ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998
1998 թ. փետրվարի 1-ից մինչև 15-ը ԱՄՆ-ում 14-րդ անգամ անցկացվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնությունը. սա չորրորդ մրցաշարն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Հանդիպումները տեղի ունեցան Լոս Անջելես, Օքլենդ և Մայամի քաղաքներում։ Մրցաշարի ձևաչափը փոփոխություն կրեց` դառնալով որոշակիորեն անհամաչափ։ Այժմ երեքական թիմերից կազմված երկու խմբերի հաղթողները և չորս թիմերից կազմված խմբի հաղթողն ու երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականը պայքարը շարունակում էին կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 1999 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Կրկին մրցաշարին հրավիրվեց հյուր-թիմ, որը կրկին հանդիսացավ Բրազիլիան։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998 CONCACAF Gold Cup 1998 | |
---|---|
![]() | |
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | ![]() |
Քաղաքներ | 3 |
Մարզադաշտեր | 3 |
Մրցաշրջանի ժամկետ | փետրվարի 1 — փետրվարի 15 |
Մասնակիցներ | 10 (2 կոնֆեդերացիաներից) |
Մրցանակային տեղեր | |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Չորրորդ տեղ | ![]() |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 594 700 (37 169 խաղում) |
Խաղեր | 16 |
Խփված գոլեր | 44 (2.75 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | ![]() ![]() |
Լավագույն խաղացող | ![]() |
← 1996 ![]() |
Որակավորում
խմբագրելՄասնակիցներ
խմբագրելՀավաքական | Մասնակցությունը | Որակավորման ճանապարհը | |
---|---|---|---|
Հյուսիսամերիկյան զոնա | |||
Միացյալ Նահանգներ | 6-րդ | կազմակերպիչ երկիր | |
Մեքսիկա | 12-րդ | ավտոմատ կերպով | |
Կենտրոնամերիկյան զոնա | |||
Կոստա Ռիկա | 9-րդ | 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթի հաղթող | |
Գվատեմալա | 11-րդ | 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթում 2-րդ տեղ | |
Սալվադոր | 8-րդ | 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթում 3-րդ տեղ | |
Հոնդուրաս | 10-րդ | 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթում 4-րդ տեղ[1] | |
Կարիբյան զոնա | |||
Տրինիդադ և Տոբագո | 9-րդ | 1996 թ. և 1997 թ. կարիբյան գավաթի հաղթող[2] | |
Կուբա | 3-րդ | ընտրական անցումային զույգի հաղթող[2] | |
Ճամայկա | 5-րդ | փոխարինում Կանադային[3] | |
ԿՈՆՄԵԲՈԼ | |||
Բրազիլիա | 2-րդ | հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից |
Մրցավայրեր
խմբագրելԼոս Անջելես | Օքլենդ | Մայամի | |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ | Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ | Օրանժ Բոուլ մարզադաշտ | |
անգլ.՝ Memorial Coliseum | անգլ.՝ Oakland Coliseum | անգլ.՝ Orange Bowl | |
93 000 նստատեղ | 47 000 նստատեղ | 74 000 նստատեղ | |
Մրցաշարի ընթացքը
խմբագրելԽմբային փուլ
խմբագրելՉորս մասնակիցներից բաղկացած A խմբում ֆավորիտ էր համարվում մրցաշարին հրավիրված Բրազիլիայի հավաքականը։ Սակայն բրազիլացիները չկարողացան հաղթել խմբում և զբաղեցրեցին ընդամենը երկրորդ անցումային տեղը։ Առաջին տեղը գրավեց Ճամայկան, որը բրազիլացիների հետ խաղացած գոլազուրկ ոչ ոքիից հետո կարողացավ երկու օրվա ընթացքում երկու հաղթանակ տանել՝ նախ Գվատեմալայի նկատմամբ 3։2 հաշվով, ապա հետաձգված խաղում Սալվադորի նկատմամբ 2։0 հաշվով։
B խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Մեքսիկայի ազգային թիմը։ Այս խմբում ընդգրկված Տրինիդադ և Տոբագոյի ու Հոնդուրասի հավաքականները դուրս մնացին հետագա պայքարից։
Խմբային փուլում գլխավոր անհաջողակի դերը կատարեց C խմբում ընդգրկված Կոստա Ռիկան։ Առաջին խաղում ջախջախիչ պարտության մատնելով Կուբային 7։2 հաշվով՝ կոստառիկացիներին Միացյալ Նահանգների հետ խաղում բավարար էր ոչ ոքի խաղալ, որովհետև ամերիկացիները կուբացիների նկատմամբ առավելության էին հասել փոքր-ինչ համեստ՝ 3։0 հաշվով։ Սակայն վճռորոշ խաղում Կոստա Ռիկան պարտվեց 1։2 հաշվով՝ Միացյալ Նահանգներին թողնելով փլեյ-օֆֆի ուղեգիրը։
Փլեյ-օֆֆ
խմբագրելԿիսաեզրափակչի առաջին զույգը, ինչպես ոսկե գավաթի նախորդ խաղարկությունում, կազմեցին Բրազիլիայի և Միացյալ Նահանգների հավաքականները։ Ամերիկացիները կարողացան ռևանշի հասնել և նվազագույն՝ 1։0 հաշվով կարողացավ առավելության հասնել։ Կիսաեզրափակչի մյուս զույգում Մեքսիկայի հավաքականը հավաքականը միայն լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ կարողացան առավելության հասնել Ճամայկայի նկատմամբ։ Կիսաեզրափակչում պարտված Բրազիլիայի և Ճամայկայի ազգային թիմերը մրցաշարի շրջանակներում երկրորդ անգամ հանդիպեցին երրորդ տեղի համար մրցապայքարում. բրազիլացիները հաղթեցին 1։0 հաշվով և նվաճեցին բրոնզե մեդալներ։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկություններում երկրորդ անգամ եզրափակչում հանդիպեցին Մեքսիկայի և Միացյալ Նահանգների հավաքականները։ Հանդիպումն անցկացավ լարված պայքարում և ավարտվեց մեքսիկացիների նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակով, որը Մեքսիկային բերեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի վեցերորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ երրորդ անընդմեջ «ոսկե գավաթը»։ Քանի որ Մեքսիկան մասնակցելու էր 1999 թ. կոնֆեդերացիաների գավաթին որպես կազմակերպիչ երկիր, այդ մրցաշարին հրավեր ստացավ նաև փոխչեմպիոնը՝ Միացյալ Նահանգների ազգային թիմը։
Հանդիպումներ
խմբագրելԽմբային փուլ
խմբագրելԽումբ A
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ճամայկա | 3 | 2 | 1 | 0 | 5 | 2 | +3 | 7 |
2 | Բրազիլիա | 3 | 1 | 2 | 0 | 5 | 1 | +4 | 5 |
3 | Գվատեմալա | 3 | 0 | 2 | 1 | 3 | 4 | -1 | 2 |
4 | Սալվադոր | 3 | 0 | 1 | 2 | 0 | 6 | -6 | 1 |
Հանդիպումների արդյունքները
1 փետրվարի 14:00 UTC-8 |
Սալվադոր | 0 : 0 | Գվատեմալա | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 26 391 Մրցավար՝ Ալի Բուջսաիմ |
---|---|---|---|---|
Հղում |
3 փետրվարի 19:30 UTC-5 |
Բրազիլիա | 0 : 0 | Ճամայկա | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 43 754 Մրցավար՝ Էսֆանդյար Բահարմաստ |
---|---|---|---|---|
Հղում |
5 փետրվարի 19:30 UTC-5 |
Բրազիլիա | 1 : 1 | Գվատեմալա | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 17 842 Մրցավար՝ Ռամեշ Ռամդան |
---|---|---|---|---|
Ռոմարիո 79' (11մ) | Հղում | Խուան Կառլոս Պլատա 90+3' |
8 փետրվարի 14:00 UTC-8 |
Սալվադոր | 0 : 4 | Բրազիլիա | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 55 017 Մրցավար՝ Ռոդրիգո Բադիլյա |
---|---|---|---|---|
Հղում | Էդմունդո 7' Ռոմարիո 19' Էլբեր 87', 90' |
8 փետրվարի 16:00 UTC-8 |
Գվատեմալա | 2 : 3 | Ճամայկա | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 55 017 Մրցավար՝ Արտուրո Բրիսիո Կարտեր |
---|---|---|---|---|
Խուան Կառլոս Պլատա 16' (11մ) Էդվին Վեստֆալ 84' |
Հղում | Փոլ Հոլ 14', 67' Էնդի Վիլյամս 55' |
9 փետրվարի[4] 20:00 UTC-8 |
