ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1963

1963 թվականին ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն (NORCECA) անվան տակ ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից կազմակերպվեց և անցկացվեց Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի հավաքականների՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջին առաջնությունը։ Եզրափակիչ մրցաշարի հանդիպումներն անցկացվեցին 1963 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ը Սալվադորում (Սան Սալվադոր և Սանտա Անա քաղաքներում)։ Համաձայն մրցաշարի ձևաչափի՝ ինը հավաքականներ բաժանվեցին երկու խմբի (կազմված հինգ և չորս թիմերից), որոնք մեկ շրջանով մրցությամբ որոշեցին եզրափակիչ փուլի չորս մասնակիցներին (յուրաքանչյուր խմբից երկուական թիմ)։ Այնուհետև եզրափակիչ փուլի մասնակից թիմերը մեկ շրջանով մրցությամբ որոշեցին առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1963
Campeonato de Naciones de la CONCACAF 1963 (իսպ.)
NORCECA 1963-ի պատկերանիշ.jpg
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Սալվադոր Սալվադոր
      Քաղաքներ 2
      Մարզադաշտեր 2
Մրցաշրջանի ժամկետ մարտի 23ապրիլի 7
Մասնակիցներ 9
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Սալվադոր Սալվադոր
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Նիդերլանդական Անտիլյան կղզիներ Հոլանդական Անտիլներ
Չորրորդ տեղ Հոնդուրաս Հոնդուրաս
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 22
Խփված գոլեր 76  (3.45 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Սալվադոր Էդուարդո Էռնանդես  (6 գոլ)
← չի անցկացվել    Football pictogram.svg    1965

ՈրակավորումԽմբագրել

Եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան կենտրոնամերիկյան վեց հավաքականներ և Մեքսիկան, իսկ երկու ուղեգրեր խաղարկվեցին 1963 թվականին Ճամայկայում անցկացված SEAGA-ի գավաթի խաղարկության արդյունքներով։

ՄասնակիցներԽմբագրել

Հավաքական Մասնակցությունը Որակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
  Մեքսիկա 1-ին ավտոմատ կերպով
Կենտրոնամերիկյան զոնա
  Սալվադոր 1-ին կազմակերպիչ երկիր
  Կոստա Ռիկա 1-ին ավտոմատ կերպով
  Հոնդուրաս 1-ին ավտոմատ կերպով
  Գվատեմալա 1-ին ավտոմատ կերպով
  Պանամա 1-ին ավտոմատ կերպով
  Նիկարագուա 1-ին ավտոմատ կերպով
Կարիբյան զոնա
  Հոլանդական Անտիլներ 1-ին 1963 թ. SEAGA-ի գավաթի հաղթող
  Ճամայկա 1-ին 1963 թ. SEAGA-ի գավաթում 2-րդ տեղ[1]

ՄրցավայրերԽմբագրել

Սան Սալվադոր Սանտա Անա
Ազգային մարզադաշտ Քաղաքային մարզադաշտ
Estadio Nacional (իսպ.) Estadio Municipal (իսպ.)
32 000 նստատեղ 16 000 նստատեղ
   

Մրցաշարի ընթացքըԽմբագրել

Խմբային փուլԽմբագրել

Մրցաշարի առաջին փուլում, որի շրջանակներում մրցությունը տեղի էր ունենում երկու խմբերում, խմբում եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ Հոնդուրասը՝ խմբում վստահորեն զբաղեցնելով առաջին տեղը։ Այս խմբում երկրորդ տեղի համար թեժ պայքար ծավալվեց մինչև վերջին տուրը Սալվադորի, Պանամայի և Գվատեմալայի հավաքականների միջև. արդյունքում եզրափակիչ փուլի ուղեգրին տիրացավ կազմակերպիչ երկրի ազգային թիմը։ Հետնապահների դեր կատարեց Նիկարագուան՝ պարտվելով բոլոր հանդիպումներում։

B խմբում և ընդհանրապես մրցաշարում ֆավորիտներ էին համարվում Մեքսիկայի ու Կոստա Ռիկայի ազգային թիմերը։ Եթե կոստառիկացիները խմբում զբաղեցրեցին առաջին տեղը, ապա մեքսիկացիներն տհաճ անակնկալ մատուցեցին իրենց երկրպագուներին։ Մեքսիկայի հավաքականը անսպասելիորեն 1։2 հաշվով զիջեց Հոլանդական Անտիլների թիմին, ինչը, ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության (UFWC) դիտարկմամբ, Դավիթի և Գողիաթի մենամարտի արտացոլումն էր[2]։ Այս հաղթանակը թույլ տվեց Հոլանդական Անտիլներին պայքարը շարունակել հաջորդ փուլում՝ B խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը և պայքարից դուրս մղելով Մեքսիկային։ Խմբում վերջին տեղը զբաղեցրեց Ճամայկան՝ կրելով երկու ջախջախիչ պարտություն՝ համապատասխանաբար 0։6 հաշվով կոստառիկացիներից և 0։8 հաշվով մեքսիկացիներից, ինչպես նաև՝ 1։2 հաշվով Հոլանդական Անտիլյան կղզիների ներկայացուցիչներից։

