ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի յոթերորդ խաղարկությունը համատեղ կազմակերպեցին Միացյալ Նահանգները և Մեքսիկան։ Հանդիպումները անցկացվեցին 1993 թ. հուլիսի 10-ից մինչև 25-ը ԱՄՆ-ի Բոստոն ու Մայամի քաղաքներում և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Ըստ մրցաշարի ձևաչափի՝ երեքական հավաքականներից կազմված չորս խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը շարունակում էին փլեյ-օֆֆում, որը սկսվում էր քառորդ եզրափակիչներից։ Անց էր կացվելու նաև հանդիպում երրորդ տեղի համար։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 2005 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Այս անգամ մրցաշարին հրավիրվեցին երկու հյուր-թիմեր, որոնք էին Բրազիլիան[1] և Կոլումբիան։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003 CONCACAF Gold Cup 2003 Copa de Oro de la CONCACAF 2003 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Միացյալ Նահանգներ Մեքսիկա |
Քաղաքներ | 3 |
Մարզադաշտեր | 3 |
Մրցաշրջանի ժամկետ | հուլիսի 12 — հուլիսի 27 |
Մասնակիցներ | 12 (2 կոնֆեդերացիաներից) |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Մեքսիկա |
Փոխչեմպիոն | Բրազիլիա |
Երրորդ տեղ | Միացյալ Նահանգներ |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 460 500 (23 025 խաղում) |
Խաղեր | 20 |
Խփված գոլեր | 50 (2.5 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Վալտեր Սենտենո Լենդոն Դոնովան (4 գոլ) |
Լավագույն խաղացող | Խեսուս Արելյանո |
← 2002 2005 → |
Որակավորում
խմբագրելՄասնակիցներ
խմբագրելՀավաքական | Մասնակցությունները | Որակավորման ճանապարհը | |
---|---|---|---|
Հյուսիսամերիկյան զոնա | |||
Միացյալ Նահանգներ | 9-րդ | կազմակերպիչ երկիր | |
Մեքսիկա | 15-րդ | կազմակերպիչ երկիր | |
Կանադա | 9-րդ | ավտոմատ կերպով | |
Կենտրոնամերիկյան զոնա | |||
Կոստա Ռիկա | 12-րդ | 2003 թ. կենտրոնամերիկյան գավաթի հաղթող | |
Գվատեմալա | 14-րդ | 2003 թ. կենտրոնամերիկյան գավաթում 2-րդ տեղ | |
Սալվադոր | 10-րդ | 2003 թ. կենտրոնամերիկյան գավաթում 3-րդ տեղ | |
Հոնդուրաս | 12-րդ | ընտրական անցումային մրցաշարի հաղթող | |
Կարիբյան զոնա | |||
Ճամայկա | 7-րդ | կարիբյան զոնայի ընտրական A խմբի հաղթող | |
Կուբա | 5-րդ | կարիբյան զոնայի ընտրական B խմբի հաղթող | |
Մարտինիկա | 3-րդ | ընտրական անցումային մրցաշարում 2-րդ տեղ | |
ԿՈՆՄԵԲՈԼ | |||
Բրազիլիա | 3-րդ | հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից | |
Կոլումբիա | 2-րդ | հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից |
Մրցավայրեր
խմբագրելՄեխիկո Մեքսիկա |
Բոստոն Միացյալ Նահանգներ |
Մայամի Միացյալ Նահանգներ |
|
Ացտեկա մարզադաշտ | Ջիլեթ մարզադաշտ | Օրանժ Բոուլ մարզադաշտ | |
իսպ.՝ Estadio Azteca | անգլ.՝ Gillette Stadium | անգլ.՝ Orange Bowl | |
105 000 նստատեղ | 68 000 նստատեղ | 74 000 նստատեղ | |
Մրցաշարի ընթացքը
խմբագրելԽմբային փուլ
խմբագրելA խմբում ընդգրկված էին բավականին ուժեղ երեք հավաքականներ՝ Մեքսիկան, Բրազիլիան[1] և Հոնդուրասը։ Բրազիլացիների նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակը և հոնդուրասցիների հետ գրանցված գոլազուրկ ոչ ոքին մեքսիկացիներին բերեցին խմբում առաջին տեղը։ Փլեյ-օֆֆի մյուս ուղեգիրը նվաճեց Բրազիլիան՝ Հոնդուրասի հավաքականի նկատմամբ առավելության հասնելով 2:1 հաշվով։
