ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1977
Ֆուտբոլի Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային առաջնության՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության յոթերորդ խաղարկությունը տեղի ունեցավ Մեքսիկայում 1977 թ. հոկտեմբերի 8-ից մինչև 23-ը։ Հանդիպումները անց են կացվել մայրաքաղաք Մեխիկոյում և Մեքսիկայի խոշոր քաղաքներից մեկում՝ Մոնտեռեյում։ Այս անգամ ևս մրցաշարերը խաղարկվեց վեց հավաքականների միջև մեկ շրջանով մրցությամբ, և կրկին մրցաշարի չեմպիոնը ստանում էր 1978 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի 16 ուղեգրերից ԿՈՆԿԱԿԱՖ-ին հատկացված մեկ ուղեգիրը։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1977 Campeonato de la CONCACAF 1977 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | ![]() |
Քաղաքներ | 2 |
Մարզադաշտեր | 2 |
Մրցաշրջանի ժամկետ | հոկտեմբերի 8 — հոկտեմբերի 23 |
Մասնակիցներ | 6 |
Մրցանակային տեղեր | |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 782 000 (52 133 խաղում) |
Խաղեր | 15 |
Խփված գոլեր | 55 (3.67 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | ![]() ![]() |
← 1973 ![]() |
Որակավորում
խմբագրելՄասնակիցներ
խմբագրելՀավաքական | Մասնակցությունը | Որակավորման ճանապարհը | |
---|---|---|---|
Հյուսիսամերիկյան զոնա | |||
Մեքսիկա | 7-րդ | հյուսիսամերիկյան ընտրական խմբի հաղթող | |
Կանադա | 1-ին | հյուսիսամերիկյան ընտրական խմբում 2-րդ տեղ | |
Կենտրոնամերիկյան զոնա | |||
Գվատեմալա | 6-րդ | կենտրոնամերիկյան ընտրական խմբի հաղթող | |
Սալվադոր | 3-րդ | կենտրոնամերիկյան ընտրական խմբում 2-րդ տեղ | |
Կարիբյան զոնա | |||
Սուրինամ | 1-ին | կարիբյան ընտրական զոնայի A խմբի հաղթող | |
Հայիթի | 5-րդ | կարիբյան ընտրական զոնայի B խմբի հաղթող |
Մրցավայրեր
խմբագրելՄեխիկո | Մոնտեռեյ | |
Ացտեկա մարզադաշտ | Ունիվերսիտարիո մարզադաշտ | |
իսպ.՝ Estadio Azteca | իսպ.՝ Estadio Universitario | |
105 000 նստատեղ | 45 000 նստատեղ | |
Մրցաշարի ընթացքը
խմբագրելՄրցաշարի գլխավոր ֆավորիտն էր համարվում Մեքսիկայի հավաքականը, որը բացի այդ, հանդիսանում էր նաև կազմակերպիչ երկիր։ Ենթադրվում էր, որ նրան լուրջ դիմադրություն կարող է տալ գործող չեմպիոն Հայիթիի հավաքականը։ Սակայն մեքսիկացիները ոչ մի հնարավորություն չտվեցին իրենց մրցակիցներին՝ գրանցելով բացարձակ ցուցանիշ՝ հինգ հաղթանակ հինգ խաղում, ընդ որում իրենց հիմնական մրցակից հայիթցիները ջախջախեցին 4։1 հաշվով։ Մայրցամաքային երրորդ չեմպիոնական տիտղոսի հետ Մեքսիկան տիրեց նաև 1978 թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ին հատկացված ուղեգրին։ Հայիթին նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Մրցանակային երրորդ տեղը գրավեց Սալվադորը, որն իրեն հաջորդող՝ մրցաշարի նորեկ Կանադային խփած գոլերի ցուցանիշով միայն շրջանցեց։ Մրցաշարային աղյուսակը եզրափակեցին Գվատեմալայի և մրցաշարի մեկ այլ նորեկ Սուրինամի ազգային թիմերը։