Եզրափակիչ փուլԽմբագրել

Եզրափակիչ փուլի չորս մասնակիցների մեջ ֆավորիտ էր համարվում Կոստա Ռիկան։ Ենթադրվում էր, որ նրան լուրջ դիմակայելու է Հոնդուրասի հավաքականը, իսկ Սալվադորն ու Հոլանդական Անտիլները որպես չեմպիոնության լուրջ հավակնորդներ չէին դիտարկվում։ Հանդիպումների արդյունքում Կոստա Ռիկան հաստատեց իր ֆավորիտի կարգավիճակը և հաղթեց մրցաշարում՝ գրանցելով բացարձակ ցուցանիշ՝ վեց հաղթանակ վեց խաղում։ Մրցաշարի կազմակերպիչ Սալվադորը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Մրցաշարի հայտնություն Հոլանդական Անտիլների հավաքականը եզրափակեց մրցանակային եռյակը։ Եզրափակիչ փուլում երկրպագուների հույսերը չարդարացրեց Հոնդուրասի հավաքականը՝ պարտվելով բոլոր երեք հանդիպումներում էլ։

Հանդիպումներ[3][4]Խմբագրել

Խմբային փուլԽմբագրել

Խումբ AԽմբագրել

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Հոնդուրաս 4 3 1 0 6 3 +3 7
2   Սալվադոր 4 1 3 0 10 5 +5 5
3   Պանամա 4 1 2 1 8 4 +4 4
4   Գվատեմալա 4 1 2 1 7 6 +1 4
5   Նիկարագուա 4 0 0 4 2 15 -13 0

Հանդիպումների արդյունքները

23 մարտի
Պանամա   2 : 2   Գվատեմալա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝   Ֆեռնանդո Բուերգո
Ա. Դիաս   60' (11մ)
Գիլյերմո Վեգա   82'
Ուգո Պենյա   48'
Ֆրանկ Դե Լեոն   58'

23 մարտի
Սալվադոր   6 : 1   Նիկարագուա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝   Խուան Սոտո Պարիս
Էդուարդո Էռնանդես   4'
Մարիո Մոնգե   21'63'
Ռոդոլֆո Ռուիս   75'87'
Ալֆրեդո Ռուանո   81'
Ռոխեր Սիլվա   78'

25 մարտի
Հոնդուրաս   1 : 0   Նիկարագուա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝   Ռիկարդո Մենդես
Ռենե Ռոդրիգես   31'

25 մարտի
Սալվադոր   1 : 1   Պանամա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝   Սաուլ դե լա Ռոսա
Ֆեռնանդո Վիլյալոբոս   89'[5] Բենխամին Վելասկո   37' (ի.գ.)

27 մարտի
Սալվադոր   2 : 2   Հոնդուրաս Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝   Սաուլ դե լա Ռոսա
Մաքս Կատան Կուբաս   45'[6]
Էդուարդո Էռնանդես   61'
Գուերա   17'
Ֆելիպե Բարայայա   26'

27 մարտի
18:15 UTC-6
Գվատեմալա   3 : 1   Նիկարագուա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝   Ֆեռնանդո Բուերգո
Ֆրանկ Դե Լեոն   14' (11մ)
Անտոնի Յուինգ   71'
Խուարես Արխոնա   85'
Դամասո   39'

29 մարտի
18:00 UTC-6
Հոնդուրաս   2 : 1   Գվատեմալա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝   Խուան Սոտո Պարիս
Ֆելիպե Բարայայա   28'
Գուերա   42'
Ֆրանսիսկո Լոպես   9'

29 մարտի
20:00 UTC-6
Պանամա   5 : 0   Նիկարագուա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Գոխես   10'
Պոնսե   41'45'
Խուան Սանտամարիա   63'
Լուիս Էռնեստո Տապիա   79'

31 մարտի
14:00 UTC-6
Հոնդուրաս   1 : 0   Պանամա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝   Կառլոս Լուիս Մոնգե
Նիլմո Էդվարդս   0'

31 մարտի
16:00 UTC-6
Սալվադոր   1 : 1   Գվատեմալա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝   Ֆեռնանդո Բուերգո
Ալֆրեդո Ռուանո   24'[5] Ուգո Պենյա   40'