B խմբում առաջին տեղը գրավեց մրցաշարին հրավիրված Կոլումբիայի հավաքականը՝ 1:0 հաշվով հաղթելով Ճամայկային և 1:1 հաշվով ոչ ոքի խաղալով Գվատեմալայի հետ։ Քառորդ եզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեցին ճամայկացիները՝ 2:0 հաշվով առավելության հասնելով գվատեմալացիների նկատմամբ։
C խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Միացյալ Նահանգների ազգային թիմը։ Խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Սալվադորի հավաքականը՝ նվազագույն՝ 1:0 հաշվով պարտության մատնելով Մարտինիկայի հավաքականին։
D խմբում ընդգրկված Կոստա Ռիկայի, Կուբայի և Կանադայի հավաքականները վաստակեցին 3-ական միավոր՝ տանելով մեկական հաղթանակ և կրելով մեկական պարտություն։ Խփած և բաց թողած գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշների շնորհիվ քառորդ եզրափակիչ դուրս եկան կոստառիկացիներն ու կուբացիները։
Փլեյ-օֆֆ
խմբագրելՔառերդ եզրափակչի բոլոր հանդիպումներն անցկացան թիմերից մեկի բացահայտ առավելությամբ։ Նախ, Միացյալ Նահանգների հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Կուբային։ Այնուհետև Կոստա Ռիկայի հավաքականը ջախջախիչ պարտության մատնեց Սալվադորի հավաքականին 5:2 հաշվով։ Բրազիլիային համեմատաբար լուրջ դիմադրություն ցույց տվեց Կոլումբիան, այնուամենայնիվ բրազիլացիներն առավելության հասան 2:0 հաշվով։ Քառերդ եզրափակչում ևս մեկ խոշոր հաղթանակ հեղինակեց Մեքսիկայի ազգային թիմը՝ 5:0 հաշվով հաղթելով Ճամայկային։
Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմեցին Միացյալ Նահանգների և Բրազիլիայի հավաքականները. սա այս հավաքականների երրորդ դիմակայությունն էր ոսկե գավաթի խաղարկությունների կիսաեզրափակիչներում, ընդ որում մինչ այդ թիմերից յուրաքանչյուրը տարել էր մեկական հաղթանակ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ բրազիլացիները նվաճեցին եզրափակչի ուղեգիր։ Կիսաեզրափակչի մյուս դիմակայության արդյունքում Մեքսիկան 2:0 հաշվով հաղթանակ տարավ Կոստա Ռիկայի նկատմամբ։ Կիսաեզրափակչում պարտված Միացյալ Նահանգների և Կոստա Ռիկայի ազգային թիմերն անցկացրեցին հանդիպում երրորդ տեղի համար, որտեղ ամերիկացիները կարողացան առավելության հասնել 3:2 հաշվով։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկություններում երկրորդ անգամ եզրափակչում հանդիպեցին Մեքսիկայի և Բրազիլիայի հավաքականները։ Հանդիպումն անցկացավ լարված պայքարում և լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ մեքսիկացիների։ Այսպիսով, այս հաղթանակը Մեքսիկային բերեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի յոթերորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ չորրորդ «ոսկե գավաթը»։ Մեքսիկացիներն ստացան նաև 2005 թ. կոնֆեդերացիաների գավաթում ԿՈՆԿԱԿԱՖ-ը ներկայացնելու իրավունք։
Հանդիպումներ
խմբագրելԽմբային փուլ
խմբագրելԽումբ A
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Մեքսիկա | 2 | 1 | 1 | 0 | 1 | 0 | +1 | 4 |
2 | Բրազիլիա | 2 | 1 | 0 | 1 | 2 | 2 | 0 | 3 |
3 | Հոնդուրաս | 2 | 0 | 1 | 1 | 1 | 2 | -1 | 1 |
Հանդիպումների արդյունքները