Հանդիպումներ
խմբագրելԵզրափակիչ փուլ
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Մեքսիկա | 5 | 5 | 0 | 0 | 20 | 5 | +15 | 10 |
2 | Հայիթի | 5 | 3 | 1 | 1 | 6 | 6 | 0 | 7 |
3 | Սալվադոր | 5 | 2 | 1 | 2 | 8 | 9 | -1 | 5 |
4 | Կանադա | 5 | 2 | 1 | 2 | 7 | 8 | -1 | 5 |
5 | Գվատեմալա | 5 | 1 | 1 | 3 | 8 | 10 | -2 | 3 |
6 | Սուրինամ | 5 | 0 | 0 | 5 | 6 | 17 | -11 | 0 |
Հանդիպումների արդյունքները
8 հոկտեմբերի |
Գվատեմալա | 3 : 2 | Սուրինամ | Ունիվերսիտարիո մարզադաշտ, Մոնտեռեյ Հանդիսական՝ 26 065 Մրցավար՝ Մայքլ Վուերց |
---|---|---|---|---|
Ֆելիքս ՄաքԴոնալդ 16', 38' Մարիո Ալֆարո 85' |
Հղում | Ռայնիր Շալ 2' Դելանո Ռիխտերս 55' |
8 հոկտեմբերի |
Կանադա | 1 : 2 | Սալվադոր | Ունիվերսիտարիո մարզադաշտ, Մոնտեռեյ Հանդիսական՝ 42 000 Մրցավար՝ Լուիս Պեստարինո |
---|---|---|---|---|
Բրայան Բադ 86' | Հղում | Լուիս Սապատա 43', 83' |
9 հոկտեմբերի |
Մեքսիկա | 4 : 1 | Հայիթի | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 100 000 Մրցավար՝ Ռամոն Բարետո |
---|---|---|---|---|
Ուգո Սանչես 30', 85'[1] Վիկտոր Ռանխել 46', 65' |
Հղում | Արսեն Օգյուստ 78' |
12 հոկտեմբերի |
Կանադա | 2 : 1 | Սուրինամ | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 90 000 Մրցավար՝ Լուիս Սիլես Կալդերոն |
---|---|---|---|---|
Բազ Փարսոնս 32' Մայք Բակիչ 75' |
Հղում | Ռեմի Օլմբերգ 40' (11մ) |
12 հոկտեմբերի |
Մեքսիկա | 3 : 1 | Սալվադոր | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 110 000 Մրցավար՝ Թորոս Քիբրիճյան |
---|---|---|---|---|
Խավիեր Կարդենաս 36' Վիկտոր Ռանխել 57', 89' |
Հղում | Արտուրո Վասկես 76' (ի.գ.)[2] |
12 հոկտեմբերի |
Հայիթի | 2 : 1 | Գվատեմալա | Ունիվերսիտարիո մարզադաշտ, Մոնտեռեյ Հանդիսական՝ 13 465 Մրցավար՝ Լուիս Պեստարինո |
---|---|---|---|---|
Լայնց Դոմինգո 20' (11մ) Ժիրալդ Ռոմուլուս 44' |
Հղում | Խոսե Միտրովիչ 58' |
15 հոկտեմբերի |
Մեքսիկա | 8 : 1 | Սուրինամ | Ունիվերսիտարիո մարզադաշտ, Մոնտեռեյ Հանդիսական՝ 52 000 Մրցավար՝ Խոսե Վալվերդե |
---|---|---|---|---|
Վիկտոր Ռանխել 25' Ռաուլ Իսիորդիա 37', 49' Ուգո Սանչես 39', 90' Ալֆրեդո Խիմենես 73', 84' Ռաֆաել Չավես 86' |
Հղում | Ռեմի Օլմբերգ 23' (11մ) |
16 հոկտեմբերի |
Կանադա | 2 : 1 | Գվատեմալա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 25 000 Մրցավար՝ Ռամոն Բարետո |
---|---|---|---|---|
Բազ Փարսոնս 20' Ռոբերտ Լենարդուցի 34' |
Հղում | Մարիո Ալֆարո 78' |
16 հոկտեմբերի |
Սալվադոր | 0 : 1 | Հայիթի | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 53 978 Մրցավար՝ Ռամոն Կալդերոն Կաստրո |
---|---|---|---|---|
Հղում | Էմանուել Սանոն 24' |
19 հոկտեմբերի |