Խումբ BԽմբագրել

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Կոստա Ռիկա 3 2 1 0 7 0 +7 5
2   Հոլանդական Անտիլներ 3 2 0 1 4 3 +1 4
3   Մեքսիկա 3 1 1 1 9 2 +7 3
4   Ճամայկա 3 0 0 3 1 16 -15 0

Հանդիպումների արդյունքները

24 մարտի
13:30 UTC-6
Կոստա Ռիկա   6 : 0   Ճամայկա Քաղաքային մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝   Խորխե Մոնտես դե Օկա
Էդգար Մարին   26'35'
Խուան Խոսե Գամես   37'77'
Տրիբիլին Գոնսալես   73'
Էնրիկե Կորդոբա   83'[7]

24 մարտի
15:30 UTC-6
Հոլանդական Անտիլներ   2 : 1   Մեքսիկա Քաղաքային մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝   Խոսե Մորան
Ռոնալդ Դե Լանո   13'
Խեսուս դել Մուրո   82' (ի.գ.)
Գիլյերմո Օրտիս   25'

28 մարտի
Մեքսիկա   8 : 0   Ճամայկա Քաղաքային մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝   Խոսե Ուրտեչո
Վիսենտե Պերեդա   6'83'[8]
Արմանդո Գարիդո   11'[8]
Գիլյերմո Օրտիս   26' (11մ)35'51'[8]
Ալբինո Մորալես   78'[8]
Իսիդորո Դիաս   81'[8]

28 մարտի
Կոստա Ռիկա   1 : 0   Հոլանդական Անտիլներ Քաղաքային մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝   Սաուլ դե լա Ռոսա
Մարիո Կորդերո   38' (11մ)

30 մարտի
13:30 UTC-6
Հոլանդական Անտիլներ   2 : 1   Ճամայկա Քաղաքային մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝   Ֆեռնանդո Բուերգո
Տորիբիո   0'
Ռոնալդ Դե Լանո   0'
Լեյսլիս Դանկլի   0'

30 մարտի
15:30 UTC-6
Կոստա Ռիկա   0 : 0   Մեքսիկա Քաղաքային մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝   Սաուլ դե լա Ռոսա

Եզրափակիչ փուլԽմբագրել

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Կոստա Ռիկա 3 3 0 0 7 2 +5 6
2   Սալվադոր 3 2 0 1 7 6 +1 4
3   Հոլանդական Անտիլներ 3 1 0 2 6 5 +1 2
4   Հոնդուրաս 3 0 0 3 2 9 -7 0

Հանդիպումների արդյունքները

3 ապրիլի
Սալվադոր   1 : 4   Կոստա Ռիկա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝   Սաուլ դե լա Ռոսա
Արմանդո Չակոն   49' Տրիբիլին Գոնսալես   17'22'72'
Վալտեր Պիրսոն   77'

3 ապրիլի
Հոլանդական Անտիլներ   4 : 1   Հոնդուրաս Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Տորիբիո   0'
Ռոնալդ Դե Լանո   0'
Խուան Պաբլո   0'
Հուբերտ Մարտինա   0'
Կառլոս Սուասո   0'

5 ապրիլի
18:00 UTC-6
Սալվադոր   3 : 0   Հոնդուրաս Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մարիո Մոնգե   10'
Էդուարդո Էռնանդես   13'34'

5 ապրիլի
20:00 UTC-6
Կոստա Ռիկա   1 : 0   Հոլանդական Անտիլներ Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝   Խորխե Մոնտես դե Օկա
Վալտեր Պիրսոն   54'

7 ապրիլի
Սալվադոր   3 : 2   Հոլանդական Անտիլներ Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Էդուարդո Էռնանդես   14'60'
Մաուրիսիո Գոնսալես   49'
Տեստինգ   7'
Ռոնալդ Դե Լանո   78'

7 ապրիլի
Կոստա Ռիկա   2 : 1   Հոնդուրաս Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝   Խորխե Մոնտես դե Օկա
Էնրիկե Կորդոբա   52'
Ռուբեն Խիմենես   59'
Տեոդորո Լուիս Կրուս   49'[9]
1963 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության չեմպիոն
 
