՀ (1:1) | Մարտինիկա | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 14 823 Մրցավար՝ Կառլոս Բատրես |
---|---|---|---|---|
Քևին ՄաքՔենա 73' | 6 : 5 ՀՏՀ Հղում |
Մարկ Ռոջերս 63' (ի.գ.) |
27 հունվարի 12:00 UTC-8 |
Մեքսիկա | 0 : 0 ԼԺՀ 2 : 4 ՀՏՀ |
Հարավային Կորեա | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 31 628 Մրցավար՝ Խոսե Բենինյո Պինեդա |
---|---|---|---|---|
Հղում |
27 հունվարի 14:30 UTC-8 |
Միացյալ Նահանգներ | 4 : 0 | Սալվադոր | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 31 628 Մրցավար՝ Սամուել Ռիչարդ |
---|---|---|---|---|
Բրայան ՄաքԲրայդ 9', 11', 21' Անտե Ռազով 72' |
Հղում |
Կիսաեզրափակիչ հանդիպումներ
խմբագրել30 հունվարի 18:00 UTC-8 |
Հարավային Կորեա | 1 : 3 | Կոստա Ռիկա | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 7 241 Մրցավար՝ Ռոդոլֆո Սիբրիան |
---|---|---|---|---|
Ջին Չհոլ Չոյ 81' | Հղում | Ռոնալդ Գոմես 44' Պաուլո Վանչոպե 77', 82' |
30 հունվարի 20:30 UTC-8 |
Միացյալ Նահանգներ | 0 : 0 ԼԺՀ 4 : 2 ՀՏՀ |
Կանադա | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 7 241 Մրցավար՝ Փիթեր Պրենդերգաստ |
---|---|---|---|---|
Հղում |
Հանդիպում 3-րդ տեղի համար
խմբագրել2 փետրվարի 10:00 UTC-8 |
Հարավային Կորեա | 1 : 2 | Կանադա | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 14 432 Մրցավար՝ Նոել Բինո |
---|---|---|---|---|
Դո Հուն Կիմ 15'[3] | Հղում | Դո Հուն Կիմ 34' (ի.գ.) Դուեյն Դե Ռոզարիո 35' |
Եզրափակիչ
խմբագրել2 փետրվարի 12:00 UTC-8 |
Կոստա Ռիկա | 0 : 2 | Միացյալ Նահանգներ | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 14 432 Մրցավար՝ Կառլոս Բատրես |
---|---|---|---|---|
Հղում | Ջոշ Վոլֆ 37' Ջեֆ Էյգուս 63' |
2002 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն |
---|
Միացյալ Նահանգներ Երկրորդ տիտղոսը |
Գոլերի հեղինակները
խմբագրել
4 գոլ` |
3 գոլ` |
2 գոլ` |
1 գոլ` |
Խուան Կառլոս Պլատա |
Ջին Չհոլ Չոյ |
ԴաՄարկուս Բիզլի |
1 ինքնագոլ` |
Մրցանակներ և նվաճումներ
խմբագրելՄրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը հարձակվող Բրայան ՄաքԲրայդը։ Որպես մրցաշարի լավագույն ռմբարկու նա նաև ստացավ «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Լարս Հիրշվելդը[4]։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց Կոստա Ռիկայի հավաքականին։
Մրցաշարի խորհրդանշանական հավաքականը | |||
---|---|---|---|
Դարպասապահներ | Պաշտպաններ | Կիսապաշտպաններ | Հարձակվողներ |
Օդելին Մոլինա | Լուիս Մարին Ջեֆ Էյգուս Ջեյսոն դը Վոս |
Լուիս Սոսա Մաուրիսիո Սոլիս Նամ Իլ Կիմ Ռոնալդ Գոմես |
Լենդոն Դոնովան Բրայան ՄաքԲրայդ Քևին ՄաքՔենա |
Շակա Հիսլոպ | Լյուդովիկ Միրանդ Պիեռ Բրունի |
Սանտոս Կաբրերա Ալեքս Ագինագա |
Ռոնալդ Սերիտոս Խուան Կառլոս Պլատա |
Մրցաշարային աղյուսակ
խմբագրելԹիմ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Միացյալ Նահանգներ | 5 | 4 | 1 | 0 | 9 | 1 | +8 | 13 |
2 | Կոստա Ռիկա | 5 | 3 | 1 | 1 | 8 | 5 | +3 | 10 |
3 | Կանադա | 5 | 2 | 2 | 1 | 5 | 4 | +1 | 8 |
4 | Հարավային Կորեա | 5 | 0 | 2 | 3 | 3 | 7 | -4 | 2 |
5-8 | Մեքսիկա | 3 | 2 | 1 | 0 | 4 | 1 | +3 | 7 |
Մարտինիկա | 3 | 1 | 1 | 1 | 2 | 3 | -1 | 4 | |
Հայիթի | 3 | 1 | 0 | 2 | 3 | 4 | -1 | 3 | |
Սալվադոր | 3 | 1 | 0 | 2 | 1 | 5 | -4 | 3 | |
9-12 | Էկվադոր | 2 | 1 | 0 | 1 | 2 | 2 | 0 | 3 |
Տրինիդադ և Տոբագո | 2 | 0 | 1 | 1 | 1 | 2 | -1 | 1 | |
Կուբա | 2 | 0 | 1 | 1 | 0 | 1 | -1 | 1 | |
Գվատեմալա | 2 | 0 | 0 | 2 | 1 | 4 | -3 | 0 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Թիմերի դասավորությունը խմբում վճռվեց վիճակահանությամբ։ ₪(չաշխատող հղում)
- ↑ Հանդիպման վերաբերյալ ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական հաշվետվությունում որպես գոլի հեղինակ նշված է Գարսիա Կոնտրերասը, որը սակայն ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի 2002 թ. խաղարկությանը չի մասնակցել։ Ըստ RSSSF-ի և մյուս աղբյուրների` գոլը խփել է Գարսիան։ 1, 2
- ↑ Հանդիպման վերաբերյալ ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական հաշվետվությունում որպես գոլի հեղինակ նշված է Չոյը։ Ըստ RSSSF-ի և մյուս աղբյուրների` գոլը խփել է հանդիպման ընթացքում նաև ինքնագոլ հեղինակած Կիմը։ 1, 2
- ↑ ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում մրցանակակիրների ցուցակում այս խաղարկությունում մրցանակի տրման մասին տվյալները բացակայում են. Հիրշվելդի՝ մրցանակակիր լինելու մասին են հաղորդում այլ լեզուներով մի շարք վիքիպեդիաներ։ ₪ Արխիվացված 2011-01-08 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- 2002 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը; ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2012-09-08 Wayback Machine, worldfootball.net, RSSSF-ի արխիվ (անգլ.), arquivodosmundiais.com(չաշխատող հղում) (պորտ.)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի մրցանակներ; ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք 1 Արխիվացված 2013-06-28 Wayback Machine, 2 Արխիվացված 2011-08-08 Wayback Machine, 3 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, 4 Արխիվացված 2011-01-08 Wayback Machine