13 հուլիսի 12:00 UTC-5 |
Մեքսիկա | 1 : 0 | Բրազիլիա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 75 000 Մրցավար՝ Ռոդոլֆո Սիբրիան |
---|---|---|---|---|
Խարեդ Բորխետի 70' | Հղում |
15 հուլիսի 21:00 UTC-5 |
Բրազիլիա | 2 : 1 | Հոնդուրաս | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 3 000 Մրցավար՝ Մաուրիսիո Նավարո |
---|---|---|---|---|
Մայկոն 16' Դիեգո 84' |
Հղում | Խուլիո Սեսար դե Լեոն 90' |
17 հուլիսի 21:00 UTC-5 |
Հոնդուրաս | 0 : 0 | Մեքսիկա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 20 000 Մրցավար՝ Ալֆարո Ների |
---|---|---|---|---|
Հղում |
Խումբ B
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Կոլումբիա | 2 | 1 | 1 | 0 | 2 | 1 | +1 | 4 |
2 | Ճամայկա | 2 | 1 | 0 | 1 | 2 | 1 | +1 | 3 |
3 | Գվատեմալա | 2 | 0 | 1 | 1 | 1 | 3 | -2 | 1 |
Հանդիպումների արդյունքները
13 հուլիսի 15:00 UTC-4 |
Ճամայկա | 0 : 1 | Կոլումբիա | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 15 423 Մրցավար՝ Քևին Ստոտ |
---|---|---|---|---|
Հղում | Խայրո Պատինյո 42' |
15 հուլիսի 20:00 UTC-4 |
Գվատեմալա | 0 : 2 | Ճամայկա | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 10 323 Մրցավար՝ Խոսե Բենինյո Պինեդա |
---|---|---|---|---|
Հղում | Օնանդի Լոու 30' Էնդի Վիլյամս 72' (11մ) |
17 հուլիսի 20:00 UTC-4 |
Կոլումբիա | 1 : 1 | Գվատեմալա | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 11 233 Մրցավար՝ Գրևին Պորաս |
---|---|---|---|---|
Մաուրիսիո Մոլինա 79' | Հղում | Կառլոս Ռուիս 21' (11մ) |
Խումբ C
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Միացյալ Նահանգներ | 2 | 2 | 0 | 0 | 4 | 0 | +4 | 6 |
2 | Սալվադոր | 2 | 1 | 0 | 1 | 1 | 2 | -1 | 3 |
3 | Մարտինիկա | 2 | 0 | 0 | 2 | 0 | 3 | -3 | 0 |
Հանդիպումների արդյունքները
12 հուլիսի 18:30 UTC-4 |
Միացյալ Նահանգներ | 2 : 0 | Սալվադոր | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 33 652 Մրցավար՝ Ֆելիպե Ռամոս |
---|---|---|---|---|
Էդի Լյուիս 28' Բրայան ՄաքԲրայդ 76' |
Հղում |
14 հուլիսի 20:30 UTC-4 |
Մարտինիկա | 0 : 2 | Միացյալ Նահանգներ | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 8 780 Մրցավար՝ Ռոբերտո Մորենո |
---|---|---|---|---|
Հղում | Բրայան ՄաքԲրայդ 39', 43' |
16 հուլիսի 21:00 UTC-4 |
Սալվադոր | 1 : 0 | Մարտինիկա | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 10 361 Մրցավար՝ Կառլոս Բատրես |
---|---|---|---|---|
Մարվին Գոնսալես 76' | Հղում |
Խումբ D
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Կոստա Ռիկա | 2 | 1 | 0 | 1 | 3 | 1 | +2 | 3 |
2 | Կուբա | 2 | 1 | 0 | 1 | 2 | 3 | -1 | 3 |
3 | Կանադա | 2 | 1 | 0 | 1 | 1 | 2 | -1 | 3 |
Հանդիպումների արդյունքները
12 հուլիսի 13:00 UTC-4 |
Կանադա | 1 : 0 | Կոստա Ռիկա | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 33 652 Մրցավար՝ Ռիչարդ Փայփեր |
---|---|---|---|---|
Փոլ Սթալթերի 59' | Հղում |
14 հուլիսի 18:30 UTC-4 |
Կուբա | 2 : 0 | Կանադա | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 8 780 Մրցավար՝ Փիթեր Պրենդերգաստ |
---|---|---|---|---|
Լեստեր Մորե 15', 46' | Հղում |