Կոստա Ռիկա
Առաջին տիտղոսը

Գոլերի հեղինակներըԽմբագրել

6 գոլ`

  Էդուարդո Էռնանդես

4 գոլ`

  Տրիբիլին Գոնսալես

  Ռոնալդ Դե Լանո

  Գիլյերմո Օրտիս

3 գոլ`

  Մարիո Մոնգե

2 գոլ`

  Ֆրանկ Դե Լեոն
  Ուգո Պենյա
  Խուան Խոսե Գամես
  Էնրիկե Կորդոբա
  Էդգար Մարին

  Վալտեր Պիրսոն
  Տորիբիո
  Ֆելիպե Բարայայա
  Գուերա

  Վիսենտե Պերեդա
  Պոնսե
  Ալֆրեդո Ռուանո
  Ռոդոլֆո Ռուիս

1 գոլ`

  Ֆրանսիսկո Լոպես
  Խուարես Արխոնա
  Անտոնի Յուինգ
  Ռուբեն Խիմենես
  Մարիո Կորդերո
  Հուբերտ Մարտինա
  Խուան Պաբլո
  Տեստինգ
  Նիլմո Էդվարդս

  Տեոդորո Լուիս Կրուս
  Ռենե Ռոդրիգես
  Կառլոս Սուասո
  Լեյսլիս Դանկլի
  Արմանդո Գարիդո
  Իսիդորո Դիաս
  Ալբինո Մորալես
  Դամասո
  Ռոխեր Սիլվա

  Գոխես
  Ա. Դիաս
  Խուան Սանտամարիա
  Գիլյերմո Վեգա
  Լուիս Էռնեստո Տապիա
  Մաուրիսիո Գոնսալես
  Մաքս Կատան Կուբաս
  Արմանդո Չակոն
  Ֆեռնանդո Վիլյալոբոս

1 ինքնագոլ`

  Խեսուս դել Մուրո

  Բենխամին Վելասկո

Մրցանակներ և նվաճումներԽմբագրել

Մրցաշարի լավագույն ռմբարկուի մրցանակը ստացավ   Էդուարդո Էռնանդեսը։ Մրցաշարի «լավագույն դարպասապահ» մրցանակը ստացավ   Ասդրուբալ Մենեսեսը։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց   Կոստա Ռիկայի հավաքականին և նրա ավագ   Մարիո Կորդերոյին։

Մրցաշարային աղյուսակԽմբագրել

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Կոստա Ռիկա 6 5 1 0 14 2 +12 11
2   Սալվադոր 7 3 3 1 17 11 +6 9
3   Հոլանդական Անտիլներ 6 3 0 3 10 8 +2 6
4   Հոնդուրաս 7 3 1 3 8 12 -4 7
5-9   Մեքսիկա 3 1 1 1 9 2 +7 3
  Պանամա 4 1 2 1 8 4 +4 4
  Գվատեմալա 4 1 2 1 7 6 +1 4
  Նիկարագուա 4 0 0 4 2 15 -13 0
  Ճամայկա 3 0 0 3 1 16 -15 0

ԾանոթագրություններԽմբագրել

  1. RSSSF-ը կարծիք է հայտնում, որ Ճամայկան 1963 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության մասնակցության իրավունքը նույնպես ձեռք է բերել SEAGA-ի գավաթի արդյունքներով։
  2. Նման համեմատություն է արվել նրա համար, որ այդ ժամանակ ավելի քան 100 միլիոն բնակիչ ունեցող Մեքսիկան մրցում էր մոտ 200 հազար բնակիչ ունեցող Հոլանդական Անտիլների (Նիդերլանդական Անտիլյան կղզիներ) հետ. ufwc.co.uk։
  3. Հանդիպումներում գոլերի հեղինակների և րոպեների մասին պաշտոնական հաշվետվությունների բացակայության պայմաններում օգտագործվել են նաև տվյալներ մամուլից` La Nacion (San José, Costa Rica) պարբերականի 1963 թ. թողարկումների` Google-ի արխիվում տեղակայված նյութեր. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21։
  4. Օգտագործվել են Մեքսիկայի հավաքականի 1960-1969 թթ. անցկացրած հանդիպումների մասին RSSSF-ի արխիվում տեղակայված նյութեր։
  5. 5,0 5,1 Համաձայն elbaloncuscatleco.com կայքի` գոլը խփել է Էռնանդեսը։
  6. Համաձայն elbaloncuscatleco.com կայքի` գոլը խփել է Ռեյնոսան։
  7. Մամուլում` La Nacion (San José, Costa Rica) պարբերականում, գոլը վերագրված է Վասկեսին։
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Համաձայն RSSSF-ի` գոլերի հեղինակերն են (հաջորդաբար)` Պերեդա, Դիաս, Օրտիս, Օրտիս, Կուենկա, Դիաս, Մորալես, Մորալես։
  9. Մամուլում` La Nacion (San José, Costa Rica) պարբերականում, գոլը վերագրված է Գուերային։

Արտաքին հղումներԽմբագրել