Ճամայկա | 2 : 0 | Սալվադոր | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 26 931 Մրցավար՝ Մոհամեդ Նազրի Աբդուլահ |
---|---|---|---|---|
Մարկուս Գեյլ 41' Ֆիցռոյ Սիմփսոն 62' |
Հղում |
Խումբ B
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Մեքսիկա | 2 | 2 | 0 | 0 | 6 | 2 | +4 | 6 |
2 | Տրինիդադ և Տոբագո | 2 | 1 | 0 | 1 | 5 | 5 | 0 | 3 |
3 | Հոնդուրաս | 2 | 0 | 0 | 2 | 1 | 5 | -4 | 0 |
Հանդիպումների արդյունքները
1 փետրվարի 14:00 UTC-8 |
Հոնդուրաս | 1 : 3 | Տրինիդադ և Տոբագո | Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ Հանդիսական՝ 11 234 Մրցավար՝ Փիթեր Պրենդերգաստ |
---|---|---|---|---|
Կառլոս Պավոն 66' | Հղում | Ջերեն Նիքսոն 35' Ստերն Ջոն 39', 70' |
4 փետրվարի 20:00 UTC-8 |
Մեքսիկա | 4 : 2 | Տրինիդադ և Տոբագո | Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ Հանդիսական՝ 17 256 Մրցավար՝ Վիլսոն Մենդոնսա |
---|---|---|---|---|
Ռամոն Ռամիրես 36' Լուիս Էռնանդես 63', 82' Ֆրանսիսկո Պալենսիա 65' |
Հղում | Քլինթ Մարսել 59' Ջերեն Նիքսոն 75' |
7 փետրվարի 16:00 UTC-8 |
Մեքսիկա | 2 : 0 | Հոնդուրաս | Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ Հանդիսական՝ 36 240 Մրցավար՝ Էսֆանդյար Բահարմաստ |
---|---|---|---|---|
Կուաուտեմոկ Բլանկո 22', 86' | Հղում |
Խումբ C
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Միացյալ Նահանգներ | 2 | 2 | 0 | 0 | 5 | 1 | +4 | 6 |
2 | Կոստա Ռիկա | 2 | 1 | 0 | 1 | 8 | 4 | +4 | 3 |
3 | Կուբա | 2 | 0 | 0 | 2 | 2 | 10 | -8 | 0 |
Հանդիպումների արդյունքները
1 փետրվարի 16:00 UTC-8 |
Միացյալ Նահանգներ | 3 : 0 | Կուբա | Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ Հանդիսական՝ 11 234 Մրցավար՝ Մուրադ Դաամի |
---|---|---|---|---|
Ռոյ Վեգերլե 55' Էրիկ Վինալդա 58' Ջո-Մաքս Մուր 76' (11մ) |
Հղում |
4 փետրվարի 18:00 UTC-8 |
Կոստա Ռիկա | 7 : 2 | Կուբա | Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ Հանդիսական՝ 17 256 Մրցավար՝ Արտուրո Բրիսիո Կարտեր |
---|---|---|---|---|
Օստին Բերի 3' Պաուլո Վանչոպե 21', 32', 66', 77' Վիլմեր Լոպես 29' (11մ) Ռոյ Մայերս 44' |
Հղում | Լուիս Մարտեն 50' Էդուրդո Սեբրանգո 90' |
7 փետրվարի 14:00 UTC-8 |
Միացյալ Նահանգներ | 2 : 1 | Կոստա Ռիկա | Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ Հանդիսական՝ 36 240 Մրցավար՝ Մոհամեդ Նազրի Աբդուլահ |
---|---|---|---|---|
Էդի Փոուփ 7' Պրեկի 78' |
Հղում | Ալան Օվյեդո 56' |
Փլեյ-օֆֆ
խմբագրելԿիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||
12 փետրվարի - Լոս Անջելես (ԼԺՀ) | |||||||
Ճամայկա | 0 | ||||||
Մեքսիկա | 1 | ||||||
15 փետրվարի - Լոս Անջելես | |||||||
Մեքսիկա | 1 | ||||||
Միացյալ Նահանգներ | 0 | ||||||
Հանդիպում 3-րդ տեղի համար | |||||||
10 փետրվարի - Լոս Անջելես | 15 փետրվարի - Լոս Անջելես | ||||||
Միացյալ Նահանգներ | 1 | Ճամայկա | 0 | ||||
Բրազիլիա | 0 | Բրազիլիա | 1 |
Կիսաեզրափակիչ հանդիպումներ
խմբագրել10 փետրվարի 20:00 UTC-8 |
Միացյալ Նահանգներ | 1 : 0 | Բրազիլիա | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 12 298 Մրցավար՝ Ալի Բուջսաիմ |
---|---|---|---|---|
Պրեկի 69' | Հղում |
12 փետրվարի 20:00 UTC-8 |
Ճամայկա | 0 : 1 ԼԺՀ (0:0) | Մեքսիկա | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 45 507 Մրցավար՝ Ռոդրիգո Բադիլյա |
---|---|---|---|---|
Հղում | Լուիս Էռնանդես 105' |
Հանդիպում 3-րդ տեղի համար
խմբագրել15 փետրվարի 15:00 UTC-8 |