16 հուլիսի 16:30 UTC-4 |
Կոստա Ռիկա | 3 : 0 | Կուբա | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 10 361 Մրցավար՝ Ֆելիպե Ռամոս |
---|---|---|---|---|
Վալտեր Սենտենո 45+1' Ստիվեն Բրայս 72' Էրիկ Սկոտ 77' |
Հղում |
Փլեյ-օֆֆ
խմբագրելՔառորդ եզրափակիչ | Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||||
20 հուլիսի - Մեխիկո | ||||||||||
Մեքսիկա | 5 | |||||||||
24 հուլիսի - Մեխիկո | ||||||||||
Ճամայկա | 0 | |||||||||
Մեքսիկա | 2 | |||||||||
19 հուլիսի – Բոստոն | ||||||||||
Կոստա Ռիկա | 0 | |||||||||
Կոստա Ռիկա | 5 | |||||||||
27 հուլիսի – Մեխիկո (ԼԺՀ) | ||||||||||
Սալվադոր | 2 | |||||||||
Մեքսիկա | 1 | |||||||||
19 հուլիսի – Մայամի | ||||||||||
Բրազիլիա | 0 | |||||||||
Կոլումբիա | 0 | |||||||||
23 հուլիսի - Մայամի (ԼԺՀ) | ||||||||||
Բրազիլիա | 2 | |||||||||
Բրազիլիա | 2 | Հանդիպում 3-րդ տեղի համար | ||||||||
19 հուլիսի - Բոստոն | 26 հուլիսի – Մայամի | |||||||||
Միացյալ Նահանգներ | 1 | |||||||||
Միացյալ Նահանգներ | 5 | Կոստա Ռիկա | 2 | |||||||
Կուբա | 0 | Միացյալ Նահանգներ | 3 | |||||||
Քառորդ եզրափակիչ հանդիպումներ
խմբագրել19 հուլիսի 15:00 UTC-4 |
Միացյալ Նահանգներ | 5 : 0 | Կուբա | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 15 627 Մրցավար՝ Փիթեր Պրենդերգաստ |
---|---|---|---|---|
Լենդոն Դոնովան 22', 25', 55', 76' Սթիվ Ռալստոն 42' |
Հղում |
19 հուլիսի 18:00 UTC-4 |
Կոստա Ռիկա | 5 : 2 | Սալվադոր | Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն Հանդիսական՝ 15 627 Մրցավար՝ Ֆելիպե Ռամոս |
---|---|---|---|---|
Էրիկ Սկոտ 11' Վալտեր Սենտենո 45+2', 68' (11մ), 90+3' (11մ) Ստիվեն Բրայս 71' |
Հղում | Խիլբերտո Մուրգաս 34' (11մ) Ալֆրեդո Պաչեկո 53' |
19 հուլիսի 20:00 UTC-4 |
Կոլումբիա | 0 : 2 | Բրազիլիա | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 23 425 Մրցավար՝ Քևին Ստոտ |
---|---|---|---|---|
Հղում | Կակա 42', 67' |
20 հուլիսի 12:00 UTC-5 |
Մեքսիկա | 5 : 0 | Ճամայկա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 10 000 Մրցավար՝ Մաուրիսիո Նավարո |
---|---|---|---|---|
Օմար Բրավո 37' Ռաֆաել Գարսիա 40' Դանիել Օսորնո 54' Խարեդ Բորխետի 61' Խուան Պաբլո Ռոդրիգես 82' |
Հղում |
Կիսաեզրափակիչ հանդիպումներ
խմբագրել23 հուլիսի 20:00 UTC-4 |
Բրազիլիա | 2 : 1 ԼԺՀ (1:1) | Միացյալ Նահանգներ | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 35 211 Մրցավար՝ Կառլոս Բատրես |
---|---|---|---|---|
Կակա 90' Դիեգո 100' (11մ) |
Հղում | Կառլոս Բոկանեգրա 62' |
24 հուլիսի 21:00 UTC-5 |
Մեքսիկա | 2 : 0 | Կոստա Ռիկա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 35 000 Մրցավար՝ Ալֆարո Ների |
---|---|---|---|---|
Ռաֆաել Մարկես 19' Խարեդ Բորխետի 28' |
Հղում |
Հանդիպում 3-րդ տեղի համար
խմբագրել26 հուլիսի 20:00 UTC-4 |
Կոստա Ռիկա | 2 : 3 | Միացյալ Նահանգներ | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 5 093 Մրցավար՝ Ռիչարդ Փայփեր |
---|---|---|---|---|
Ռոլանդո Ֆոնսեկա 24', 39' | Հղում | Կառլոս Բոկանեգրա 29' Էռնի Ստյուարտ 56' Բոբի Քոնվի 67' |
Եզրափակիչ
խմբագրել27 հուլիսի 12:00 UTC-5 |