Մեքսիկա | 2 : 1 | Գվատեմալա | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 110 000 Մրցավար՝ Լուիս Պեստարինո |
---|---|---|---|---|
Արտուրո Վասկես 37' (11մ) Խավիեր Կարդենաս 54' |
Հղում | Խոսե Միտրովիչ 45' |
20 հոկտեմբերի |
Կանադա | 1 : 1 | Հայիթի | Ունիվերսիտարիո մարզադաշտ, Մոնտեռեյ Հանդիսական՝ 30 000 Մրցավար՝ Խոսե Վալվերդե |
---|---|---|---|---|
Մայք Բակիչ 90' | Հղում | Գի Դորսանվի 70' |
20 հոկտեմբերի |
Սալվադոր | 3 : 2 | Սուրինամ | Ունիվերսիտարիո մարզադաշտ, Մոնտեռեյ Հանդիսական՝ 34 476 Մրցավար՝ Կառլայլ Կրոկվել |
---|---|---|---|---|
Խորխե Գոնսալես 42' Մարիո Ռոսաս 77', 87' |
Հղում | Էրոլ Էմանուելսոն 58' Ռեմի Օլմբերգ 89' (11մ) |
22 հոկտեմբերի |
Մեքսիկա | 3 : 1 | Կանադա | Ունիվերսիտարիո մարզադաշտ, Մոնտեռեյ Հանդիսական՝ 55 000 Մրցավար՝ Ռուդոլֆ Մոսիս |
---|---|---|---|---|
Խավիեր Գուսման 39', 44' Ուգո Սանչես 65' |
Հղում | Բազ Փարսոնս 9' |
23 հոկտեմբերի |
Գվատեմալա | 2 : 2 | Սալվադոր | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 21 483 Մրցավար՝ Խոսե դե լա Պուենտե |
---|---|---|---|---|
Սերխիո Ռիվերա 63', 78' | Հղում | Մարիո Ռոսաս 42' Նորբերտո Հուեսո 84' |
23 հոկտեմբերի |
Հայիթի | 1 : 0 | Սուրինամ | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 18 630 Մրցավար՝ Կառլոս Օրտիս Պերես |
---|---|---|---|---|
Լայնց Դոմինգո 7' | Հղում |
1977 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության չեմպիոն |
---|
Մեքսիկա Երրորդ տիտղոսը |
Մեքսիկան ստացավ 1978 թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Գոլերի հեղինակները
խմբագրել
5 գոլ` |
3 գոլ` |
2 գոլ` |
Մայք Բակիչ |
Ալֆրեդո Խիմենես |
1 գոլ` |
Բրայան Բադ |
Արսեն Օգյուստ |
Նորբերտո Հուեսո |
1 ինքնագոլ` |
Մրցանակներ և նվաճումներ
խմբագրելՄրցաշարի լավագույն ռմբարկուի մրցանակը ստացավ Վիկտոր Ռանխելը։
Մրցաշարային աղյուսակ
խմբագրելՀավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Մեքսիկա | 5 | 5 | 0 | 0 | 20 | 5 | +15 | 10 |
2 | Հայիթի | 5 | 3 | 1 | 1 | 6 | 6 | 0 | 7 |
3 | Սալվադոր | 5 | 2 | 1 | 2 | 8 | 9 | -1 | 5 |
4-6 | Կանադա | 5 | 2 | 1 | 2 | 7 | 8 | -1 | 5 |
Գվատեմալա | 5 | 1 | 1 | 3 | 8 | 10 | -2 | 3 | |
Սուրինամ | 5 | 0 | 0 | 5 | 6 | 17 | -11 | 0 |
Նայիր նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- 1977 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
- 1977 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
- 1978 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու արդյունքները ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2007-12-10 Wayback Machine (անգլ.)
- 1978 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնություն 1978 (ընտրական մրցաշար) |
Եվրոպա · Հարավային Ամերիկա · Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա · Աֆրիկա · Ասիա և Օվկիանիա |