Ճամայկա | 0 : 1 | Բրազիլիա | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 91 255 Մրցավար՝ Ալի Բուջսաիմ |
---|---|---|---|---|
Հղում | Ռոմարիո 77' |
Եզրափակիչ
խմբագրել15 փետրվարի 17:00 UTC-8 |
Մեքսիկա | 1 : 0 | Միացյալ Նահանգներ | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 91 255 Մրցավար՝ Ռամեշ Ռամդան |
---|---|---|---|---|
Լուիս Էռնանդես 43' | Հղում |
1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն |
---|
Մեքսիկա Վեցերորդ տիտղոսը |
Գոլերի հեղինակները
խմբագրել
4 գոլ` |
3 գոլ` |
2 գոլ` |
Ջերեն Նիքսոն |
1 գոլ` |
Էդմունդո |
Էդուրդո Սեբրանգո |
Ռամոն Ռամիրես |
Մրցանակներ և նվաճումներ
խմբագրելՄրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը դարպասապահ Քեյսի Կելերը։ Մրցաշարի լավագույն ռմբարկուին տրվող «ոսկե խաղակոշիկ» մրցանակը հանձնվեց Լուիս Էռնանդեսին։
Մրցաշարի խորհրդանշանական հավաքականը | |||
---|---|---|---|
Դարպասապահներ | Պաշտպաններ | Կիսապաշտպաններ | Հարձակվողներ |
Քեյսի Կելեր | Էդի Փոուփ Կլաուդիո Սուարես Զե Մարիա |
Ռամոն Ռամիրես Պրեկի Փոլ Հոլ Կուաուտեմոկ Բլանկո |
Էդմունդո Ռոմարիո Պաուլո Վանչոպե |
Մրցաշարային աղյուսակ
խմբագրելՀավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Մեքսիկա | 4 | 4 | 0 | 0 | 8 | 2 | +6 | 12 |
2 | Միացյալ Նահանգներ | 4 | 3 | 0 | 1 | 6 | 2 | +4 | 9 |
3 | Բրազիլիա | 5 | 2 | 2 | 1 | 6 | 2 | +4 | 8 |
4 | Ճամայկա | 5 | 2 | 1 | 2 | 5 | 4 | +1 | 7 |
5-10 | Կոստա Ռիկա | 2 | 1 | 0 | 1 | 8 | 4 | +4 | 3 |
Տրինիդադ և Տոբագո | 2 | 1 | 0 | 1 | 5 | 5 | 0 | 3 | |
Գվատեմալա | 3 | 0 | 2 | 1 | 3 | 4 | -1 | 2 | |
Սալվադոր | 3 | 0 | 1 | 2 | 0 | 6 | -6 | 1 | |
Հոնդուրաս | 2 | 0 | 0 | 2 | 1 | 5 | -4 | 0 | |
Կուբա | 2 | 0 | 0 | 2 | 2 | 10 | -8 | 0 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթի արդյունքներով երեք հավաքականներ ստանում էին 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։ Սակայն ոսկե գավաթի խաղարկման ձևաչափի փոխվելուց հետո հրավեր ստացավ նաև կենտրոն-ամերիկյան գավաթում 4-րդ տեղ գրաված թիմը` Հոնդուրասը։
- ↑ 2,0 2,1 Կարիբյան գավաթի 1996 թ. և 1997 թ. խաղարկությունների հաղթողներն ստանում էին 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։ Քանի որ Տրինիդադ և Տոբագոն հաղթեց երկու մրցաշարերում էլ, նշանակվեց անցումային հանդիպում 1996 թ. խաղարկությունում 2-րդ տեղ գրաված Կուբայի ու 1997 թ. խաղարկությունում 2-րդ տեղ գրաված Սենտ Քիթս և Նևիսի միջև։
- ↑ Կանադան ավտոմատ կերպով ստացավ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, սակայն ավելի ուշ հրաժարվեց մասնակցությունից։ Նրա փոխարեն մրցաշարին մասնակցեց Ճամայկան։
- ↑ Հանդիպումը սկզբնապես նախատեսված էր անցկացնել փետրվարի 6-ին, սակայն Լոս Անջելեսում տեղի ունեցած տեղատարափ անձրևի պատճառով այն հետաձգվեց։
Արտաքին հղումներ
խմբագրել- 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2012-03-05 Wayback Machine (անգլ.)
- 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2012-10-13 Wayback Machine (անգլ.)
- 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները. worldfootball.net (անգլ.), arquivodosmundiais.com(չաշխատող հղում) (պորտ.)
- 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի մրցանակները. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք 1 Արխիվացված 2011-08-08 Wayback Machine, 2 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine (անգլ.)