Մեքսիկա | 1 : 0 ԼԺՀ (0:0) | Բրազիլիա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 80 000 Մրցավար՝ Մաուրիսիո Նավարո |
---|---|---|---|---|
Դանիել Օսորնո 97' | Հղում |
2003 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն |
---|
Մեքսիկա Յոթերորդ տիտղոսը |
Գոլերի հեղինակները
խմբագրել
4 գոլ` |
3 գոլ` |
2 գոլ` |
Էրիկ Սկոտ |
Լեստեր Մորե |
1 գոլ` |
Մայկոն |
Էնդի Վիլյամս |
Սթիվ Ռալստոն |
Մրցանակներ և նվաճումներ
խմբագրելՄրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը կիսապաշտպան Խեսուս Արելյանոն։ Մրցաշարի լավագույն ռմբարկուներ Վալտեր Սենտենոն և Լենդոն Դոնովանը ստացան «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Օսվալդո Սանչեսը[2]։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց Միացյալ Նահանգների հավաքականին։
Մրցաշարի խորհրդանշանական հավաքականը | |||
---|---|---|---|
Դարպասապահներ | Պաշտպաններ | Կիսապաշտպաններ | Հարձակվողներ |
Օսվալդո Սանչես | Կառլոս Կաստրո Մայկոն Ռիկարդո Օսորիո Մաուրիսիո Ռայթ |
Վալտեր Սենտենո Ռաֆաել Գարսիա Խեսուս Արելյանո |
Ջովանի Էռնանդես Լենդոն Դոնովան Կակա |
Օդելին Մոլինա | Բոբի Քոնվի Խայմե Ռոսալես |
Ֆեռնանդո Սալասար Թեոդոր Ուիթմոր |
Դիեգո |
Մրցաշարային աղյուսակ
խմբագրելԹիմ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Մեքսիկա | 5 | 4 | 1 | 0 | 9 | 0 | +9 | 13 |
2 | Բրազիլիա | 5 | 3 | 0 | 2 | 6 | 4 | +2 | 9 |
3 | Միացյալ Նահանգներ | 5 | 4 | 0 | 1 | 13 | 4 | +9 | 12 |
4 | Կոստա Ռիկա | 5 | 2 | 0 | 3 | 10 | 8 | +2 | 6 |
5-8 | Կոլումբիա | 3 | 1 | 1 | 1 | 2 | 3 | -1 | 4 |
Սալվադոր | 3 | 1 | 0 | 2 | 3 | 7 | -4 | 3 | |
Ճամայկա | 3 | 1 | 0 | 2 | 2 | 6 | -4 | 3 | |
Կուբա | 3 | 1 | 0 | 2 | 2 | 8 | -6 | 3 | |
9-12 | Կանադա | 2 | 1 | 0 | 1 | 1 | 2 | -1 | 3 |
Հոնդուրաս | 2 | 0 | 1 | 1 | 1 | 2 | -1 | 1 | |
Գվատեմալա | 2 | 0 | 1 | 1 | 1 | 3 | -2 | 1 | |
Մարտինիկա | 2 | 0 | 0 | 2 | 0 | 3 | -3 | 0 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրազիլիան ներկայացված էր մինչև 23 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներով։
- ↑ ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում մրցանակակիրների ցուցակում այս խաղարկությունում մրցանակի տրման մասին տվյալները բացակայում են. Սանչեսի՝ մրցանակակիր լինելու մասին են հաղորդում այլ լեզուներով մի շարք վիքիպեդիաներ։ ₪ Արխիվացված 2011-01-08 Wayback Machine
Գրականություն
խմբագրել- CONCACAF 2003 Gold Cup Technical Report; Confederation of North, Central American and Caribbean Association Football; New York, USA, 2003; ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- 2003 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը; ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2012-08-21 Wayback Machine, worldfootball.net, RSSSF-ի արխիվ (անգլ.), arquivodosmundiais.com(չաշխատող հղում) (պորտ.)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի մրցանակներ; ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք 1 Արխիվացված 2011-08-08 Wayback Machine, 2 Արխիվացված 2011-08-08 Wayback Machine, 3 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, 4 Արխիվացված 2011-01-08 Wayback Machine (անգլ.)