Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիա

կազմակերպություն

Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (անգլ.՝ North American Football Confederation, կարճ՝ NAFC) գոյությունը դադարեցրած ֆուտբոլի մայրցամաքային վարչական և վերահսկող կազմակերպություն է, որը միավորում էր Հյուսիսային Ամերիկայի չորս երկրների (Մեքսիկա, Միացյալ Նահանգներ, Կանադա և Կուբա) ֆուտբոլի ազգային ասոցիացիաները։
NAFC-ը կազմավորվել է 1946 թ. և մինչև 1961 թ. հանդիսանում էր հյուսիսամերիկյան ֆուտբոլային ասոցիացիաների կառավարող մարմինը։ 1961 թ. NAFC-ը միավորվեց Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CCCF) հետ՝ ծնունդ տալով մայրցամաքային նոր կազմակերպության՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ին։

Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիա (NAFC)
անգլ.՝ North American Football Confederation (NAFC)

NAFC-ի գոտու հավաքականները
Հիմնված1946
Լուծարված1961
Անդամներ4 ազգային ասացիացիաներ

Անդամ երկրները խմբագրել

NAFC-ի առաջնություն խմբագրել

NAFC-ի առաջնության երկու խաղարկություններում էլ հաղթել է Մեքսիկան։

Հյուսիսամերիկյան ազգերի գավաթի 1990 և 1991 թթ. խաղարկությունները կարելի է համարել NAFC-ի առաջնության իրավահաջորդ։

Նայիր նաև խմբագրել